Ալֆրեդ Մեծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Statue d'Alfred le Grand à Winchester.jpg

Ալֆրեդ Մեծ (հին անգլերեն` Ælfrēd se Grēata; անգլ.՝ Alfred the Great; շուրջ 849899թ. հոկտեմբերի 26 կամ 901թ. հոկտեմբերի 28) — Ուեսեքսի թագավոր 871—899/901թթ., առաջինն է պաշտոնական փաստաթղթերում օգտագործել Անգլիայի թագավոր տիտղոսը:

Համառ պայքար է մղել 878թ. Անգլիա ներխուժած դանիացիների դեմ` 879թ. պարտության մատնելով նրանց: Ըստ կնքված հաշտության պայմանների Անգլիան բաժանվեց դանիացիների և Ալֆրեդի միջև: Արևելյան մասը` Նորթամբրիան, Արևելյան և Կենտրոնական Անգլիայի մի մասը անցան դանիացիներն, իսկ Ուեսեքսը և Լոնդոնը` Ալֆրեդին: Երկրի այն մասը (հյուսիս-կենտրոն), որն անցավ դանիացիներին, կոչվեց «Դանիական օրենքի շրջան» (դանլո): 879թ. հետո Ալֆրեդը պատրաստվելով նոր պատերազմի անց է կացրել բարեփոխումներ ռազմական ոլորտում` կառուցել է ռազմական նավատորմ, ամրոցներ Ուեսսեքսի ամբողջ սահմանի երկայնքով, վերափոխել ցամաքային զորքը` աշխարհազորի հիման վրա ստեղծելով արհեստավարժ բանակ:

Ալֆրեդ Մեծը ուշադրություն է դարձրել կրթությանը: Քառասուն տարեկանում սովորել է լատիներենը: Վերականգնել է քանդված վանքերը և վանական դպրոցները, զբաղվել է դասավանդմամբ և մայրցամաքից հրավիրել կրթված վանականների: Լայնածավալ աշխատանք է տարել լատիներենից անգլոսաքսոներեն թարգմանություններ անելու համար: Ալֆրեդի ներդրումը ամբողջ երկրում կրթություն և գրագիտություն տարածման գործի մեջ շատ մեծ նշանակություն ունեցավ անգլիական մշակույթի հետագա զարգացման համար:

Աղբյուրներ[խմբագրել]