Ջրաձոր
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջրաձոր (այլ կիրառումներ)
| Գյուղ | ||
|---|---|---|
| Ջրաձոր | ||
| 40°54′54″N 43°46′19″E / 40.91500°N 43.77194°E | ||
| Երկիր | ||
| Մարզ | Շիրակի | |
| Համայնք | Շիրակի մարզ և Ամասիայի շրջան | |
| Գյուղապետ | Գևորիկ Հովակյան | |
| Այլ անվանումներ | Ջալաբ, Թալինկի, Ճելապ-կեչուտ, Ճելլաբ, Չալաբ | |
| Մակերես | 10.7 կմ² | |
| ԲԾՄ | 1740 մ | |
| Պաշտոնական լեզու | հայերեն | |
| Բնակչություն | 289[1] մարդ (2012) | |
| Ազգային կազմ | հայեր | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
|
| ||
Ջրաձոր (նախկինում անվանումը՝ Ջալաբ), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից մոտ 10 կմ հյուսիս-արևմուտք, Ախուրյանի ձախակողմյան վտակ Հողմաջուր գետի աջ ափին։ Ներկայումս մասն է կազմում Ամասիայի խոշորացված համայնքի։ Վերանվանվել է Ջրաձոր 1946 թվականին[2]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ջրաձորի մշտական բնակչությունը կազմել է 237, առկա բնակչությունը՝ 202 մարդ[3]։ Բնակիչները հայեր են[2][4], որոնց նախնիների մի մասը 19-րդ դարում գաղթել է Բասենի գյուղերից[2]։
Ջրաձորի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].
| Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Բնակիչ | 206 | 428[4] | 646 | 490 | 663 | 378 | 343 | 314 | 298 | 302 | 237[3] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջրաձորում պահպանվել է Սբ. Գևորգ եկեղեցին։ Կա նաև մ․թ․ա․ 2–1-ին հազարամյակի կիկլոպյան ամրոց[2]։ Գյուղի դպրոցի մոտ բացահայտվել են մ․թ․ա․ 3-րդ հազարամյակի բնակավայրի հետքեր[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ԱՎԾ տվյալներ
- 1 2 3 4 5 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 4, էջ 418
- 1 2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- 1 2 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 170» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տարածաշրջանի քարտեզ
- Ջրաձոր գյուղի էջը CAA կայքում Արխիվացված 2011-08-20 Wayback Machine
- Ջրաձոր գյուղի մասին Armeniapedia.org կայքում
| ||||||||||||||
