Ճարտարապետության պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճարտարապետի երազանքը, 1840, Թոմաս Քոուլ

Ճարտարապետության պատմությունը ճարտարապետության պատմական զարգացումն է ըստ տարբեր ավանդույթների, շրջանների, ոճական ուղղությունների և տարեթվերի։

Նեոլիտյան ճարտարապետություն[խմբագրել]

Սկարա Բրեյ բնակավայրի պեղումները
    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Նեոլիտյան ճարտարապետություն

Նեոլիտյան ճարտարապետությունը Նեոլիտ դարաշրջանի ճարտարապետությունն է։ Հարավ արևմտյան Ասիայում նեոլիտյան մշակույթը ի հայտ է եկել մոտ մթա 10000 թ.-ին, սկզբում Լեվանտում (Մինչ կերամիկական նեոլիտ Ա և Մինչ կերամիկական նեոլիտ Բ) և այնտեղից տարածվել է դեպի արևելք և արևմուտք։ Նեոլիտյան մշակույթ է եղել Հարավ-արևմտյան Անատոլիայում, Սիրիայում և Իրաքում մթա 8000 թ.-ին, իսկ սնունդ արտադրող առաջին հասարակությունը հայտնվել է Հարավ-արևելյան Եվրոպայում մթա 7000 թ-ին և Կենտրոնական Եվրոպայում մթա 5500 թ.-ից սկսած, որից ամենահիշարժանն են Ժապավենագծային կերամիկայի մշակույթը և Վինչան։ Շատ փոքր բացառություններով (մի քանի պղնձե տապարիներով և նիզակներով), մինչև եվրոպացիների հետ հաղորդակցվելը, Ամերիկայի և Խաղաղ օվկիանոսյան տարածաշրջանի ժողովուրդը մնաց նեոլիտյան ժամանակաշրջանում։

Ծանոթագրություններ[խմբագրել]