Գեորգ Օհմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգ Օհմ
Ohm3.gif
ֆիզիկոս
Բնագիր ԱԱՀ՝
Ծննդյան օր՝ մարտի 16, 1789(1789-03-16)
Ծննդավայր՝ Էրլանգեն, Գերմանիա
Վախճանի օր՝ Հուլիս 6 1854

Գեորգ Սայմոն Օհմ (16 մարտի 1789 – 6 հուլիսի 1854) գերմանացի ֆիզիկոս։ Որպես ֆիզիկայի ուսուցիչ՝ Օհմը սկսել է ուսումնասիրություններ կատարել իր ժամանակներում իտալացի կոմս Ալեքսանդր Վոլտի կողմից հայտնագործված էլեկտրաքիմիական բջջի վերաբերյալ։ Իր իսկ ստեղծած սարքերով փորձեր կատարելով՝ Օհմը հայտնագործեց, որ կոնդենսատորի միջև պոտենցիալների տարբերությունը (լարումը) ուղիղ համեմատական է հոսանքի ուժին։ Սա Օհմի օրենքն է։

[խմբագրել] Կյանքը

Օհմը ծնվել է Էրլանգենում (Բավարիա), փականագործ Յոհան Վոլֆգանգ Օհմի և Մարիա Էլիզաբեթ Բեքի որդին է։ Ընտանիքը բողոքական էր։ Չնայած նրան, որ Օհմի ծնողները ֆորմալ կրթություն չուներին, հայրը ինքնակրթվել էր մինչև դպրոցի շրջանավարտի մակարդակ և գերազանց դասեր էր տալիս իր որդուն։ Օհմի քույրերից և եղբայրներից ոմանք մահացան փոքր հասակում, երեխաներից միայն երեքն էին կենդանի՝ Գեորգը, կրտսեր եղբայր Մարտինը, ով հետագայում դարձավ հայտնի մաթեմատիկոս, և քույրը՝ Էլիզաբեթ Բարբրան։ Մայրը մահացավ, երբ Գեորգը տասը տարեկան էր։
Մանուկ հասակից հայրը Գեորգին և Մարտինին մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա և փիլիսոփայություն էր սովորեցնում։ Օհմը տասնմեկից տասնհինգ տարեկանում սովորել է Էրլանգենի վարժարանում, որտեղ նա միայն ամրապնդեց հոր տված գիտելիքները։ Այստեղ Գեորգին և Մարտինին նկատեց Էրլանգենի համալսարանի դասախոս Կառլ Քրիստիան վան Լանգսդորֆը և Գեորգն ընդունվեց այդ համալսարան։
Հայրը հասկացավ, որ համալսարանում Օհմը միայն ժամանակ էր անց կացնում, ուղարկեց նրան Շվեյցարիա։ Այստեղ 1806 թվականին Օհմն սկսեց աշխատել որպես ուսուցիչ։
1809-ին Կառլ Քրիստիան վան Լանգսդորֆը թողեց աշխատանքը Էրլանգենի համալսարանում և տեղափոխվեց Հայդելբերգի համալսարան։ Օհմը ցանկացավ մեկնել Հայդելբերգ՝ ավելի խորությամբ մաթեմատիկա ուսումնասիրելու համար, սակայն Լանգսդորֆը խորհուրդ տվեց ինքնուրույն պարապել՝ կարդալ Էյլերի, Լապլասի աշխատությունները։ Օհմը նրա խորհուրդն ընդունեց, սակայն նաև թողեց աշխատանքը և սկսեց աշխատել որպես մասնավոր ուսուցիչ։ 2 տարի անց Օհմը վերադաձավ Էրլանգենի համալսարան։
1811-ին Օհմը Էրլանգենի համալսարանում ստացավ դոկտորի աստիճան և անմիջապես միացավ աշխատակազմին՝ որպես մաթեմատիկայի դասախոս։ Չտեսնելով իր ապագան այստեղ՝ նա դուրս եկավ այս աշխատանքից ևս։ Բավարիայի կառավարությունը նրան ուսուցչի աշխատանք առաջարկեց Բամբերգի՝ ոչ այնքան որակյալ կրթություն տրամադրող մի դպրոցում, և Օհմն անցավ աշխատանքի 1813-ի հունվարին։ Իր նոր աշխատանքը չհավանելու պատճառով նա սկսեց կազմել տարրական երկրաչափության դասագիրք, որի շնորհիվ նա ցույց կտար իր իրական կարողությունները։ 1816-ին այդ դպրոցը փակվեց և Բավարիայի կառավարությունը նրան ուղարկեց մեկ այլ դպրոց, կրկին Բամբերգում։
Իր գրքի ձեռագիրն ավարտելուց հետո այն ուղարկեց Պրուսիայի թագավոր Վիլհելմ Յ-րդին։ Արքան հավանելով Օհմի աշխատանքը՝ նրան առաջարկեց նոր աշխատանք։ Այս նոր դպրոցում նա պարտավոր էր դասավանդել ոչ միայն մաթեմատիկա, այլ նաև ֆիզիկա։ Վերջինիս լաբորատորիան հարուստ էր սարքավորումներով, և Օհմը սկսեց իր իսկ զարգացման համար փորձեր կատարել։ Փականագործի որդի լինելով՝ նա ծանոթ էր որոշ մեխանիկական սարքերի հետ։
1827-ին Օհմը հրատարակեց իր «Գալվանական Սխեմայի Մաթեմատիկական Հետազոտումը» ("Die galvanishe Kette, mathematisch bearbeitet") գիրքը։ Այնուհետև տեղափոխվեց նոր աշխատանքի Նյուրնբերգի Պոլիտեխնիկական դպրոցում, 1833-ին։ Իսկ 1852-ին Մյունխենի համալսարանում սկսեց փորձարարական ֆիզիկա դասավանդել։
Այստեղ էլ նա մահացավ։

