Թուրքեստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թուրքեստան
Թուրքեստանի դրոշ

Թուրքեստան (պարս.՝ ترکستانTorkestān, ղազ.՝ Түркістан, ուզբ.՝ Turkiston — «Թյուրքերի երկիր»), պատմաաշխարհագրական մարզ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին ընդգրկում էր Միջին և Կենտրոնական Ասիայի՝ թյուրքական ժողովուրդներով բնակեցված մասը։ Արևմտյան կամ Ռուսական Թուրքեստանի մեջ մտնում էին Ռուսաստանի միջինասիական տիրույթները և Ղազախստանի հարավային մասը, Արևելյան կամ Չինական Թուրքեստանի մեջ՝ Սինցզյան չինական նահանգի մի մասը, Աֆղանական Թուրքեստանի մեջ՝ Աֆղանստանի հյուսիսային նահանգները։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանումը բառացի նշանակում է «թյուրքերի երկիր»[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թուրքեստան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 251