Jump to content

Դարպաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դարպաս (այլ կիրառումներ)
Գյուղ
Դարպաս
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու մարզ
ՀամայնքՎանաձոր (համայնք) | Վանաձոր համայնք[1]
ԲԾՄ1400 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1869 մարդ (2014)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Դարպաս (Հայաստան)##
Դարպաս (Հայաստան)
Դարպաս (Լոռու մարզ)##
Դարպաս (Լոռու մարզ)

Դարպաս, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Վանաձոր համայնքում[1]։ Տեղակայված է Վանաձորից անմիջապես հյուսիս-արևմուտք՝ Փամբակ գետի աջ ափին՝ ծովի մակարդակից մոտ 1400 մ բարձրության վրա։

Բնակավայրը հին է, ինչի մասին վկայում են գյուղի գերեզմանատան տուֆից սալաքարերի վրայի գրությունները։ Բնակավայրը տեղակայված է հանրապետության հյուսիսարևմտյան մասում՝ Մայմեխ լեռան (3081մ) արևմտյան կողմում, մարզկենտրոն Վանաձորից 4 կմ դեպի արևմուտք։ Կլիման բարեխառն է, ամառը մեղմ է, ձմեռը տևում է 5 ամիս[2]։

Անասնապահությամբ զբաղվողներին արտադրում են կաթ, պանիր, միս, բուրդ, մեղր։ Գյուղն ունի միջնակարգ դպրոց։

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ և մեղվաբուծությամբ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը 1897 թվականին ուներ 406, 1926 թվականին՝ 620, 1939 թվականին՝ 642, 1970 թվականին՝ 1307, 2001 թվականին՝ 2188 բնակիչ[2]։ Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Դարպասի մշտական բնակչությունը կազմել է 1664, առկա բնակչությունը՝ 1471 մարդ[3], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.

Տարի Բնակչություն
1897 406 մարդ [4]
1926 620 մարդ [4]
1939 641 մարդ [4]
1959 642 մարդ [4]
1970 971 մարդ [4]
1979 1307 մարդ [4]
1989 985 մարդ [5]
2001 2188 մարդ [4]
2011 1664 մարդ [6]
2014 1869 մարդ


Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Տեղեկություններ Վանաձոր համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 05․07․2023 թվական)։
  2. 2,0 2,1 Հակոբյան, Սամվել; Հակոբյան, Արտեմ (2015). Հայաստանի Հանրապետության պատմական հանրագիտարան. Երևան: Հեղինակային հրատարակություն. էջ 433.
  3. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.
  5. Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.)Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 653. — 4696 p.
  6. Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դարպաս» հոդվածին։


Հիշարժան թվեր և իրադարձություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1801թ Գյուղը Արևելյան Վրաստանի Քարթլ-Լոռու Գավառի, Փամբակի վոլոստի կազմում միացվում է Ռուսաստանին:

1802 Կովկասյան հնագիտական հանձնաժողովը ավարտում է Ռուսաստանին անցած Արևելյան Վրաստանի և Հայաստանի հյուսիս-արևելյան բնակավայրերի ուսումնասիրությունն ու այդ մասին կազմում արձանագրություններ: Այդ ցուցակում կա նաև Դարբազի անունը, որպես հայկական պետական գյուղ:

1804թ. Ղարաքիլիսա զորակայանի մոտակայքում բախում է տեղի ունենում պարսկական և ռուսական զորքերի միջև: Դարբազը անմասն չի մնում այդ բախումից: Մեծ օգնություն են ցուցաբերում ռուսական զորքին:

1805թ. Ղարաքիլիսայում հավաքվում են Փամբակի գավառի տանուտերերն ու քյոխվաները ու իրենց համաձայնությունը տալիս իշխան Արամ Բեբութովին Փամբակի գավառի մովրով լինելու համար: Իր համաձայնությունը տվել է նաև Բալո յուզբազի քյոխվեն:

1825թ. Տեղի է ունենում ավերիչ երկրաշարժ և մեծ վնասներ պատճառում:

1826թ . Տեղի է ունենում ռուս-պարսկական 2-րդ պատերազմը: Պարսկական զորքերը Փամբակի վրա հարձակվում են Միրաքից՝ Փամբակի և Համզաչիմանի ռուսական սահմանային կետերի վրա: Տեղի է ունենում Ղարաքիլիսայի ճակատամարտը: Ռուսական կայազորը արժանի հակահարված է հասցնում Հասան-Խանի զորքերին: Ռուսական զորքերին՝ մեծ օգնություն են ցուցաբերում Ղարաքիլիսայի և մոտակա գյուղերի բնակիչները այդ թվում Դարպասի բնակիչները:

1840թ. Դարպաս գյուղը Փամբակի դիստանցիայի հետ ընդգրկվում է նոր կազմավորված Ալեքսանդրապոլի գավառի կազմում, 4-րդ տեղամասում:

1840թ. Գյուղի տարածքով հոսող գետերի վրա կառուցվել և գործում էին ջրաղացներ Ղարաքեշիշոնց և այլն:

