Արփենի
Գյուղ | ||
---|---|---|
Արփենի | ||
![]() Արփենիի համայնապատկերը | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Շիրակի | |
Այլ անվանումներ | Փալութլի | |
Մակերես | 19.8 կմ² | |
ԲԾՄ | 1920 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 399[1] մարդ (01.01.2014) | |
Ազգային կազմ | հայեր | |
Կրոնական կազմ | կաթոլիկ հայեր | |
Տեղաբնականուն | փալութլեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 245 | |
| ||
Արփենի (նախկին անվանումը` Փալութլի), գյուղ Հայաստանի Հանրապետության|ի Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից մոտ 11 կմ հյուսիս-արևելք։ Արփենի է վերանվանվել 1978 թվականին[2]։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արփենի գյուղի մոտակա գյուղերն են Թորոսգյուղը և Փոքրաշենը (Փոքր Քեթի)։ Գյուղը գտնվում է հիմնականում 1900-1970 մ բարձրությունների վրա։ Ոչ պաշտոնապես բաժանվում է Նոր և Հին Արփենիների։ Նոր Արփենին կառուցվել է 1988 թ.-ի Սպիտակի երկրաշարժից հետո՝ արտասահմանցի շինարարների կողմից։
Գյուղի մոտակայքում գտնվում է Բերդ լեռնագագաթը (այս անունը օգտագործվում է տեղացիների կողմից), որը համարվում է սուրբ լեռ։ Այն մոտ 2255 մ[Ն 1] բարձրություն ունի և լեռան տափարակ գագաթային հատվածում կա աղոթատեղի։ Լեռնագագաթը ԽՍՀՄ օրոք կոչվել է Շիշթափա։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Արփենի գյուղում կլիման բարեխառն է՝ ցուրտ ձմեռներով։ Տեղումները տարեկան 400-700 մմ են կազմում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղը հիմնադրվել է Արևմտյան Հայաստանի Ալաշկերտ գավառի Իրիցու գյուղից գաղթածների կողմից 1852 թվականին[3]։ Մինչև 1978 թվականը կրել է թուրքական Փալութլի անվանումը։ Գյուղի տարածքում 1910 թվականին ավարտվել է Աշոցքի շրջանի ամենամեծ եկեղեցիներից մեկի կառուցումը, որը սակայն ԽՍՀՄ օրոք ծառայել է որպես պահեստ և մասամբ տուժել է նաև 1988 թվականի երկրաշարժից և խիստ վերանորոգման կարիք ունի։ 2013 թ.-ի առաջին քառորդում ձյան պատճառով փլուզվել է եկեղեցու տանիքի մեջտեղային հատվածը, իսկ հետագայում նաև՝ տանիքի դիմացի հատվածը։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Արփենիի մշտական բնակչությունը կազմել է 276, առկա բնակչությունը` 249 մարդ[4], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[5].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1970 | 1980 | 1989 | 2001 | 2011 | 2012 | 2014 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 127[6] | 367[6] | 598 | 479 | 404 | 369 | 381 | 373 | 276[4] | 402 | 410 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արփենի գյուղում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ (տավարաբուծություն, ոչխարաբուծություն, թռչնաբուծություն) և բուսաբուծությամբ (հիմնականում մշակում են կարտոֆիլ, այգեգործությունը բավարար չափով զարգացած չի)։ Արփենիում նաև զարգանում է մեղվաբուծությունը։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արփենին ունի XIX դարի եկեղեցի։ Այստեղ է գտնվում «Ալբերդ» ամրոցը (մ.թ.ա. V - III դարեր)։
Հասարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2009 թ.-ի դեկտեմբեր ամսին Հայաստանի կառավարության որոշմամբ իր պահուստային ֆոնդից Շիրակի մարզպետարանին տրամադրվեց 15 մլն. դրամ, որով հիմնանորոգվեց Արփենի համայնքի միջնակարգ դպրոցի տանիքը։
2011 թ.-ի 2-րդ կեսի ընթացքում վերանորոգվել է Արփենիի Սաբիր Ստեփանյանի անվան մշակութային տունը։ Այն նորոգվել է մոսկվայաբնակ բարերար, մեծահարուստ Վալերի Ռուդակովի անձնական միջոցներով (հատկացվել է 30 միլիոն դրամ)։ Իսկ բացումը կատարվել է 2012 թ.-ի հունվարի 21-ին[7]։
Հայկական տարազների փառատոն Արփենիում[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թ.-ի հունիսի 28-ին Արփենի գյուղում «Հայրենիքի նախաձեռնությունների զարգացման» հիմնադրամի կողմից անցկացվեց «Ավանդական հայկական տարազներ» խորագրով փառատոնը։ Փառատոնի մասնակիցների թվում էր նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը[8]։
Լուսանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրոնական կառույցների պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ԱՎԾ տվյալներ
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 513
- ↑ «Արփենի գյուղի էջը Հայաստանի համայնքների միության կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 23-ին։ Վերցված է 2010 թ․ մարտի 28
- ↑ 4,0 4,1 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 39»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 Ապրիլի 23
- ↑ 6,0 6,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ WordPress.com
- ↑ Հայկական տարազների փառատոն Արփենիում (լուսանկարներ)
Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ստուգված է «Google Earth» ծրագրի միջոցով։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արփենիի մասին Virtualarmenia.am կայքում
- Արփենի գյուղի էջը Շիրակի մարզպետարանի կայքում
- «Շրջակա միջավայրը և բնական պաշարները Հայաստանում 2008 թ.-ին» 2009 թ. ԱՎԾ
- Արփենի գյուղի քարտեզը և նկարները world-geographics.com կայքում(չաշխատող հղում)
- Տարածաշրջանի քարտեզ
- Տեսահոլովակ Արփենիի մասին (Արփենի գյուղի Համայնքային կենտրոնի բացումը)
|