Դիմադրություն (էլեկտրական)
Տես նաև Դիմադրություն (այլ կիրառումներ)
Որևէ առարկայի էլեկտրական դիմադրությունը (անգլերեն՝ Electrical resistance) նրա ընդդիմության չափն է՝ էլեկտրական հոսանքի կայուն անցման դիմաց: Միատեսակ լայնական հատույթով առարկայի դիմադրությունը համեմատ է իր երկարության և հակառակորեն համեմատ է իր լայնական հատույթի մակերեսին, և համեմատ է նյութի դիմադրողականության:
Էլեկտրական դիմադրությունը հայտնաբերել է Գեորգ Օհմը, 1820-ականների վերջերին:[1] Դիմադրությունը շփման մեխանիկական պատկերացման հետ որոշ կոնցեպտուալ զուգահեռներ է կիսում: ՄՄՀ-ի էլեկտրական դիմադրության միավորը օհմն է, իսկ սիմվոլը՝ Ω: Դիմադրության հակադարձ (1/R) քանակը կոչվում է էլեկտրական հաղորդականություն, և չափվում է զիմենս միավորով, սիմվոլը՝ S:
Ըստ Օհմի օրենքի, որևէ դիմադրող առարկայի դիմադրությունը որոշում է առարկայի միջի հոսանքը՝ առարկայի երկու ծայրի միջև պոտանցիել տարբերությունպոսանցիել տարբերության ներքո՝
որտեղ
- R-ը առարկայի դիմադրությունն է, չափված օհմով, որը հավասար է J·s/C2
- V-ն առարկայի ծայրերի միջև պոտենցիալ տարբերությունն է, չափված վոլտով
- I-ը առարկայի միջի հոսանքն է, չափված ամպերով
Առարկաների մեծ մասի համար, դիմադրությունը անկախ է առարկայի միջի հոսանքից կամ նրա ծայրերի միջի լարվածության չափից: Սա նշանակում է, թե դիմադրություն հաստատուն է տվյալ ջերմության և նյութի համար: Այդ իսկ պատճառով, առարկայի դիմադրությունը կարելի է բացատրել որպես լարվածության հարաբերակցությունը հոսանքի՝
Ոչ-գծային առարկաների դեպքում (ոչ զուտ դիմադրողական, կամ Օհմի օրենքին չենթարկվող), այս հարաբերակցությունը կարող է փոխվել լարվածության կամ հոսանքի փոփոխման հետ. հարաբերակցությունը ամեն կետում, I–V կորագիծի տանգենսի թեքվածքի հակադարձը, կոչվում է «լարական դիմադրություն» (անգլերեն՝ chordal resistance) կամ «ստատիկ դիմադրություն»:[2][3]
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ Ohm discovers resistance during 1825–30
- ↑ Forbes T. Brown (2006)։ Engineering System Dynamics։ CRC Press, 43։ ISBN 9780849396489։
- ↑ Kenneth L. Kaiser (2004)։ M1 Electromagnetic Compatibility Handbook։ CRC Press, 13-52։ ISBN 9780849320873։

