Ուռուտ (Աղզիբոյուք, Աղզրբոյուք, Աղզիբեյուկ, Մեսխանկա, Միսխանա, Միսխանի ջուր, Միսխանկա, Պրիվոլի, Ուրուտ[1]), գետ ՀայաստանիԼոռու մարզում, Ձորագետի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Վիրահայոց լեռնաշղթայի կենտրոնական մասի հարավային լանջերից՝ Գայլի դրունք լեռնանցքի մոտից՝ 1700 մ բարձրությունից, և հոսելով Լոռու մարզով, Ստեփանավան քաղաքից 3,5 կմ արևելք՝ ձախից միանում Ձորագետին։ Երկարությունը 22 (20[2]) կմ է, ջրհավաք ավազանը՝ 148 կմ²։ Հոսում է Լոռու դաշտով, առաջացնում 6 կմ երկարության և 2080 մ լայնության կանիոն։ Պրիվոլնոյե գյուղից գետահովիտն ընդարձակվում է, վերածվում դարավանդված գոգահովտի։ Սնումը ձնաանձրևային է, վարարումը՝ գարնանը։ Տարեկան միջին ծախսը 1,07 մ³/վ է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով։
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 126 — 150 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։