Տասնորդական նախածանցներ
Տասնորդական նախածանցներ (SI-ի նախածանցները[1]), նախածանցներ են, որոնք դրվում են ֆիզիկայի չափման միավորներից առաջ և առաջացնում են նոր պատիկ միավորներ, որոնք սկզբնականից տարբերվում են 10-ի որոշակի աստիճանով(ինչպես դրական, այնպես էլ բացասական)։ Տասնորդական նախածանցի օրինակ է կիլո-ն, որը ֆիզիկական մեծության անվանվանը ավելացնելիս ստանում ենք նոր միավոր, որը հիմնականից մեծ է 103(1000) անգամ։ Օրինակ` 1 կիլոմետրը =103 մետր։ Տասնորդական նախածանցները մտցվել են ֆիզիկական մեծություններում ավելորդ զրոներ չգրելու նպատակով։ Չնայած, որ տասնորդական նախածանցները նախատեսված են SI-ի ֆիզիկական մեծությունների հետ օգտագործելու համար, նրանք շատ հաճախ օգտագործվում են ուրիշ մեծությունների հետ (օրինակ՝ մեգապիկսել):
Բովանդակություն |
Նախածանցների ցանկ[խմբագրել]
| Տասի
աստիճանը |
Նախածանցը | Նշանակումը | Օրինակ | ||
|---|---|---|---|---|---|
| հայերեն | միջազգային | հայերեն | միջազգային | ||
| 10−24 | յոկտո- | yocto | յ | y | յգ — յոկտոգրամ |
| 10−21 | զեպտո- | zepto | զ | z | զԿլ — զեպտոկուլոն |
| 10−18 | ատտո- | atto | ա | a | ավ — ատտովայրկյան |
| 10−15 | ֆեմտո- | femto | ֆ | f | ֆվ — ֆեմտովայրկյան |
| 10−12 | պիկո- | pico | պ | p | պՖ — պիկոֆարադ |
| 10−9 | նանո- | nano | ն | n | նմ — նանոմետր |
| 10−6 | միկրո- | micro | մկ | µ (u) | մկմ — միկրոմետր, միկրոն |
| 10−3 | միլի- | milli | մ | m | մմ — միլիմետր |
| 10−2 | սանտի- | centi | ս | c | սմ — սանտիմետր |
| 10−1 | դեցի- | deci | դ | d | դմ — դեցիմետր |
| 101 | դեկա- | deca | դա | da | դալ — դեկալիտր |
| 102 | հեկտո- | hecto | հ | h | հՊա — հեկտոպասկալ |
| 103 | կիլո- | kilo | կ | k | կՆ — կիլոնյուտոն |
| 106 | մեգա- | Mega | Մ | M | ՄՊա — մեգապասկալ |
| 109 | գիգա- | Giga | Գ | G | ԳՀց — գիգահերց |
| 1012 | տերա- | Tera | Տ | T | ՏՎ — տերավոլտ |
| 1015 | պետա- | Peta | Պ | P | ՊՋ — ՊետաՋոուլ |
| 1018 | էկսա- | Exa | Է | E | ԷԲ — Էկսաէլեկտրոնվոլտ |
| 1021 | զետտա- | Zetta | Զ | Z | ԶէՎ — զետտաէլեկտրոնվոլտ |
| 1024 | յոտտա- | Yotta | Յ | Y | Յբ — յոտտաէլեկտրոնվոլտ |
Օգտագործման կանոնները[խմբագրել]
- Նախածանցները գրվում են մեծության, կամ մեծության նշանին կպած։
- Մեկից ավել նախածանցներ միաժամանակ օգտագործել չի թույլատրվում։
- Սկզբնական միավորից առաջացած հավելյալ միավորը որևիցե աստիճան բարձրացնելուց անհրաժեշտ է գրել այդ աստիճանը ամբողջ միավորի վրա (նախածանցի հետ մեկտեղ): Օրինակ 1կմ2=106 մ2:
Օգտագործման սահմանները[խմբագրել]
Համաձայն ստանդարտի ցանկացած նախածանց կարելի է օգտագործել ցանկացած ֆիզիկական մեծության հետ։ Այդուամենայնիվ որոշ դեպքերում այդպիսի կառույցները ընդունված չեն։ Այսպես, օրինակ մետրի հետ ընդունված չէ օգտագործել կիլո-ից ավելի մեծ նախածանց, և 106 մ ընդունված է գրել 1000 կմ տեսքով։ Ժամանակի միավորների հետ որպես կանոն չեն կիրառվում մեծացնող նախածանցները (բացառություն է կազմում գիգատարի տերմինը, որը օգտագործվում է կոսմոլոգիայում), իսկ փոքրացնող միավորները օգտագործվում են միայն վայրկյանի հետ։ Նախածանցները, որոնք համապատասխանում են տասի 3-ին չբաժանվող աստիճաններին այնքան էլ հաճախ չեն օգտագործվում։
Տասնորդական և երկուական նախածանցների տարբերությունը[խմբագրել]
Թվային տեխնոլոգիաների հետ կապված բնագավառներում հաճախ մեծությունները պատիկ են լինում երկուսի որևէ աստիճանի, և այդ պատճառով հաճախ այդ բնագավառներում կիլոբայթ ասելով նկատի են ունենում ոչ թե 1000 բայթ, այլ՝ 1024 (1024=210) , մեգաբայթ ասելով՝ 1024*1024 բայթ (220 աստիճան) և այլն։ Շփոթություններից խուսափելու նպատակով 1999 թ. Միջազգային էլեկտրոտեխնիկական կոմիտեն նոր ստանդարտ մտցրեց, որը սահմանում է նոր նախածանցներ(կիբի, մեբի, և այլն...)[2], որոնք արդեն պատիկ են 1024-ի, և ոչ թէ 1000-ի, իսկ ահա տասնորդական նախածանցները նշանակում են 1000-ին պատիկ մեծությունները։ Չնայած ստանդարտին տասնորդական նախածանցները շատ հաճախ օգտագործվում են որպես երկուական նախածանցներ։
Հետաքրքիր փաստեր[խմբագրել]
Ծանոթագրություններ[խմբագրել]
- ↑ http://isotc.iso.org/livelink/livelink/4289384/ISO_2955-1983E_repr_of_SI_units_with_limited_char_sets.pdf?func=doc.Fetch&nodeid=4289384
- ↑ http://physics.nist.gov/cuu/Units/binary.html
|
||||||||