Դեցիբել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դեցիբել, ուժեղացումների, մարումների, մակարդակների չափման լոգարիթմական մեծություն[1]։

Դեցիբելներով արտահայտված մեծությունը թվապես հավասար է ֆիզիկական մեծության և նրա սկզբնական արժեքի չափողականություն չունեցող հարաբերության տասնորդական լոգարիթմին՝ բազմապատկած տասով՝

AdB-ն մեծությունն է դեցիբելներով, A-ն՝ չափվող ֆիզիկական մեծությունը, A0-ն՝ որպես բազիս ընտրված մեծությունը։

  • ըստ լարման դԲ=
  • ըստ հոսանքի դԲ= ։

Դեցիբելը օգտագործվում է չափելու որոշ փոփոխականների «էներգետիկ» հարաբերակցությունը (հզորության, էներգետիկ, հոսանքի խտությունը և այլն) և կամ «ուժը» և չափողականություն չունի։ Այլ կերպ ասած, դեցիբելը ոչ թե բացարձակ արժեք է, ինչպես, օրինակ, վատտը կամ վոլտը, այլ՝ նախատեսված է երկու փոփոխականների հարաբերակցությունը չափելու համար։ Ստացված արդյունքի հարաբերակցությունը օգտագործվում է լոգարիթմական մասշտաբով։ Դեցիբելը չի համարվում SI համակարգի պաշտոնական միավոր, թույլատրվում է դրա օգտագործումը SI-ի միավորների հետ համատեղ, իսկ Միջազգային չափման բյուրոն ներառում է այն այս համակարգում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ОСТ 45.159-2000. Отраслевая система обеспечения единства измерений. Термины и определения

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ОСТ 45.159-2000. Отраслевая система обеспечения единства измерений. Термины и определения
  2. # ↑ ГОСТ 8.417-2002 Единицы физических величин
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 366