Փամբակի լեռնաշղթա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Փամբակի լեռներից)
Jump to navigation Jump to search
Փամբակի լեռնաշղթա
Artavaz (mount).jpg
Տեսակլեռնաշղթա
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Վարչատարածքային միավորՇիրակի մարզ, Լոռու մարզ, Արագածոտնի մարզ, Կոտայքի մարզ, Տավուշի մարզ և Գեղարքունիքի մարզ
ԼեռնաշղթաՀայկական լեռնաշխարհ
Բարձրություն (ԲԾՄ)3101 մետր
Մեծագույն գագաթԹեժլեռ

Փամբակի լեռնաշղթա, Բամպակ, Պամբակի լեռնաշղթա, Պամբի լեռնաշղթա, Պամբուգ, Սպիտակի լեռնաշղթա, Փամբակ, Փամփակի լեռնաշււթա, լեռնաշղթա Հայաստանի Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում։ Ձգվում է Շիրակի սարահարթի հյուսիսարևելյան եզրից մինչև Սևանա թերակղզի՝ 100 կմ-ից ավելի։ Լայնությունը մինչև 16 կմ է։ Նրանց միջև կան շատ գյուղեր։

Ամենաբարձր գագաթը Թեժլեռն է՝ 3101 մ բարձրությամբ, որը գտնվում է լեռնաշղթայի կենտրոնական հատվածում։ Բարձր գագաթներից է նաև Մայմեխը՝ 3094 մ։ Ունի ծալքաբեկորային ծագում։ Կենտրոնական հատվածից դեպի հարավ-արևելք է տարածվում Ծաղկունյաց լեռնաշղթան։ Լեռնաշղթայի արևմտյան հատվածում հարաբերական բարձրությունները ավելի փոքր են, միջլեռնային գոգավորությունները ավելի լայն։ Այստեղ է տեղադրված Փամբակի լեռնանցքը։ Լանջերը միջին թեքության են ու շատ կտրատված են։