Նեոլիբերալիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նեոլիբերալիզմը (անգլ.՝ neoliberalism) քաղաքական տնտեսագիտության և փիլիսոփայության ուղղություն է, որը ստեղծվել է 1930-ական թվականներին և հասել է իր ծաղկմանը XX դարի 1980-ական — 1990-ական թվականներին:

Հասկացությունը[խմբագրել]

Նեոլիբերալիզմը, ի տարբերություն լիբերալիզմի, լիովին չի ժխտում տնտեսության պետական կանոնավորումը, ազատ շուկան, և անսահման մրցակցությունը համարում է որպես առաջընթացի և սոցիալական արդարության ապահովման հիմնական միջոցը, ինչը հնարավոր է առաջին հերթին տնտեսական աճի հիման վրա, որը չափվում է Համախառն Ներքին Արդյունքով. Կապվում է «գլոբալիզացիայի երկրորդ դարաշրջանից» (չշփոթել նոր լիբերալիզմի հետ) սկսվելով: Նեոլիբերալիզմը կազմավորվել է որպես ընդդիմություն՝ XX-րդ դարի կեսերի սոցիալ-լիբերալիզմի գաղափարների զարգացմանը, որը նախատեսում էր սոցիալական համագործակցություն և պաշտպանություն, մրցակցություն՝ պետական կանոնավորմամբ, և սոցիալական ծրագրերի զուգակցում: