Ժամային գոտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժամային գոտիները քարտեզը

Ժամային գոտին երկրի տարածքի մի մաս է, որի վրա համապատասխան որոշ օրենքի հետ գործում է գոտային ժամանակը։
Ժամային գոտին Երկրի մակերևույթի վրայի 15° լայնության մի պայմանական շերտ է։ Ժամային գոտի հասկացությունն իր մեջ ընդգրկում է նաև ամսաթվի համընկնումը՝ այդ դեպքում UTC-10 և UTC+14 ժամային գոտիները պետք է հաշվել որպես տարբեր, թեև դրանց մեջ գործում է օրվա միևնույն ժամանակը։

Ժամային գոտիների ձևավորումը կապված է, մի կողմից, իր առանցքի շուրջ Երկրի պտույտը հաշվի առնելու համար, իսկ մյուս կողմից՝ որոշելու համար մոտավորապես միևնույն տեղական ժամանակով տարածքները այնպես, որ ժամային գոտիների ժամանակի տարբերությունները պատիկ լինեն մեկ ժամին։ Արդյունքում որոշված է եղել, որ պետք է լինեն թվով 24 ժամային գոտիներ և դրանցից յուրաքանչյուրը պիտի ընդգրկի մոտավորապես 15° լայնությամբ տարածք (± 7,5° համապատասխան միջին միջօրեագծի նկատմամբ)։

Ներկայումս ժամանակը որոշվում է Համաշխարհային կոորդինացված ժամանակի (UTC) օգնությամբ, որն ընդունված է եղել Գրինվիչի ժամանակի (GMT) փոխարեն։ UTC-ի սանդղակը հիմնված է միջազգային ատոմային ժամանակի համաչափ սանդղակի վրա և ավելի հարմար է քաղաքացիական օգտագործման համար։ Աշխարհի շուրջ ժամային գոտիները դրսևորվում են UTC-ից ինչպես դրական, այդպես էլ բացասական շարժով։ Հարկավոր է հիշել, որ ժամանակը ըստ UTC-ի չի փոխվում ոչ ձմռանը, ոչ էլ ամռանը։ Այդ պատճառով, այն վայրերի համար, որտեղ կա ամառային ժամանակի անցում, UTC-ի նկատմամբ շարժը չի փոխվում։

Ուշագրավ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իր տարածքով Չինաստանն ընդամենը մի ժամային գոտի ունեցող ամենամեծ երկիրն է (UTC+08)։ Չինաստանը նաև ամենաշատ ժամային գոտիներ միավորող երկիրն է. մինչև 1949 թվականը բաժանված է եղել հինգ ժամային գոտիների։
  • Ադմինիստրատիվ սահմանների ամենամեծ ժամային տարբերությունը 3,5 ժամ է և գտնվում է Չինաստանի (UTC+08) և Աֆղանստանի (UTC+4:30) սահմանին։
  • Ամենաանօգտակար ժամային գոտին (UTC+08:45) գործում է Ավստրալիայի հարավ-արևմուտքում գտնվող 35 000 կմ2 մի փոքրիկ տարածքում, որտեղ ապրում է ընդամենը 200 մարդ։
  • 1942 թ.-ից Իսպանիայում գործում է (UTC+1) ժամային գոտին, որը մտցրել է Ֆրանցիսկո Ֆրանկոյի ֆաշիստական կառավարությունը։ Նպատակը եղել է նացիստական Գերմանիայի հետ նույն ժամային գոտում լինելը։

Վարչական ժամանակային գոտիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնական (ստանդարտ, «ձմեռային») ժամանակի և տեղական միջին արևային ժամանակի միջև անհամապատասխանություն

Վարչական ժամանակային գոտիների սահմանները, որպես կանոն, դեպի արևմուտք որոշ չափով փոխվում են[1]։

Տառերի նշանակությունը Ժամային գոտիներում
GMT DST Զուլու Ֆոնետիկ
(անգլերեն լեզվով)
+0:00 +0:00 z Զուլու (Zulu)
+0:00 +1:00
+1:00 +2:00 a Ալֆա (Alpha)
+2:00 +3:00 b Բրավո (Bravo)
+3:00 +4:00 c Չարլի (Charlie)
+4:00 +5:00 d Դելտա (Delta)
+5:00 +6:00 e Էխո (Echo)
+6:00 +7:00 f Ֆոքստրոտ (Foxtrot)
+7:00 +8:00 g Գոլֆ (Golf)
+8:00 +9:00 h Հոթել (Hotel)
+9:00 +10:00 i Ինդիա (India)
+10:00 +11:00 k Կիլո (Kilo)
+11:00 +12:00 l Լիմա (Lima)
+12:00 +13:00 m Մայկ (Mike)
−1:00 +0:00 n Նովեմբեր (November)
−2:00 −1:00 o Օսկար (Oscar)
−3:00 −2:00 p Պալա (Papa)
−4:00 −3:00 q Քվեբեգ (Quebec)
−5:00 −4:00 r Ռոմեո (Romeo)
−6:00 −5:00 s Սերրա (Sierra)
−7:00 −6:00 t Տանգո (Tango)
−8:00 −7:00 u Յունիֆորմ (Uniform)
−9:00 −8:00 v Վիկտոր (Victor)
−10:00 −9:00 w Վիսկի (Whiskey)
−11:00 −10:00 x Խա Ռայ (X-ray)
−12:00 −11:00 y Յանկի (Yankee)
                                                              -

Ժամային գոտիների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. [Химия и Жизнь - Часовые пояса с точки зрения хронобиологии. www.hij.ru. Проверено 16 марта 2016.]
  2. [Постановление Совмина СССР от 24.10.1980 № 925 «О порядке исчисления времени на территории СССР»]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 272