Րոպե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թվային ժամացույց, որը ցույց է տալիս զրո ժամ և մեկ րոպե

Րոպե (նշանակումը՝ ր, միջազգային՝ min) - ժամանակի չափման միավոր։ Ժամանակակից սահմանմամբ, րոպեն հավասար է 60 վայրկյանի (ժամի 1/60-ը կամ օրվա 1/1440-ը)։ Րոպեն չի հանդիսանում Միավորների միջազգային համակարգի չափման միավոր, սակայն նրա օգտագործումը թույլատրվում է Միավորների միջազգային համակարգում։ Հին աստղագիտական աշխատություններում րոպեն կարող է նույնպես նշանակել ժամանակի միավոր, որը հավասար է օրվա 1/60 մասին (այսինքն 24 ժամանակակից րոպե)։

Րոպեն նաև անկյունը չափելու միավոր է և կազմում է աստիճանի (°) կամ ( ' ) 1/60 մասը և հավասար է 60 անկյունային վայրկյանի, օրինակ՝ 5' ( 5 րոպե)։

Ուշագրավ փաստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերենում «րոպեն» ր տառով սկսվող միակ գոյականն է։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]