Սկագերակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

57°50′50″ հս. լ. 9°04′23″ ավ. ե. / 57.847222° հս. լ. 9.073056° աե. ե.

Skagerrak-Kattegat.png
Havstenssund nedre.jpg

Սկագերակ (Skagerrak), նեղուց Սկանդինավիա թերակղզու նորվեգիական ափեզրի և Յուտլանդիա թերակղզու միջև, որը միացնում է Հյուսիսային ծովը Բալթիկ ծովի հետ Կատեգատ նեղուցով:

Սկագերակի երկարությունն է 240 կմ, լայնությունը՝ 80 - 90 կմ: Խորությունը հասնում է 700 մետրի Նորվեգիական խրամատի շրջանում:

Ջրի աղիությունը նեղուցում կազմում է 30 psu: Ֆլորան և ֆաունան ներկայացված են մոտ 2000 տեսակներով:

Սկագերակը եղել է ռազմավարական կարևորագույն դիրք Գերմանիայի համար երկու համաշխարհային պատերազմների ժամանակ: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ այստեղ է տեղի ունեցել խոշորագույն ծովային ճակատամարտերից մեկը՝ Յուտլանդյան ճակատամարտը: Այս նեղուցի վերահսկողության անհրաժեշտությունը հանդիսացավ Գերմանիայի համար Դանիայի և Նորվեգիայի վրա հարձակման պատճառներից մեկը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:

Պատկերասրահ [խմբագրել]