Էլեկտրական շղթայի դիմադրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էլեկտրական շղթայի դիմադրություն, էլեկտրական հոսանքին հաղորդչի կամ էլեկտրական շղթայի հակազդեցությունը բնութագրող մեծություն։ Հաստատուն հոսանքի դեպքում էլեկտրական շղթայի դիմադրությունը կոչվում է օհմական կամ ակտիվ դիմադրություն։ Այն կախված է հաղորդչի չափերից, նյութից և ջերմաստիճանից։ Լայնական կտրվածքի Տ հաստատուն մակերեսով և լ երկարությամբ համասեռ հաղորդչի դիմադրությունը՝

,

որտեղ -ն հաղորդչի նյութը բնութագրող տեսակարար դիմադրությունն է (միավոր երկարություն և լայնական կտրվածքի միավոր մակերես ունեցող հաղորդչի դիմադրությունը)։

Էլեկտրական շղթայի դիմադրության ֆիզիկական բնույթի հարցը քննարկելիս, հաճախ օգտագործում են տեսակարար դիմադրության հակադարձ մեծությունը՝ տեսակարար հաղորդականությունը՝

։

Դիմադրության կախումը ջերմաստիճանից, վերջինիս փոփոխման բավական սահմանափակ տիրույթում, արտահայտվում է այսպես՝

,

որտեղ և -ն դիմադրության և ջերմաստիճանի սկզբնական արժեքներն են, -ը՝ էլեկտրական շղթայի դիմադրությունը ջերմաստիճանում, -ն՝ դիմադրության ջերմաստիճանային գործակիցը։

Փոփոխական հոսանքի դեպքում, բացի օհմական դիմադրությունից, հանդես է գալիս նաև ռեակտիվ (ինդուկտիվ և ունակային) դիմադրությունը, որը պայմանավորված է հոսանքի հաճախականությամբ, շղթայի էլեկտրաունակությամբ և ինդուկտիվությամբ։ Փոփոխական հոսանքի դեպքում էլեկտրական շղթայի լրիվ դիմադրությունը՝

,

որտեղ -ը ռեակտիվ դիմադրությունն է։

Ռեոստատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեկտրական շղթայի դիմադրություն հաճախ կոչվում է նաև շղթայում հոսանքը սահմանափակող կամ կարգավորող սարքը։ Կարգավորվող դիմադրությունը կոչվում է ռեոստատ։ Հոսանքի ընդունիչի հետ հաջորդաբար միացված չկարգավորվող դիմադրությունը կոչվում է լրացուցիչ դիմադրություն, իսկ զուգահեռ միացվածը՝ շունտ։ Չափումների համար կիրառվող էլեկտրական շղթայի դիմադրությունը լինում է դիմադրությունների կոճի կամ տուփի ձևով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանի «Դիմադրություն էլեկտրական շղթայի» հոդվածից (հ․ 3, էջ 390 )։