ATV (Հայաստան)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ա ԹիՎի Հեռուստաընկերություն | |
---|---|
Երկիր | ![]() ![]() |
Հեռարձակման գոտի | ![]() |
Հեռարձակման լեզու | հայերեն |
Հեռարձակման սկսման թվական | 2010 |
Փոխարինվել է | Արմենակոբ |
Հիմնադիր | Օթարի Հակոբյան |
Սեփականատեր | Պանարմենիան Մեդիա Գրուպ |
ԱԹԻՎԻ կամ ATV, հայկական մասնավոր ժամանցային հեռուստաալիք։ Հիմնադրվել է 2010 թվականին՝ փոխարինելով Արմենակոբ հեռուստաալիքին։
Համագործակցում է ռուսական ՏՆՏ հեռուստաընկերության հետ։ Հեռարձակվում է Երևանում և մարզերում։ ATV-ն հեռուստադիտողին է առաջարկում է լրատվական, սպորտային, առավոտյան, երաժշտական ծրագրեր, ժամանցային և քաղաքական բնույթի թոք - շոուներ, սեփական արտադրության հեռուստասերիալներ, ինչպես նաև հայկական, ռուսական և արտասահմանյան կինոարտադրության լավագույն ֆիլմերը։
2015 թվականի փետրվարի 2-ից ATV-ի եթերը համալրվել է «Այսօր» լրատվական ծրագրով։ 2015 թ.-ից եթեր է հեռարձակվել «Լույսի պահապանը» բազմասերիանոց հեռուստաֆիլմը` հիմնված է իրական պատմության վրա։
2016 թվականի մայիսի 1-ին ATV-ն ներկայացրեց 5 նոր թեմատիկ կաբելային հեռուստաալիքներ` տարբեր հեռուստալսարանների համար։
- Կինոման՝ հոլիվուդյան կինոարտադրության ամենաճանաչված և դիտված ֆիլմերը։
- Հայ TV՝ ալիք, որտեղ կհնչի բացառապես հայկական երաժշտություն։
- Թավա TV՝ որսորդություն, ձկնորսություն, խոհանոցային հաղորդումներ և այլ ժամանցային նախագծեր նախատեսված թե՛ կանանց և թե՛ տղամարդկանց համար։
- Խաղալիք՝ Հոլիվուդյան և Եվրոպական արտադրության բարձրակարգ մուլտֆիլմեր։ Փոխարինել է Բազմոց TV-ին։
- Ֆիլմզոն՝ անիմացիոն մուլտֆիլմեր, ծիծաղաշարժ կոմեդիաներ մեծահասակների համար։
Եթերացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սերիալներ | Սիթքոմներ | Հաղորդումներ | Լրատվություն |
---|---|---|---|
Փոփքորն
Աստղերի դպրող |
Հարս VS Սկեսուր | Այսօր |