1850թ. Կառուցվել է գյուղի փայտաշեն եկեղեցին

1850-60 թ Դարպասը տարածաշրջանի այլ գյուղերի հետ գտնվում էր բավականին ակտիվ կապի մեջ

1886թ Գյուղի մասնավոր տներում գործում էր դպրոց, սակայն բացման տարեթիվը հայտնի չէ:

1899 թ Առաջին երկաթուղային գնացքը գյուղի տարածքով Մեծ Ղարաքիլիսայից մեկնում է Ալեքսանդրապոլ:

1912 թ Կառուցվել է առաջին քարաշեն պետական դպրոցը:

1918թ. Մայիսի 24-28-ին գյուղի տարածքում տեղի է ունեցել Մեծ Ղարաքիլիսայի ճակատամարտը: Դարպասը իր քաջորդիներով Վասիլ վազ յանի գլխավորությամբ հերոսաբար մասնակցել է ճակատամարտին և փառահեղ էջեր գրել հայոց նորագույն պատմության մեջ: Գյուղի տարածքում իր հեծյալ ջոկատով մարտնչում էր նաև Գարեգին Նժդեհը:

1929-30 Սկսվել է կոլեկտիվացման գործընթացը:

1929թ. Ղարաքիլիսայում կառուցվող քիմիական գործարանում` Քիմշենում աշխատում են մեծ թվով դարապասեցիներ։

1930թ Կառուցվում են գյուղի երկհարկանի քարաշեն առանձնատներ

1930 թ Գործում էր բուժկետ, մանկապարտեզ, փոստ

1937թ Անց է կացվել Բերքահավաքի տոն, որին ներկա են եղել գյուղի հասարակությունը, ուսուցիչները: Տոնն ուղեկցվել է երաժշտությամբ, երգ ու պարով: 1938 թ Շարժական էլեկտրակայաններով ֆիլմեր էին ցուցադրվում: 1938 Մովսես Ավագյանի բնակարանի մի մասը դառնում է գյուղի գրասենյակ (տիրոջ նախաձեռնությամբ), իսկ մի մասը՝ խանութ 1938 Գյուղ մուտք գործեց առաջին ավտոմեքենան ԳԱՋ-ՄՄ 1941-45 Հայրենական Մեծ պատերազմ: Մեծ թվով Դարպասի քաջորդիներ մասնակցեցին հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Շատերը հերոսացան և անմահացան: 1947-48 Կառուցվում է գյուղի էլեկտրոհամակարգը և էլեկտրոէներգիան մուտք է գործում գյուղ: 1952-53 Գյուղը ավտոբուսային կապով կապվում է Կիրովական քաղաքի հետ: 1955թ. Անտառից «Կարոյի թալա»-ի ջուրը բերվում է գյուղ խմելու համար: 1956թ. Գործարկվեց հեռախոսակայանը և հեռախոսակապը: 1960թ. Կառուցվեց սովխոզի վարչական շենքը, ակումբը։ 1960 թ Բարեկարգվեցին ճանապարհները: Գյուղը Կիրովական քաղաքին կապող ճանապարհը, որը կոչվել է «Կապ», ընդարձակվել է, որի վրա աշխատել են Միսակ Դողոսյանը, Աղասի Մարգարյանը, Արամ Ավետյանը, Արտավազդ Ավետյանը, Կարապետ Ավագյանը, Վահան Ալոյանը և ուրիշներ: Կառուցվել է դպրոցի նոր շենքը: 1962թ. Նշվում է դպրոցի 50-ամյակը, ավելացվում է դասարանների թիվը: 1967թ. Անց է կացվում փողոցային լուսավորություն: 1968թ. Ասաֆալտապատվում է գյուղի գլխավոր փողոցը: 1970թ. Կառուցվում է գյուղխորհրդի շենքը։ Կառուցվում է կենցաղի տունը: 1984թ. Կառուցվում է երկհարկանի տիպային դպրոցի նոր շենքը: 1988թ. Դեկտեմբերի 7-ի երկրաշարժից մեծ կորուստներ կրեց գյուղը, տնտեսական վնաս և այլն: 1989-90թ Արագ թափով սկսվեց երկրաշարժի հետևանքների վերացում, տների վերանորոգում: Տնակները մտան դարպասեցու կենցաղ: Կառուցվում է անասնապահական համալիր ֆերմա: Կառուցվեց քիմգործարանի տնակային ավանը։ Գործում էր կարի ֆաբրիկան։ 1991թ. Պետական հողերի, սովխոզի անասնագլխաքանակի և գույքի սեփականաշնորհում 2005թ Գյուղը գազիֆիկացվեց: 2009-10թ Խմելու ջրի նոր ջրագիծ կառուցվեց: 2010թ Շահագործման հանձնվեց գյուղապետարանի և մանկապարտեզի շենքը: 2012թ Նշվեց դպրոցի 100-ամյակը: 2013թ. Հունիս-հուլիս ամիսներին սկսվեց գյուղի եկեղեցու կառուցումը, նախաձեռնությունը գյուղապետ Սամվել Ավետյանինն է: