Ղազախստան
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Ղազախստանի Հանրապետություն Қазақстан Республикасы |
||||||
|---|---|---|---|---|---|---|
|
|
||||||
| Ազգային հիմն՝ Իմ Ղազախստանը |
||||||
| Մայրաքաղաք | Աստանա | |||||
| Ամենամեծ քաղաք | Ալմա-Աթա | |||||
| Պետական լեզու(ներ) | ղազախերեն ռուսերեն |
|||||
| Անկախություն | ||||||
| Տարածք | ||||||
| - | Ընդհանուր | 2,724,900 կմ² մղոն² |
||||
| - | Ջրային (%) | 1.7 | ||||
| Բնակչություն | ||||||
| - | 2006 նախահաշիվը | 15,217,700 | ||||
| - | 1999 մարդահամարը | 14,953,100 | ||||
| - | Խտություն | 5.4 /կմ² 14.0 /մղոն² |
||||
| Դրամական միավոր | տենգե (KZT) |
|||||
| Ժամային գոտի | (UTC+5/+6) | |||||
| - | Ամռանը (DST) | (UTC+5/+6) | ||||
| Ինտերնետ | .kz | |||||
| Հեռախոսային կոդ | +7 | |||||
Ղազախստանը Եվրասիական պետություն է:
Ղազախստան - նախկինում մի տևական ժամանակ, Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից (1917թ.) հետո, մինչև 1936թ., Ղազախստանը եղել է Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կազմում որպես ինքնավար հանրապետություն: Հետագայում, մինչև անկախացումը (1991թ.) ունեցել է ԽՍՀՄ միութենական հանրապետության կարգավիճակ և մյուս 14 հանրապետությունների հետ միասին ուղղակիորեն ենթարկվել է միութենական կենտրոնական կառավարությանը: Այդ ընթացքում մայրաքաղաքը եղել է Ալմա Աթան, անկախացումից հետո տեղափոխվել է Աստանա:
Ղազախստանը ընդարձակ, բերրի հողերով ծածկված տափաստանների, ինչպես նաև անջուր անապատների երկիր է: Նրա ընդերքում հայտնաբերված են մարդկությանը հայտնի գրեթե բոլոր օգտակար հանածոները:
Ղազախստանին բնորոշ է տարածքի յուրացվածության ցածր մակարդակը, նոսր բնակեցվածությունը: Ներկայումս տնտեսական զարգացման գլխավոր ուղղվածությունը հումքային բնույթից հրաժարումն է, մշակող ճյուղերի զարգացման խրախուսումը, տեխնոլոգիական հետամնացության հաղթահարումը և ժամանակակից ենթակառուցվածքների ստեղծումը:
[խմբագրել] Զարգացման գլխավոր նախադրյալները
Ղազախստանը դասական հարթավայրային երկիր է, թույլ բլրապատ մակերևույթով: Միայն հարավարևելյան սահմանների երկայնքով է, որ ձգվում են մինչև 5000մ բարձրության լեռներ: Մանղշլաղ թերակղզու մակերևույթը համաշխարհային օվկիանոսի մակարդակից ցածր է:
Կլիման ցամաքային է, միջին հուլիսյան ջերմաստիճանը +190 +260 է, հունվարյանը՝ -40 -190: Մթնոլորտային տեղումները 200-400մմ է: Գետային ցանցը նոսր է, համեմատաբար խիտ է հյուսիսում և արևելքում: Ամենամեծ գետը Իրտիշն է, որը նավարկելի է: Սիրդարյան և Նարին գետերը համեմատաբար սակավաջուր են և օգտագործվում են ոռոգման համար, ամռանը ստորին հոսանքում մինչև Արալի ծովը հասնելը հաճախ ցամաքում են:
Ամենախոշոր լիճը Բալխաշն է:
Լանդշաֆտները հերթափոխվում են հյուսիսից հարավ՝ անտառատափաստաններից մինչև կիսաանապատներն ու անապատները: Միջին և հարավային գոտու շատ շրջաններում ձյան շերտի փոքր հաստությունը հնարավորություն է տալիս նույնիսկ ձմռանը դրանք օգտագործել որպես արոտավայրեր: Հարավային շրջաններում գյուղատնտեսությունը կարիք ունի արհեստական ոռոգման:
|
|
|
|---|---|
| ԱՊՀ անդամներ | |
| ԱՊՀ-ի զուգորդավորված անդամներ | |
| ԱՊՀ-ի փաստական անդամներ | |
| Նախկին անդամներ | |
|
|
|
|---|---|
| Անկախ պետություններ | Ադրբեջան1 | Արևելյան Թիմոր | Աֆղանստան | Բանգլադեշ | Բահրեյն | Բրունեյ | Բութան | Եմեն | Թաիլանդ | Թուրքմենստան | Թուրքիա 1| Իսրայել | Ինդոնեզիա | Իրան | Իրաք | Լաոս | Լիբանան | Հյուսիսային Կորեա | Հարավային Կորեա | Հայաստան1 | Հորդանան | Հնդկաստան | Ղրղզստան | Ճապոնիա | Մալազիա | Մալդիվներ | ՄԱԷ | Մոնղոլիա | Մյանմա | Վիետնամ | Վրաստան1 | Կիպրոս | Ղազախստան1 | Նեպալ | Շրի Լանկա | ՉԺՀ | Պակիստան | Ռուսաստան1 | Սաուդյան Արաբիա | Սինգապուր | Սիրիա | Տաջիկստան | Ուզբեկիստան | Կամբոջա | Քաթար | Քուվեյթ | Օման | Ֆիլիպիններ |
| Մասամբ ճանաչված պետություններ | Աբխազիա1 | Հարավային Օսեթիա1 | Հյուսիսային Կիպրոս | Թայվան | Պաղեստին |
| Չճանաչված պետություններ | Արցախ 1 |
| Այլ չճանաչված պետական կազմավորումներ | Վազիրիստան | Շան |
| 1Մասամբ գտնվում են Եվրոպայում ըստ տարբեր բնույթի դասակարգումների | |
ևիւհը