News.am

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
News.am
News.am.PNG
News.am screenshot.PNG
news.am
Տիպ լրատվական-վերլուծական գործակալություն
Գրանցում ոչ
Լեզու(ներ) հայերեն, անգլերեն, ռուսերեն, թուրքերեն
Սերվերի տեղագրություն Հայաստան Երևան, Հայաստան
Հեղինակ(ներ) Վարդան Թորոսյան
Ընթացիկ կարգավիճակ գործող
Հեռախոս +37477 26 64 13,
+37499 20 32 12

NEWS.am լրատվական-վերլուծական կայքը մասնագիտացած է լրատվական և վերլուծական նյութերի պատրաստման ու դրանց սփռման գործում։ Կայքը տալիս է լրատվական տեղեկատվություն Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև Սփյուռքի հասարակական, քաղաքական և տնտեսական իրադարձությունների մասին։ Այն նաև իր ուշադրության կենտրոնում է պահում Հարավային Կովկասի երկրների կարևոր իրադարձությունները, խնդիրներն ու զարգացումները։

NEWS.am կայքի հիմնական բովանդակությունն է.[1]

  • Հրատապ լուրեր Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից և աշխարհի բոլոր ծայրերից, որտեղ հայ է ապրում
  • Թարմ լրահոս 4 լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն և թուրքերեն
  • Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի, Ռուսաստանի տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցների, ինչպես նաև աշխարհի առաջատար հրատարակությունների տեսություն
  • Հարցազրույցներ, վերլուծություններ, մեկնաբանություններ, թղթակցություններ և ֆոտոթղթակցություններ
  • Թեմատիկ տեղեկագրեր

2014 թ. փետրվարի դրությամբ կայքն ունենում է օրական մոտ 280 000 այցելու[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել]