Օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օր, Ժամանակի չափման միավոր, մոտավորապես հավասար է Երկիր մոլորակի պտույտի պարբերությանը իր առանցքի շուրջ։ Սովորաբար «օր» ասելով հասկանում են Արևային օր աստղագիտական հասկացությունը։ Օրը բաժանվում է 24 ժամի (1440 րոպե, կամ 86400 վայրկյան) և կազմված է առավոտ, կեսօր, երեկո և գիշեր մասերից։

Օրացուցային օրերը կազմում են շաբաթներ, ամիսներ, տարիներ։

Օրը աստղագիտությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստղային օր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրի իր առանցքի շուրջն ունեցած մեկ լրիվ պտույտի ժամանակամիջոցը կոչվում է աստղային օր:

ՍԻ համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օր մեծությունը չի մտնում Միավորների միջազգային համակարգի մեջ, սակայն թույլատրվում է նրա օգտագործումը հաշվարկներում։ Այս դեպքում 1 օրը ընդունվում է հավասար ճշգրիտ 86 400 վայրկյանի։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]