Եվրոպայի քաղաք-պետություններ
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
|
|
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը։ |
|
|
Այս հոդվածը կարող է չհամապատասխանել հանրագիտական ոճի վերաբերյալ Վիքիպեդիայի չափանիշներին: Ներկայացված մտահոգությունների համար այցելեք քննարկման էջը: Տե՛ս Վիքիպեդիայի ոճական ուղեցույցը հոդվածը բարելավելու ցուցումների համար: |
Աշխարհի պետությունների գրեթե մեկ քառորդը իրենց ամբողջ տարածքով կամ դրա մի մասով գտնվում են Եվրոպա աշխարհամասում: Դրանց թվում են Ռուսաստանը, Գերմանիան, Ֆրանսիան, ձեզ հայտնի ուրիշ խոշոր պետություններ:
Դրանց կողքին հարյուրամյակներ անընդմեջ իրենց գոյությունը պահպանում են, ինչպես ընդունված է ասել, գաճաճները: Դրանք սովորաբար մեկ քաղաք(քաղաք-պետություն)` միկրոպետություններ են, որոնց տարածքը ավտոմոբիլով կարելի է անցնել մի քանի րոպեում: Դրանք են Լյուքսեմբուրգը, Լիխտենշտեյնը, Անդորրան, Մոնակոն, Սան Մարինոն, Մալթան, Վատիկանը: Վերջին հինգը Հարավային Եվրոպայում են:
Ամենափոքրը Վատիկանն է, որը զբաղեցնում է Իտալիայի մայրաքաղաք Հռոմի մի փոքր թաղամասը: Չնայած դրան Վատիկանը համաշխարհային հռչակ ու ազդեցություն ունեցող պետություն է: Այստեղ են գտնվում Սուրբ Պետրոսի` աշխարհի խոշորագույն կաթոլիկական տաճարը և Վատիկանի հռչակավոր թանգարաններն ու պատկերասրահները: Վատիկանը, չնայած իր միկրոչափերի, աշխարհի հարուստ պետություններից է: Այն խոշոր կապիտալ ունի` ներդրած արտասահմանյան շատ երկրներում, այդ թվում Իտալիայում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում: Վատիկանը աշխարհի ամենատարբեր երկրներում 50 լեզուներով հրատարակում է 1500 թերթ ու ամսագիր: Նրան է պատկանում աշխարհի ամենահզոր ռադիոկայաններից մեկը:
Եվրոպայի միկրոպետությունները չունեն ոչ հարուստ բնական ռեսուրսներ և ոչ էլ հզոր արդյունաբերություն: Բայց նրանք բոլորն էլ ունեն բնակչության եվրոպական չափանիշի կենսամակարդակ: Այդ երկրների տնտեսության հիմքում, բացառությամբ Լյուքսեմբուրգի, ընկած է միջազգային զբոսաշրջությունը և դրա հետ կապված հուշանվերների, ինչպես նաև նամականիշների արտադրությունն ու վաճառքը: Օրինակ, Անդորրայի 1 բնակչին տարեկան ընկնում է ավելի քան 250 արտասահմանյան զբոսաշրջիկ, որը մեծ եկամուտ է տալիս քաղաք-պետությանը:
Հետաքրքիր է նաև, որ այդ երկրները մշտապես բանակ չեն պահում, կամ ունեցած բանակը բաղկացած է մի քանի տասնյակ մարդուց: Այդ պետությունները չունեն սեփական կալանավայր, կամ էլ եթե այդպիսին կա, ապա սովորաբար դատարկ է: Շատ հազվադեպ են հանցագործությունները, որոնց համար մարդիկ կարող են բանտարկվել: