Աշխարհի յոթ հրաշալիքներ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աշխարհի յոթ հրաշալիքները (ձախից աջ, վերևից ներքև)` Քեոփսի բուրգ, Շամիրամի կախովի այգիներ, Արտեմիսի տաճար, Զևսի արձան, Հալիկառնասոսի դամբարան, Հռոդոսի կոթող և Ալեքսանդրիայի փարոս:
Աշխարհի յոթ հրաշալիքներ (կամ Անտիկ աշխարհի յոթ հրաշալիքներ), վերաբերվում է պատմական անցյալում ստեղծված ճարտարապետության և քանդակագործության հոյակապ, համաշխարհային նշանակության կոթողներին: Ներկայումս յոթ հրաշալիքներից կանգուն է մնացել միայն Քեոփսի բուրգը:
[խմբագրել] Պատմություն
Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումները մ.թ.ա. 4-րդ դարում հնարավորություն տվեցին հին հույն գիտնականներին և մտածողներին ծանոթանալու Մակեդոնական կայսրության տարածքում ներառված պետությունների ճարտարապետական հուշարձաններին և կոթողներին: Մեզ են հասել Աշխարհի հրաշալիքների մի քանի ցանկեր, որոնցից առավել հայտնին և ընդունվածը Անտիպատր Սիդոնցու ցուցակն է, որը և ներկայումս անվանվում է Աշխարհի յոթ հրաշալիքներ:
[խմբագրել] Հրաշալիքները
| Հրաշալիք | Կառուցում | Կառուցող | Ավերում | Ավերման պատճառ | Ներկայիս տեղադրություն |
|---|---|---|---|---|---|
| Քեոփսի բուրգ | Մ.թ.ա. 2584–մ.թ.ա. 2561 | Եգիպտացիներ | Կանգուն | Կանգուն | Գիզա, Եգիպտոս |
| Շամիրամի կախովի այգիներ | Մոտ մ.թ.ա. 600 | Բաբելոնացիներ | Մ.թ.ա. 1-ին դարից հետո | Երկրաշարժ | Իրաք |
| Արտեմիսի տաճար | Մոտ մ.թ.ա. 550 | Լիդիացիներ, հին Հույներ | Մ.թա. 356 (Հերոստրատի կողմից) մ.թ. 262 (գոթերի կողմից) |
Հրդեհ | Թուրքիա |
| Զևսի արձան | Մ.թ.ա. 466–մ.թ.ա. 456 BC (տաճար); մ.թ.ա. 435 (արձան) | Հին հույներ | Մ.թ. 5-6-րդ դարեր | Օլիմպիա, Հունաստան | |
| Հալիկառնասոսի դամբարան | Մ.թ.ա. 351 | Կարիցիներ, հին հույներ | Մոտ մ.թ. 1494 | Երկրաշարժեր | Թուրքիա |
| Հռոդոսի կոթող | Մ.թ.ա. 292–մ.թ.ա. 280 | Հին հույներ | Մ.թ.ա. 226 | Երկրաշարժեր | Հռոդոս, Հունաստան |
| Ալեքսանդրիայի փարոս | Մոտ մ.թ.ա. 280 | Պտղոմեոսյան Եգիպտոս, հին հույներ | Մ.թ. 1303–1480 | Երկրաշարժ | Ալեքսանդրիա, Եգիպտոս |
[խմբագրել] Պատկերներ
- Հրաշալիքներն ըստ վերակառուցման
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Աշխարհի յոթ հրաշալիքներ կատեգորիայում։ |
|
|||||||