Նյուտոն (չափման միավոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Նյուտոն

Նյուտոն (նշանակումը՝ Ն), ուժի չափման միավոր ՄԻ համակարգում: Ընդունված միջազգային անվանումը — newton (նշանակումը՝ N).

Ելնելով Նյուտոնի երկրորդ օրենքից այն որոշվում է որպես ուժ, որը 1 վ-ի ընթացքում փոխում է 1 կգ զանգվածով մարմնի արագությունը 1 մ/վ-ով այդ ուժի կիրառման ուղղությամբ: Այսպիսով, 1 Ն = 1 կգ·մ/վ2.

Միավորը այսպես է կոչվել անգլիացի ֆիզիկոս Իսահակ Նյուտոնի պատվին, ով հայտնաբերել է շարժման օրենքները և կապել է ուժի, զանգվածի և արագացման հասկացությունները: Իր աշխատություններում, սակայն, Իսահակ Նյուտոնը չէր օգտագործում ուժի չափման միավոր, դիտարկելով այն որպես վերացական երևույթ:[1] Ուժի չափումը նյուտոններով սկսեցին մեծ գիտնականի մահվանից ավելի քան երկու հարյուր տարի անց, երբ ընդունվեց ՍԻ համակարգը:

Այլ միավորների հետ կապը [խմբագրել]

Այլ չափման միավորների հետ նյուտոնը կապում են հետևյալ արտահայտությունները՝

Ծանոթագրություններ [խմբագրել]