Գիզայի բուրգեր
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
|
|
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը։ |
| Մեմֆիսը և դրա Նեկրոպոլը - Բուրգերի դաշտերը Գիզայից մինչև Դահշուր | |
|---|---|
| * | |
| ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
|
|
|
| Երկիր | |
| Տիպ | Մշակութային |
| Չափանիշներ | i, iii, vi |
| Հղում | 86 |
| Աշխարհամաս** | Արաբական երկրներ |
| Ընդգրկման պատմություն | |
| Ընդգրկում | 1979 (3-րդ նստաշրջան)
|
| * Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման |
|
Բուրգերի համալիր Գիզայում, Հին Եգիպտոսի հուշարձանների համալիր, որը գտնվում է Գիզա սարահարթում, Կահիրե քաղաքի արվարձանում: Գիզայի համալիրը գտնվում է մոտավորապես 8 կմ հեռավորության վրա Նեղոսի վրա գտնվող հին Գիզա քաղաքից դեպի անապատի կենտոնը և մոտավորապես 25 կմ դեպի հարավ-արևմուտք Կահիրե քաղաքի կենտրոնից: Գիզայի համալիրի Քեոփսի բուրգը հին աշխարհի յոթ հրաշալիքներից միակն է, որը հասել է մինչև մեր օրերը: Հին աշխարհից մարդկությանը հասցեագրված յոթ հրաշալիքներից են եգիպտական հինավուրց բուրգերը` ճամփորդներին ապշեցնող այդ արհեստական սարերը, Եգիպտոսի` հնադարում ապրած թագավորների դամբարանները: Կահիրեից հարավ-արևմուտք` մինչև Ֆայումի օազիս ձգվող բուրգերը, թվում է, հառնում են կիզանուտ անապատի ավազներից` ճնշելով մարդուն իրենց վիթխարի չափերով: Արդեն հինգ հազար տարի է կանգնած է բուրգերից ամենամեծը` Քեոփս փարավոնի դամբարանը` հարյուր քառասունյոթ մետր բարձրությամբ, յուրաքանչյուր կողքի երկարությունը երկու հարյուր երեսուներեք մետր: Ըստ հնէաբանների մանրազննին հաշվումների` բուրգը կառուցելու համար գործածվել է երկու միլիոն երեք հարյուր հազար կրաքարային խոշոր զանգված` ամեն մեկի կշիռը երկու տոննայից ավելի: Զանգվածեղ ժայռաբեկորները այնպես վարպետորեն են դրված միմյանց վրա, որ դրանց արանքն անհնար է դանակի շեղբ մտցնել: Անհավատալի է քարտաշների և հղկողների աշխատանքի ճշգրտությունը, եթե նկատի ունենաք, որ բուրգերը կառուցվել են ընդամենը քարե գործիքներով: Հին Եգիպտոսում ովքեր ցանկանում էին խոնարհվել մեռած փարավոնին, կարող էին այցելել հոգեհանգստի տաճարը` հանգուցյալի դահլիճ-ընդունարանը` հղկված գրանիտյա ուղղանկյուն սյուներով, հայելու նման փայլփլուն պատերով ու հատակով: Լույսն ընկնում էր առաստաղի ձվաձև անցքերից` դահլիճում ստեղծելով խորհրդավոր կիսամութ: Թագավորի մարմինը փտելուց պահպանելու համար զմռսում էին: Նրա ձախ կողքին եթովպական քարե կտրիչով զգուշորեն կտրվածք էին անում, հանում լյարդը, աղիքները, փայծաղը: Զանազան լուծիչներով տարրալուծում էին ուղեղը: Ապա ամբողջ մարմինը պարուրելով հոտավետ ձյութով` օծայուղում էին կնդրուկով, լցնում քաղցրաբույր քսուքներ և սոսնձապատում: Հետո փարավոնի զմռսված մարմինը զուգում-զարդարում էին, զգեստավորում շքեղ բանվածքներով, դնում կեղծամ, ոսկեզօծում եղունգները, ակնակապիճներում զետեղում փղոսկրյա կամ բյուրեղապակյա աչքեր: Այս կերպ էր պատրաստվում մումիան: Վերջում հոգ էին տանում, որ հանգուցյալը հանդերձյալ կյանքում ապահովված լինի արդուզարդով, անոթներով, ըմպանակներով, կառքով:
Գիզա սարահարթի քարտեզը [խմբագրել]
Գիզա սարահարթում հայտնաբերված են չորս գլխավոր գերեզմանոցներ՝ գերեզմանոց արևմուտքում, արևելքում, հարավում և կենտրոնական մասում:
| 1. Քեոփսի բուրգը 2. Քեֆրենի բուրգը |
18. Փոսեր, որտեղ գտել են Արևային նավակները |
Տես նաև [խմբագրել]