Լոռու մարզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Լոռի (այլ կիրառումներ)
Picto infobox map.png
Լոռու մարզ

Զինանշան
Lori marz coa.gif
View from Dsegh.JPG
Երկիր Հայաստան Հայաստան
Կարգավիճակ մարզ
Մտնում է Հայաստան
Ներառում է Քաղաք՝ 8
Գյուղ՝ 122
Վարչկենտրոն Վանաձոր[1]
Մարզպետ Անդրեյ Ղուկասյան
Բնակչություն (2002) 392․300[1]
Խտություն 103.5/կմ²
Տարածք 3799 կմ² կմ²
Lori.svg
Lori Province.svg
ISO 3166-2 կոդ AM-LO
Փոստային ինդեքսներ 1701–2117
Կոորդինատներ: 40°55′ հս․ լ. 44°30′ ավ. ե. / 40.917° հս․. լ. 44.500° ավ. ե. / 40.917; 44.500
lori.am

Լոռու մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի հյուսիսում։ Մարզկենտրոնը և ամենախոշոր քաղաքը Վանաձորն է։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնապես Լոռի է կոչվել Կյուրիկյան Դավիթ Անհողին թագավորի՝ 11-րդ դարում Ձորագետի ձախ ափին կառուցած Լոռի (Լոռե) բերդը, որը 1065 թվականից դարձել է Կյուրիկյան թագավորության մայրաքաղաքը։ Հետագայում «Լոռի» անվանումը տարածվել է ամբողջ գավառի վրա[2]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոռին Հայաստանի՝ մեծությամբ երրորդ մարզն է 3789 կմ² տարածքով (Հայաստանի տարածքի 12.7%-ը)։ 283.9 հազար մարդ բնակչությամբ (ըստ 2001 թ. մարդահամարի) Լոռու մարզը զիջում է միայն Երևանին։ Հյուսիսից մարզը սահմանակցում է Վրաստանի, արևմուտքից՝ Շիրակի, հարավից՝ Արագածոտնի և Կոտայքի, արևելքից՝ Տավուշի մարզերի հետ։ Բազմաթիվ լեռնային առվակներից բացի Լոռու մարզով են հոսում չորս գետ՝ Դեբեդ, Ձորագետ, Տաշիր գետ, Փամբակ և Աղստև։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոռու մարզն աչքի է ընկնում համեմատաբար խոնավ կլիմայով: Լոռու և Տավուշի մարզերը համարվում են ՀՀ ամենախոնավ մարզերը: Միջին և բարձրադիր գոտում կլիման բարեխառն լեռնային է, բնորոշ են տևական, ցուրտ ձմեռները: Յուրաքանչյուր տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Տարեկան թափվում են 600-700մմ մթնոլորտային տեղումներ: Նախալեռնային գոտում կլիման մերձարևադարձային է. բնորոշ են չափավոր շոգ և չորային ամառները, մեղմ ձմեռները: Ագրոկլիմայական տեսակետից ընկած է ինտենսիվ ոռոգման գոտում[3]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոռին գտնվում է պատմական Մեծ Հայքի Գուգարք աշխարհի տարածքում։

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոռու մարզում են գտնվում ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Հաղպատի և Սանահինի վանքերը։ Պատմական նշանակություն ունեն նաև մարզում գտնվող Լոռի բերդի փլատակները։ Հայտնի են Օձունի վանքը, Սուրբ Հովհաննես վանքը Արդվիում, որտեղ գտնվում է Հովհաննես 3-րդ Օձնեցի կաթողիկոսի գերեզմանը, Ախթալայի եկեղեցին և ամրոցը, Հոռոմայրի եկեղեցին, Դորբանտավանքը, Կուրթանի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Հնեվանքը, Սուրբ Հովհաննես ուխտատեղին, Քոբայրի եկեղեցին, Ալավերդու միջնադարյան կամուրջը և այլն։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2001 թ մարդահամարի՝ Լոռու մարզում են բնակվում շուրջ 283,900 մարդ։ Բնակչության մոտ 59.3% (167.3 հազար մարդ) քաղաքաբնակ է, մնացած 116.6 հազարը բնակվում են գյուղային համայնքներում։

Էթնիկ խմբեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր բնակչության 97%-ից ավել կազմող հայերից բացի, Լոռու բնակիչների որոշ մասը իրենց դասում է հետևյալ ազգային փոքրամասնություններին. ռուսներ՝ 3,882 (1.3%), եզդիներ՝ 793 (0.3%), հույներ՝ 655 (0.2%), այլ՝ 607։

Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես և այլուր Հայաստանում, Լոռու մարզի բնակչության գերիշխող մասը իրենց անվանականորեն համարում են Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներ։ Այնուամենայնիվ մարզում են բնակվում Հոգևոր Քրիստոնեություն դավանող Մոլոկաններ, ինչպես նաև Կաթոլիկ ֆրանգներ։

Վարչատարածքային բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզը բաժանված է 8 քաղաքային և 105 գյուղային համայնքների, որոնք տարածքայնորեն ընդգրկված են հետևյալ շրջաններում.

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզի համընդհանուր արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմում է 32246.3 միլիոն դրամ (2004), գյուղատնտեսական արտադրանքի ծավալը՝ 55.4 միլիարդ դրամ (2004)։

Մարզում գործում է Ալավերդու պղնձաձուլական կոմբինատը, որն աշխատեցնում է տարածաշրջանի միակ պղնձաձուլական արտադրամասը։

Մարզը ունի 192,212 հեկտար գյուղատնտեսական հողատարածք, որի մեջ է մտնում շուրջ 47,823 հա վարելահող։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոռու մարզում է գտնվում Հայաստանի ամենաերկար ավտոտրանսպորտային թունելը, որն անցնում է Բազումի լեռնաշղթայի տակով և Ստեփանավան - Վանաձոր հիմնական ավտոերթուղու մաս է կազմում։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԲՈւՀեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոռու մարզում են գտնվում հետևյալ բարձրագույն ուսումնական հաստատությունները՝

ՄՄՈւՀ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոռու մարզում գործում են մի շարք միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններ։

Քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականի երկրաշարժ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Սպիտակի երկրաշարժ


1988 թ. Դեկտեմբեր 7-ի երկրաշարժի էպիկենտրոնն էր Լոռու մարզի Սպիտակ քաղաքից քիչ հյուսիս գտնվող Նալբանդ գյուղը, որը ներկայում կոչվում է Շիրակամուտ։ Երկրաշարժի արդյունքում գետնին էին հավասարվել Սպիտակի գրեթե բոլոր շինությունները, Կիրովական (ներկայից Վանաձոր) քաղաքում ավերվել էին 8000 բնակարան, Ստեփանավանում փլվել էին 30 շենք և 2500 տուն։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստաընկերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ hh անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս» 
  3. http://lori.mtad.am/description/

Արտաքին Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]