Ֆորտունա (հեռուստաընկերություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆորտունա (այլ կիրառումներ)
«Ֆորտունա» Լոռու մարզային Հեռուսաընկերություն
ԵրկիրՀայաստան Հայաստան,
Լոռու մարզ
Հեռարձակման գոտիՀայաստան Հայաստան,
Լոռու մարզ
Հեռարձակման լեզուհայերեն
Հեռարձակման սկսման թվական1993
ՀիմնադիրԿարեն Արշակյան

Ֆորտունա, Լոռու մարզային հեռուստաընկերություն։ Հեռարձակվում է Լոռու մարզի 6 քաղաքներում (Վանաձոր, Ալավերդի, Սպիտակ, Տաշիր Ստեփանավան, Ախթալա) և նրանց հարակից գյուղերում։ Ալիքի հիմնադիր և ներկայիս գլխավոր տնօրենն է Կարեն Արշակյանը։ Եթեր է հեռարձակվում 1993 թվականից։ 2011 թ.-ի հունվարի 10-ից Լոռու մարզում 29, 35, 39, 40, 41, 43 դեցիմետրային ալիքներով։ Հեռուստաալիքը ներկայացնում է լրատվական, հասարակական, քաղաքական, մշակութային, կրոնական, սպորտային, երիտասարդական, ժամանցային հաղորդումներ։ 1999 թվականին «IFES» ընտրական համակարգերի միջազգային հաստատության կողմից արժանացել է շնորհակալագրի՝ Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունները լավագույնս լուսաբանելու համար։ 2005 թ. սեպտեմբերին Յալթայում կայացած 6-րդ միջազգային հեռուստակինո «Միասին» փառատոնում արժանացել է գլխավոր մրցանակի՝ «Տեղական ժամանակ» անվանակարգում[փա՞ստ]։ Հեռուստաընկերությունը 2010 թվականին մասնակցելով հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից հայտարարված թվային հեռարձակման ցանցի միջոցով տարածքային սփռման ընդհանուր ուղվածության և տվյալ տարածքի բնակչության հետաքրքրությունները բավարարող հեռուստածրագրերի եթերային հեռարձակումն իրականացնելու թիվ 17 մրցույթին, 16.12.2010 թվականին ճանաչվել է հաղթող և 19.07.2011-ից սկսել է հեռարձակվել Լոռու մարզում[1]։ Պոտենցիալ հեռուստադիտողների թիվը շուրջ 230.000 է[փա՞ստ]։

Հաղորդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանումը Բովանդակություն
«Մոլորակ» Լրատվական ծրագիր
«Մոլորակ հավելված» Պատվիրված, գովազդային տեսանյութ
«Տեսադաշտ» Տեղեկատվական, հասարակական հաղորդում
«Ժողովրդավարություն եւ մարդու իրավունքներ» Տեղեկատվական, վերլուծական հաղորդում
«Իրավունքի տեղեկատու» Իրավաբանական, տեղեկատվական հաղորդում
«Մարզպետարանի ժամ» Նորություններ Լոռու մարզպետարանից
«Վանաձորյան օրեր» Տեղեկատվական, վերլուծական հաղորդում
«Ինտերֆուտբոլ» Ֆուտբոլային լուրեր
«Մուսաների ծառաները» Տեղեկատվություն հայտնի մարդկանց մասին
«Լոռվա Արվեստագետներ» Հայտնի արվեստագետների մասին հաղորդում
«Գրական ստուդիա» Գրականության և գրականագետների մասին, Զրույց նրանց հետ
«Անցյալի անհատները» Պատմությունում դեր ունեցող անհատների մասին հաղորդում
«Ֆորտmusic» Երաժշտական բազմաժանր հաղորդում
«Պանդաboo» Հումորային հաղորդում
«Աշխարհի շուրջ» Պատմություններ և իրողություններ
«Կիսաբաց լուսամուտներ» Թոկ-շոու՝ համագորածկցության կարգով ATV Երևանյան հեռուստաալիքի հետ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Ֆորտունա». Մեր մասին». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.