Նյուտոն (չափման միավոր)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նյուտոն
Նյուտոն (նշանակումը՝ Ն), ուժի չափման միավոր Միավորների միջազգային համակարգում։ Ընդունված միջազգային անվանումը - newton (նշանակումը՝ N).
Ելնելով Նյուտոնի երկրորդ օրենքից այն որոշվում է որպես ուժ, որը 1 վ-ի ընթացքում փոխում է 1 կգ զանգվածով մարմնի արագությունը 1 մ/վ-ով այդ ուժի կիրառման ուղղությամբ։ Այսպիսով, 1 Ն = 1 կգ·մ/վ2.
Միավորը այսպես է կոչվել անգլիացի ֆիզիկոս Իսահակ Նյուտոնի պատվին, որը հայտնաբերել է շարժման օրենքները և կապել է ուժի, զանգվածի և արագացման հասկացությունները։ Իր աշխատություններում, սակայն, Իսահակ Նյուտոնը չէր օգտագործում ուժի չափման միավոր, դիտարկելով այն որպես վերացական երևույթ[1]։ Ուժի չափումը նյուտոններով սկսեցին մեծ գիտնականի մահվանից ավելի քան երկու հարյուր տարի անց, երբ ընդունվեց ՍԻ համակարգը։
Այլ միավորների հետ կապը
[խմբագրել | խմբագրել կոդը]Այլ չափման միավորների հետ նյուտոնը կապում են հետևյալ արտահայտությունները՝
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նյուտոն (չափման միավոր)» հոդվածին։ |
|