Աշոցք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոցք (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Աշոցք | ||
Ղուկասյանի արձանը | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Շիրակի | |
Ղեկավար | Կարեն Մանուկյան (ՔՊ) | |
Հիմնադրված է | 1825 թ. | |
Այլ անվանումներ | Ղուկասյան | |
Մակերես | 32.9 կմ² | |
ԲԾՄ | 1990 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 2491[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 245[2] | |
Փոստային ինդեքս | 2801 | |
Փոստային դասիչ | 2801 | |
| ||
Աշոցք (նախկին անվանումը` Ղուկասյան, մինչև 1958 թ.` Վերին Ղուկասյան, մինչև 1938 թ.` Ղզըլղոչ), գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից մոտ 22 կմ հյուսիս, Աշոցքի սարահարթում, Ախուրյանի ձախակողմյան վտակ Աշոցք գետի ափերին։ Աշոցք է վերանվանվել 1990 թ-ի նոյեմբերի 14-ին[3]։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշոցքը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևմուտքում, Ախուրյան գետի վերին հոսանքի ավազանում։ Բնակավայրը ծովի մակերևույթից բարձր է 2006-2039 մետր։
Տարածքի ռելիեֆը բարդ է, տարածքի ամենացածր կետը 1969 մետր է, առավելագույնը՝ 2750 մետր։ Գյուղը գտնվում է 8-10 բալանոց սեյսմիկ ակտիվ գոտում։
Աշոցք գյուղով է անցնում Գյումրի-Նինոծմինդա (Վրաստան) միջպետական նշանակության ավտոճանապարհը։ Համայնքն ուղիղ գծով հեռու է Վրաստանի սահմանից 12 կմ, իսկ Թուրքիայի սահմանից՝ 22 կմ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղը հիմնադրվել է 1829 թվականին՝ հիմնականում Արևմտյան Հայաստանի Մուշ և Ալաշկերտ գավառներից գաղթված բնակչության կողմից։ Բնակավայրը սկզբում կոչվել է Ղզլղոչ, ապա՝ Ղուկասյան (բոլշևիկյան գործիչ Ղուկաս Ղուկասյանի անունով) և միայն 1990 թվականից վերանվանվել Աշոցք։ Գյուղում պահպանվել է XIX դարի եկեղեցի (Սուրբ Ղևոնդյանց), հին գերեզմանոց։ Մինչև Հայաստանի Հանրապետության վերջին վարչատարածքային բաժանումը Աշոցքը համանուն շրջանի շրջկենտրոնն էր (1995 թ.-ին ընդունված օրենքի համաձայն Աշոցքի շրջանը լուծարվեց)։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլիման բարեխառն է, բնորոշ կարճատև զով ամառով և երկար ու ցուրտ ձմեռով։ Օդի տարեկան միջին ջերմաստիճանը 4,1 °C է, բացարձակ առավելագույնը՝ 32 °C, բացարձակ նվազագույնը՝ -36 °C[4]։ Սառնամանիքների տևողությունը 167 օր, ձյունածածկի տևողությունը 154 օր[4]։ Մթնոլորտային տեղումների տարեկան միջին քանակը կազմում է 619 մմ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Աշոցքի մշտական բնակչությունը կազմել է 2132, առկա բնակչությունը` 1945 մարդ[5], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3].
Տարի | 1873 | 1886 | 1897 | 1926 | 1931 | 1959 | 1970 | 1979 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 438 | 602 | 712[6] | 756[6] | 916 | 1459 | 1693 | 2069 | 2378 | 2132[5] |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Խորհրդային տարիներին Աշոցքում կար ժողովրդական սպառման ապրանքների գործարան, կինոթատրոն, հյուրանոց, հիվանդանոց, պոլիկլինիկա, կուլտուրայի տուն, կապի բաժանմունք, պրոֆտեխնիկական ուսումնարան, սանիտարահամաճարակային կայան, միջնակարգ և երաժշտական դպրոցներ, մսուր-մանկապարտեզ, գրադարան, կենցաղսպասարկման կոմբինատ և այլն։
1988 թ-ի երկրաշարժից հետո, Հռոմի Հովհաննես Պողոս II պապի նվիրատվությամբ, Աշոցքում կառուցվել է «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցը, որն սպասարկում է ոչ միայն տեղի, այլ նաև Ջավախքի բնակչությանը։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշոցքում կա եկեղեցի, մատուռ, իսկ հարավարևելյան մասում՝ հին բնակավայրի մնացորդներ։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ԱՎԾ տվյալներ
- ↑ http://www.cfoa.am/HTML/option/7.htm(չաշխատող հղում)
- ↑ 3,0 3,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 23»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 Ապրիլի 22
- ↑ 4,0 4,1 «Աշոցք»։ Արխիվացված է օրիգինալից 2020-08-06-ին։ Վերցված է 2014 Ապրիլի 22
- ↑ 5,0 5,1 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ 6,0 6,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տարածաշրջանի քարտեզ
- Աշոցք գյուղի էջը CAA կայքում Archived 2011-08-20 at the Wayback Machine.
|