Ահնիձոր
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ահնիձոր (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Երկիր | ![]() | ||
Մարզ | Լոռու մարզ | ||
Այլ անվանումներ | Ահնազար, Ահնիզար, Ահնիզորավար, Անիզոր, Հայնազար, Հայնիզարավար | ||
Մակերես | 31 կմ² | ||
ԲԾՄ | 1500 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 180[1] մարդ (2018) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | ահնիձորցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Պաշտոնական կայք | lori.mtad.am/about-communities/474/ | ||
|
Ահնիձոր, գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու տարածաշրջանում՝ մարզկենտրոն Վանաձորից 52 կմ հյուսիս-արևելք։ Գյուղը գտնվում է Ալավերդու տարածաշրջանում, Ալավերդի քաղաքից 26 կմ հարավ-արևելք։ Գյուղը տեղակայված է լեռնային անտառապատ վայրում՝ ծովի մակարդակից 1500 մ բարձրության վրա։
Գյուղի ներկայիս բնակիչների նախնիները XIX դարի երկրորդ կեսին եկել են Հաղպատ և Սանահին գյուղերից։ Նրանք հիմնականում վանքի կալվածքները լքած բնակիչներ են եղել։
Գյուղում կա XIII դարի եկեղեցի։ Ահնիձորում է ծնվել գրող Հրանտ Մաթևոսյանը։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլիման բարեխառն լեռնային է, տևական, ցուրտ ձմեռներով։ Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Տարեկան թափվում են 600-700 մմ մթնոլորտային տեղումներ։ Ագրոկլիմայական տեսակետից ընկած է մասնակի ոռոգման գոտում։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Ահնիձորի մշտական բնակչությունը կազմել է 218 (110 տղամարդ և 108 կին), առկա բնակչությունը` 212 մարդ[2]։ Հիմնադրման պահից ի վեր բնակիչները հայեր են[3], որոնց նախնիները 19-րդ դարի երկրորդ կեսին եկել են Հաղպատից և Սանահինից[4]։
Ահնիձորի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.
Գյուղատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղատնտեսությունում մեծ բաժին են կազմում խոտհարքերը (317 հա), իսկ հետո վարելահողերը (70 հա)։ Պետական հողերը հիմնականում օգտագործվում են որպես արոտավայրեր, խոտհարքեր՝ կազմելով համապատասխանաբար 762 և 99 հա։ Գյուղի մասնագիտացման ուղղությունը անասնապահությունն է։ Զբաղվում են խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, մեղվաբուծությամբ։ Բացի դրանից զբաղվում են նաև դաշտավարությամբ, պտղաբուծությամբ (տանձ, խնձոր, սալոր), մշակում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաներ։
Հասարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թ.-ի դրությամբ գյուղն ունի դպրոց, գրադարան, բուժկետ և կապի հանգույց։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Լոռու մարզի մարդահաշիվ (անգլ.)
- ↑ 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 150
- ↑ Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.) — Երևան: 1932. — 185 p.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- ↑ Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.) — Երևանի պետական համալսարան, 1986. — հատոր 5. — էջ 547.
- ↑ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 237)։ ![]() |