Ցայգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ցայգ
«ՑԱՅԳ» մարզային հեռուստաընկերություն
Logo tsayg tv.jpg
Երկիր {{{2}}} Հայաստան Գյումրի
Հեռարձակման գոտի {{{2}}} Հայաստան Շիրակի մարզ
Հեռարձակման լեզու հայերեն
Հեռարձակման սկսման թվական 1991
Հիմնադիր Արթուր Ղանդիլյան
Սեփականատեր Արթուր Ղանդիլյան, Մարգարիտա Մինասյան, Վալյա Ղանդիլյան
Վեբ-կայք Tsayg.am


Ցայգ, հայկական մարզային ոչ պետական հեռուստաընկերություն, հիմնվել է 1991 թվականին Գյումրիում։ Եթեր է հեռարձակվում Շիրակի մարզի ողջ տարածքում, նաև հեռարձակվում է համացանցով։

Ստացել է լիցենզիա 1991 թ. հունվարի 3-ին, առաջին անգամ եթեր հեռարձակվել 1992 թ. մայիսի 10-ին, դառնալով Հայաստանի առաջին մասնավոր հեռուստաալիքը[1]: 1993 թ.-ին, էներգետիկ ճգնաժամի պատճառով եթեր էր դուրս գալիս գիշերային ժամերին (23:00-9:00)։ 1994 թ. հեռուստաալիքը միացել է «Internews Network» Անդրկովկասի մասնավոր հեռուստաընկերությունների միությանը։

1994 թ. նոյեմբերի 15-ին ֆինանսական խնդիրների պատճառով ժամանակավորապես դադարեցրել է հեռարձակումը։ Նաև այդ ժամանակ ընկերությունը լքեց ալիքի հիմնադիրներից մեկը՝ Արթուր Եզեկյանը, որը նույն թվականին ստեղծեց Շանթ հեռուստաընկերությունը։ 1996 թ.-ին, վարկով գումար ստանալով, թարմացվեց հեռուստաալիքի տեխնիկական բազան, և հունիսի 17-ին վերականգնեց եթերը Գյումրիի 6-րդ մետրային ալիքով։ Ներկայում «Ցայգ»-ը, «Շանթ» ալիքի հետ հավասար, համարվում է Հայաստանի ամենահեղինակավոր հեռուստաալիքներից մեկը։ Պոտենցիալ հեռուստադիտողների թիվը շուրջ 350.000 է[2]:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]