Հոնկոնգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հոնկոնգ հատուկ վարչական շրջան[1] չինարեն գրությամբ՝香港特別行政區, չինարեն գրությամբ՝ 香港特别行政区, կրճատ՝ 香港 — Չինաստանի հատուկ վարչական շրջան, Ասիայի և աշխարհի առաջատար ֆինանսական կենտրոններից մեկը:

Տեղակայված է Կոուլունի թերակղզու վրա, արևմուտքից, հարավից և արևելքից շրջապատված է Հարավ-Չինական ծովով, ինչպես նաև ավելի քան 260 կղզիների վրա, որոնցից ամենախոշորը Հոնկոնգ (այնտեղ են գտնվում կենտրոնական իշխանության մարմինները և ֆինանսական հաստատությունները), Լանտաու և Լամմա կղզիներն են: Հյուսիսից Հոնկոնգը սահմանակից է Գուանդուն նահանգի Չենչժեն հատուկ տնտեսական գոտուն:

Հոնկոնգն ընդունված է բաժանել երեք մասի՝ բուն Հոնկոնգ կղզին, Կոուլուն և նոր ծարածքներ: Հոնկոնգը մտնում է Չժուցյան գետի ճյուղաբերանի տարածաշրջանի մեջ՝ գտնվելով նրա գետաբերանի ձախ ափին:

1842թ. Հոնկոնգը գրավվել է Անգլիայի կողմից: Մնացել է որպես Անգլիայի գաղութ մինչև 1997թ., երբ տարածքի նկատմամբ գերիշխանությունը փոխանցվել է Չինաստանին: Չինաստանի և Մեծ Բրիտանիայի կողմից ընդունված համատեղ հռչակագրի և Հոնկոնգի հիմնական օրենքի համաձայն մինչև 2047թ. տարածքին տրված է լայն ինքնավարություն: Չինաստանին է պատկանում պաշտպանության և արտաքին քաղաքականության տնօրինումը, մինչդեռ Հոնկոնգին են վերապահված ներքին օրենսդրության, ոստիկանության, ֆինանսական քաղաքականության, հարկային և մաքսային քաղաքականության ոլորտները:

Հոնկոնգի  համայնապատկերը

[խմբագրել] Ծանոթագրություններ

  1. Հոնկոնգ անվանումը առաջացել է չինարենի կանտոնի բարբառով տարածքի ինքնանվանումից՝ Հոնկոն (չին. 香港), ինչը թարգմանաբար նշանակում է «Բուրումնավետ նավահանգիստ». նախկինում այստեղից արտահանում էին տարբեր համեմունքներ և բուրումնավետ նյութեր: Սակայն Չինաստանի պաշտոնական լեզվով, որը հիմնված է չինարենի հյուսիսային բարբառների վրա, նույն հիերոգլիֆները կարդացվում են որպես Սյանգան:
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով