Տոննա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տոննա (ֆր.՝ tonne, միջնադարյան լատ.՝ tunna — տակառ), զանգվածի մետրական միավոր՝ արտահամակարգային միավոր, թույլատրվում է կիրառել Միավորների միշազգային համակարգի կիլոգրամ միավորին զուգահեռ։ Նշանակվում է «տ» (միջազգային նշանակումը՝ «t»)։ Մեկ տոննան հավասար է 1,000 կիլոգրամի[1][2][3][4]։

ԱՄՆ֊ում այս միավորը կոչվում է մետրական տոննա[5]։

Տոննա անունն են կրում նաև այլ միավորներ՝

Նշանակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերենում նշանակվում է «տ», իսկ Միավորների միջազգային համակարգում «t» տառով։ Ե՛վ տոննան, և՛ դրա նշանակումն ընդունվել են միաժամանակ՝ 1879 թվականին[2]։ Տոննայի նշանակումը կրճատում չէ, դրա պատճառով պետք չէ նշանակումից հետո դնել կետ։

Անվան ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարում Հյուսիսային ծովում գերմանախոս բնակիչների կողմից օգտագործվել է «տոննա» բառը, որը նշանակել է մոտավորապես 1,000 կիլոգրամ կշռող տակառ։ Համարվում է, որ հետագայում տոննա արդեն սկսել է նշանակել հենց հազար կիլոգրամ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Weights and Measures Act 1985. Բրիտանական Արխիվ (Լոնդոն), 2014. վերցված է օգոստոսի 13, 2014.
  2. 2,0 2,1 Table 6 Archived 2009-10-01 at the Wayback Machine.. BIPM. վերցված է 2011-07-10.
  3. «Metric System of Measurement: Interpretation of the International System of Units for the United States» (PDF)։ Federal Register 63 (144): 40338։ հուլիսի 28, 1998։ 63 FR 40333։ Արխիվացված է օրիգինալից 2011-10-15-ին։ Վերցված է 2016-08-28 
  4. The International System of Units (SI) (PDF), 8th Edition, 2006, Section 4.1
  5. Metric System of Measurement: Interpretation of the International System of Units for the United States Archived 2008-04-09 at the Wayback Machine. (PDF)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC BY-SA icon 80x15.png