Բրոնզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրոնզե արձանիկ

Բրոնզը պղնձի համաձուլվածք է տարբեր քիմիական տարրերի, գլխավորապես մետաղների հետ (անագ, ալյումին, բերիլիում, կապար, կադմիում, քրոմ և այլ)։ Համապատասխանաբար բրոնզն անվանում են անագե, ալյումինե և այլն։ Բացառություն են կազմում ցինկի համաձուլվածքը, որն անվանում են լատուն, և նիկելինը՝ մեդիոնիկելային համաձուլվածք։ Պղնձի մեջ տարբեր տարրեր մտցնելուց (լեգիրել, որակավորել), մտցվող նյութի ատոմները մեծացնում են դեֆորմացիան և ատոմների բյուրեղացանցի դեֆեկտների քանակությունը։ Բացի այդ, խառնուրդի ատոմները փոխազդում են տեղաշարժումների հետ և դժվարացնում դրանց շարժողականությունը՝ կարծրացնելով պղինձը։ Այդ պատճառով բրոնզների տեսակարար դիմադրությունն ավելի մեծ է, քան մաքուր պղնձինը։ Մեծ է նաև պայթյունի նկատմամբ պնդության սահմանը և կարծրությունը, փոքր է պայթյունից առաջ հարաբերական երկարացումը։ Բրոնզներն ավելի լավ են ձևափոխվում մետաղահատ հաստոցներով և ունեն ավելի լավ ձուլման հատկություններ, քան պղինձը։ Անագե բրոնզը մարդու պատրաստած հնագույն համաձուլվածքներիցէ։