Հռոդոսի կոթող

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Colossus of Rhodes.jpg

Հռոդոսի կոթող, Հելիոս աստծո հսկայական արձանը Հռոդոս կղզու Հռոդոս քաղաքում, հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը: Մ.թ.ա. 5-րդ դարում Հռոդոս կղզու վրա հարձակվեց Դեմետրիոսը, սակայն նա պարտություն կրեց: Ի հիշատակ այդ իրադարձության հռոդոսցիները կանգնեցրեցին մի արձան, որը անվանեցին Հռոդոսի կոթող: Դա 36 մ բարձրությամբ քանդակ էր: Արձանը պատկերում էր արևի աստված Հելիոսին, որին կղզու բնակիչները իրենց հովանավորն էին համարում: Ըստ առասպելի, աստվածները Հռոդոոս կղզին բարձրացրել են ծովի հատակից արևի աստված Հելիոսի խնդրանքով, այդ պատճառով էլ Հռոդոսը հնում անվանում էին Հելիոսի «սրբազան քաղաքը»: Արձանի գլուխը զարդարում էր ճառագայթահյուս թագը: Կոթողը կործանվել է մ.թ.ա. 222 թվին երկրաշարժից: