Կարագանդայի մարզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Կարագանդայի մարզ
Қарағанды облысы
Զինանշան
Coat of Arms of Karagandy Province.svg
Երկիր Ղազախստան Ղազախստան (պ)
Կարգավիճակ մարզ
Վարչկենտրոն Կարագանդա
Կազմավորում 1932 թ. մարտի 10
Աքիմ Բաուրժան Աբդիշև
Հիմնական լեզուներ ղազախերեն, ռուսերեն
Բնակչություն (2012)
1 358 064[1] (8,6 % %, 5֊րդ տեղ)
Խտություն 3,17 մարդ/կմ²
Տարածք 427 982 կմ² (15.7 % %, 1֊ին տեղ)
Բարձրություն ծովի մ-ից՝
 - Բարձրագույն կետ
 - Միջին բարձրություն

 1500 մ
 500 մ
Կարագանդայի մարզ վարչական միավորը երկրի քարտեզին
ISO 3166-2 կոդ KZ-KAR
Հեռախոսային կոդ +7 (721)
Փոստային ինդեքսներ 100000
Ավտոմոբիլային կոդ M,К,09
Վիքիպահեստում Commons-logo.svg Karagandy Province
Պաշտոնական կայք


Կարագանդայի մարզ (ղազ.՝ Қарағанды облысы), մարզ Ղազախստանում։ Կազմվել է 1932 թվականի մարտի 10-ին։ Տարածությունը 85, 6 հազար կմ քառակուսի է, բնակչությունը՝ 1253 հազար։ Բաժանվում է 9 վարչական շրջանի, ունի 6 քաղաք, 16 քտա։ Կենտրոնը՝ Կարագանդա։ 1958 թվականին պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Գտնվում է Ղազախական մանրաբլուրի սահմաններում, որտեղ առանձին զանգվածներով աչքի են ընկնում Կարկարալի (Կոմսոմոլի լեռնագագաթով, 1403 մ), Կենտ (1469 մ), Կու (1366 մ), Կոշչուբայ (1559 մ), Կարակուիս (1327 մ) և այլ մնացորդային լեռները։ Մարզի տարածքը հյուսիսում և հյուսիս-արևմուտքում աստիճանաբար ցածրանում Է։ Արևմտյան մասը մանրաբլրային ռելիեֆ ունեցող հարթավայր Է։

Օգտակար հանածոներից կան ածուխ, երկաթ, կապար, ցինկ, հրակայուն կավ, կրաքար և այլն։ Կլիման խիստ ցամաքային Է։ Հունվարի միջին ջերմաստիճանը -15 °C-ից -17 °C Է, հուլիսինը՝ 19 °C-ից - 21 °C։ Տեղումները հարթավայրերում 250-300 մմ են, բարձրադիր մասերում՝ 350-400 մմ։ Վեգետացիոն շրջանը 105-115 օր Է։

Խոշոր գետը Նուրան Է։

Կարագանդայի մարզի հյուսիսում գերակշռում են կարբոնատային սևահողերը, կենտրոնական գոտում՝ մուգ շագանակագույն հողերը։ Բնորոշ Է խոտաթփուտային, լեռներում՝ անտառային բուսականությունը։

Կենդանիներից կան վայրի ոչխար, կզաքիս, այծյամ, գայլ, աղվես, մշկամուկ, գորշուկ, թռչուններից՝ կռունկ, արոս, տափաստանային արծիվ և այլն։

Հիմնական բնակիչները ղազախներն են, բնակվում են նաև՝ ռուսներ, ուկրաինացիներ, թաթարներ, բելոռուսներ և այլք։ Միջին խտությունը 1 քառակուսի մետրի վրա 14, 7 մարդ Է, քաղաքային բնակչությունը՝ 86%։ Խոշոր քաղաքներն են՝ Կարագանդան, Տեմիրտաուն, Մարանը, Շախտինսկը, Աբայը, Կարկարալինսկը։

Գերակշռում Է հանքային հումքի արդյունահանման ու վերամշակման արդյունաբերությունը, հացահատիկի մշակությունն ու անասնապահությունը։ Էներգետիկան խարսխված Է տեղական ածխի վրա։ Առավել խոշոր ջերմակայանները գտնվում են Աբայում, Կարագանդայում, Տեմիրտաուում։ Առաջատար են՝ ածխարդյունաբերությունը և սև մետալուրգիան։ Զարգացած են նաև մեքենաշինությունը, շինանյութերի արտադրությունը, քիմիական, թեթև ու սննդի արդյունաբերությունը։ Մշակում են հացահատիկ, կարտոֆիլ, տեխնիկական և բանջարաբոստանային կուլտուրաներ։

Երկաթուղիների երկարությունը 581 կմ Է, ավտոճանապարհներինը՝ 4, 2 հազար կմ։ Կարագանդան օդային տրանսպորտով կապված Է Ալմա-Աթայի, Մոսկվայի և այլ քաղաքների հետ։ Ունի համալսարան, պոլիտեխնիկական, բժշկական, կոոպերատիվ, ֆիզիկական դաստիարակության ինստիտուտներ, 2 թանգարան, 2 դրամատիկական և երաժշտական կոմեդիայի թատրոններ, ֆիլհարմոնիա, մարզային 2 թերթ։

Ծանոթագրություններ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png