[խմբագրել] Օհմի օրենքը

Օհմի օրենքն առաջին անգամ ներառվել է հենց «Գալվանական Սխեմայի Մաթեմատիկական Հետազոտումը» գրքում, որտեղ Օհմը ներկայացնում է իր ամբողջ տեսությունը էլեկտրականության մասին: Այստեղ նա նկարագրել է կապը շղթայի տեղամասի լարման, հոսանքի ուժի և դիմադրության միջև:
Գիրքը սկսում է գրքի մնացած մասը հասկանալու համար անհրաժեշտ մաթեմատիկայի բացատրությամբ: Չնայած նրան, որ այժմ Օհմի որենքը ֆիզիկայի ֆունդամենտալ օրենքներից է, իր ժամանակներում այն շատ արձագանք չստացավ: Ըստ Օհմի՝ կապ էր առաջանում «հարևան մասնիկների» (այս տերմինը հենց ինքն է օգտագործել) միջև: Ավելի ճշգրիտ ուսումնասիրումը և Օհմի օրենքի ձևակերպումը արվել է Արչիբալդի կողմից:

[խմբագրել] Ուսումնասիրությունները և գործերը

Իր բազում աշխատություններից ամենակարևորը «Գալվանական Սխեմայի Մաթեմատիկական Հետազոտումը» (1827) գիրքն էր: Այն մեծ ազդեցություն ունեցավ էլեկտրականության հետագա ուսումնասիրությունների ու զարգացումների վրա: Օհմի օրենքը միացավ այս գիտության հասկացություններին. ինչպես նշվել է, ըստ այս օրենքի, կոնդենսատորի միջև պոտենցիալների տարբերությունը (լարումը) ուղիղ համեմատական է հոսանքի ուժին։ Օհմը իր աշխատանքների համար 1841 թվականին ստացել է «Քոփլիի Մեդալ»: 1845-ին դարձել է Բավարիայի հումանիտար գիտությունների ակադեմիայի լիիրավ անդամ:

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով