Վոլտ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վոլտ (նշանակումը՝ Վ; միջազգային՝ V) — ՍԻ համակարգում էլեկտրական պոտենցիալի, պոտենցիալների տարբերության, էլեկտրական լարման և էլեկրոշարժիչ ուժի չափման միավոր:
Երկու կետերի միջև պոտենցիալների տարբերությունը հավասար է 1 վոլտի, եթե 1 կուլոն մեծությամբ լիցքի տեղափոխելու համար մեկ կետից մյուսը անհրաժեշտ է կատարել 1 Ջոուլ մեծությամբ աշխատանք: Վոլտը նաև հավասար է այն էլեկտրական լարմանը, որը առաջացնում է 1 ամպեր հոսանք էլեկտրական շղթայում 1 վատտ հզորության դեպքում:
Միավորը կոչվել է իտալացի ֆիզիկոս և ֆիզիոլոգ Ալեսսանդրո Վոլտայի (1745–1827) պատվին, ով հայտնագործել է վոլտի սյունը, և առաջին էլեկտրական մարտկոցը:
[խմբագրել] Ծանոթագրություններ
[խմբագրել] Արտաքին հղումներ
|
||||||||||||||||