Զույգաղբյուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զույգաղբյուր (այլ կիրառումներ)
Գյուղ
Զույգաղբյուր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Մակերես16.6 կմ²
ԲԾՄ2010 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն500[1] մարդ (2012)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Զույգաղբյուր (Հայաստան)##
Զույգաղբյուր (Հայաստան)

Զույգաղբյուր (նախկին անվանումը՝ Չիֆթալի), գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից 22 կմ հյուսիս, Քարախաչի լեռնանցքի արևմուտք կողմի լեռնալանջի ստորոտում։ Վերանվանվել է Զույգաղբյուր 1946 թվականի նոյեմբերի 12-ին[2]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի բնակիչների նախնիները Ադրիանապոլսի պայմանագրի կնքումից հետո Արևելյան Հայաստան են ներգաղթել և 1830 թվականին հաստատվել Փամբակի Շիրակամուտ (նախկին Նալբանդ) գյուղում։ Նրանք գաղթել են Արևմտյան Հայաստանի Բասեն գավառի Գերեք (Գյարագ), Վերևին և Ներքին Թարխոջա, Գոմաձոր և Իդ գյուղերից։ Սրանց մի մասը՝ 14 ընտանիք, 28 տարի Նալբանդում ապրելուց հետո 1858 թվականին տեղափոխվել և հիմնադրել են Չիֆտլիկ (ավելի ուշ՝ Չիֆթալի գյուղ)։ Սրանց է միացել նաև երկու ընտանիք Աղբուլաղ (այժմ՝ Լուսաղբյուր) և մեկ ընտանիք Սարիար գյուղերից[3][4]։

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Զույգաղբյուրի մշտական բնակչությունը կազմել է 411, առկա բնակչությունը՝ 362 մարդ[5], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[6].

Տարի 1859 1873 1886 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 160 311 435 549 499 709 500 365 330 473[7] 417 419[5]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և խոտաբույսերի մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զույգաղբյուրի եկեղեցու տարիքի և անվան խնդրի շուրջ կան տարբեր տարընթերցումներ և անճշտություններ։ Գյուղի հիմնադրումից (1858) ընդամենը երկու տարի անց նալբանդցի քահանա Տեր Իսրայելը հիմնում է գյուղի Չափաբերական մատյանը և 1861 թվականին գրանցում է ծնվածներին, իսկ 1862 թվականին՝ մահացածների անունները[8]։ 1882-1915 թվականներից գրանցում են կատարել գյուղից ձեռնադրած Տեր Ստեփան և Տեր Մեսրոպ քահանաները։ Արդեն 1864 թվականի գրանցումներում եկեղեցին հիշատակվում է Սուրբ Խաչ անվամբ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ԱՎԾ տվյալներ
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 2, էջ 323
  3. ՀՀ ՊԱԱ, ֆոնդ 93, ցուցակ 1, գործ 82, 110։
  4. Սահակյան, Հրաչիկ (2007). Զույգաղբյուր գյուղի հիմնադրման և նրա եկեղեցու անվան հարցի շուրջ. Հանրապետական յոթերորդ գիտաժողով. էջ 115.
  5. 5,0 5,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  6. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 79» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 29-ին.
  7. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 670
  8. ՀՀ ՊԱԱ, ֆոնդ 47, ցուցակ 5, գործ 788։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]