Քաղաք-պետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քաղաք-պետությունը, որպես կանոն, փոքր շրջան է, որը կառավարվում է բացառապես քաղաքի կողմից և սովորաբար անկախ պետություն է։ Պատմականորեն քաղաք-պետությունները հաճախ մշակութային շրջանների մաս են կազմել, օրինակ, ինչպես Հին Հունաստանի, Փյունիկիայի, նախակոլումբոսյան Ամերիկայի ացտեկների և մայաների կամ Վերածննդի շրջանի Իտալիայի քաղաք–պետություններում։ Քաղաք-պետությունները սովորական երևույթ էին հին ժամանակներում։ Միջնադարում քաղաք-պետությունները եղել են այն տարածքների առանձնահատկությունը, որոնցում գտնվում են ներկայիս Գերմանիան, Իտալիան և Ռուսաստանը։

Ժամանակակից աշխարհում փոքրաթիվ քաղաք-պետությունների օրինակներ են անկախ պետություններ (Սինգապուրը, Մոնակոն, Վատիկան)ը, ինչպես նաև ոչ ինքնակառավարվող տարածքներ (Ջիբրալթարը, Հոնկոնգը, Մակաոն և Ազատ քաղաք Քրիստիանիան

Տես նաև[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]