Արևելյան Հայաստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայոց պատմություն
Հայաստանի զինանշանը
Նախապատմություն
Մ.թ.ա. 2492 - մ.թ.ա. 590
Հայ ժողովրդի ծագումը
Ցեղային միություններ և
պետական կազմավորումներ
Վանի թագավորություն
Մեծ Հայք
Մ.թ.ա. 590 - մ.թ. 428
Երվանդունիների թագավորություն
Փոքր Հայք, Ծոփք և Կոմմագենե
Արտաշեսյանների թագավորություն
Արշակունիների թագավորություն
Քրիստոնեության ընդունում
Ավատատիրության հաստատում
Գրերի գյուտ
Միջնադար
428 - 1375
Պարսկա-Բյուզանդական տիրապետություն
Արաբական տիրապետություն
Բագրատունիների թագավորություն
Վասպուրական
Վանանդ, Լոռի և Սյունիք
Կիլիկիայի հայկական թագավորություն
Զաքարյան իշխանապետություն
Օտար տիրապետություն
1375 - 1918
Կարա-Կոյունլուներ և Ակ-Կոյունլուներ
Թուրք-պարսկական
տիրապետություն
Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմում
Հայոց ցեղասպանություն
Հայկական սփյուռք
Ժամանակակից պատմություն
1918 - ներկա
Հայաստանի Առաջին Հանրապետություն
ՀԽՍՀ
Արցախյան ազատամարտ
Հայաստանի Հանրապետություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն

Հայաստան Հայաստանի պորտալ

Արևելյան Հայաստան - Պատմական Հայաստանի արևելյան մասը։ Հայաստանի տրոհումը արևելյան և արևմտյան հատվածների տեղի է ունեցել միջնադարի ընթացքում՝ 4 անգամ․ 387 թվականին[1], 591 թվականին[2], 1555 թվականին[3], 1639 թվականին[4]։

Արևելյան Հայաստանը Սասանյան Պարսկաստանի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Մարզպանական Հայաստան

Առաջին բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

387 թվականին Մեծ Հայքի թագավորությունը (մ.թ.ա. 331-մ.թ. 428) առաջին անգամ բաժանվում է Սասանյան Պարսկաստանի և Հռոմեական կայսրության միջև։ Հռոմեացիներին անցած Արևմտյան Հայաստանը ներառում էր միայն Փոքր Հայքը և Մեծ Հայքի երեք նահանգ՝ Աղձնիք, Ծոփք, Բարձր Հայք։ Այսպիսով, Արևելյան Հայաստանը (հետագայում՝ Մարզպանական Հայաստան) զբաղեցնում է Մեծ Հայքի մեծագույն մասը կամ Հայկական լեռնաշխարհի տարածքի ավելի քան 60 տոկոսը։

Երկրորդ բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

591 թվականին Հայաստանը երկրորդ անգամ բաժանվում է Սասանյան Պարսկաստանի և Բյուզանդական կայսրության միջև։ Բյուզանդացիներին անցած Արևմտյան Հայաստանը ներառում էր ոչ միայն Փոքր Հայքը և Մեծ Հայքի երեք նահանգները, այլև Տայք, Տուրուբերան աշխարհներն ամբողջությամբ, Գուգարքի և Այրարատի հիմնական մասը։ Բացի այդ, անջատվում են Ուտիք, Փայտակարան, Պարսկահայք և Կորճայք նահանգները, ժամանակավորապես նաև՝ Արցախը։ Արևելյան Հայաստանը զբաղեցնում է Մեծ Հայքի փոքր մասը կամ Հայկական լեռնաշխարհի տարածքի մոտ 20 տոկոսը։ 7-րդ դարի կեսերին, Թեոդորոս Ռշտունի իշխանաց իշխանի օրոք Հայաստանի արևելյան ու արևմտյան մասերը միավորվում են։

Արևելյան Հայաստանը Սեֆյան Պարսկաստանի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երրորդ բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

1555 թվականին Հայաստանը երրորդ անգամ բաժանվում է Սեֆյան Պարսկաստանի և Օսմանյան կայսրության միջև։ Թուրքերին անցած Արևմտյան Հայաստանը ներառում էր Փոքր Հայքը և Մեծ Հայքի արևմտյան նահանգները՝ Աղձնիքը, Ծոփքը, Բարձր Հայքը, Տուրուբերանը, Տայքը։ Այսպիսով, Արևելյան Հայաստանը զբաղեցնում է երբեմնի Մեծ Հայքի հիմնական մասը կամ Հայկական լեռնաշխարհի տարածքի մոտ 50 տոկոսը։

Չորրորդ բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

1639 թվականին Հայաստանը չորրորդ անգամ բաժանվում է Սեֆյան Պարսկաստանի և Օսմանյան կայսրության միջև։ Թուրքերին անցած Արևմտյան Հայաստանը ներառում էր ոչ միայն Փոքր Հայքը և Մեծ Հայքի վերոնշյալ նահանգները, այլև Վասպուրական, Կորճայք, Մոկք աշխարհներն ամբողջությամբ, Գուգարքի և Այրարատի արևմտյան մասը։ Արևելյան Հայաստանը սահմանափակվում է Սյունիք, Արցախ, Ուտիք նահանգներով և Այրարատի մեծ մասով։ Այստեղ ձևավորվում են հայկական իշխանություններ։ Պարսկահայք և Փայտակարան նահանգներն աստիճանաբար զրկվում են հայկական սակավաթիվ բնակչությունից։

Արևելյան Հայաստանի հյուսիսային մասերը Ռուսական կայսրության կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելյան Հայաստանի հյուսիսային մասերը Ռուսական կայսրության կազմում հայտնվեցին չորս փուլով՝ 1801-1878 թթ․։[5][6] Արևելյան Հայաստանի հարավային մասերը մինչ այժմ Պարսկաստան–Իրանի կազմում են։[7][8]

1801 թ․՝ Լոռին և Ուտիքի ու Շիրակի մի մասը[խմբագրել | խմբագրել կոդը]

1801 հունվարի 18–ի Արևելյան Վրաստանի (նախկին Քարթլի-Կախեթ) թագավորությունը մտնում է Ռուսաստանի կազմի մեջ և դառնում կայսրության վրացական նահանգ (Սեպտեմբերի 12-ին ռուսաց կայսր Ալեքսանդր I-ը (1801-1825) ստորագրեց մանիֆեստ Վրաստանում նոր կառավարություն ստեղծելու մասին), դրանով իսկ Ռուսաստանի մաս դարձան նաև վրացական տիրապետության տակ հայտնված Արևելահայկական որոշ գավառներ՝ Լոռին[9][10] և Ուտիքի[11][12] ու Շիրակի մի մասը։[13][14]

1813 թ․՝ Արցախ, Սյունիք, Ուտիք, Փայտակարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուլիստանի (1813) պայմանագրով Արևելյան Հայաստանի ևս մի մասը՝ Արցախ[15][16], Սյունիք[17][18], Ուտիք, Փայտակարան[19][20] անցան Ռուսաստանին[21][22]։

1828 թ․՝ Արարատյան դաշտ, Սևան, Նիգ, Վայք, Նախիջևան[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքմենչայի (1828) պայմանագրերով Արևելյան Հայաստանի ևս մի մասը՝ Արարատյան դաշտ[23][24], Սևան, Կոտայք[25][26], [27][28], Նիգ[29][30], Փամբակ, Վայք[31][32], Շարուր[33][34], Գողթն, Նախիջևան[35][36], անցնում է Ռուսական կայսրությանը[37][38]։

1878 թ․՝ Վանանդ, Արևմտյան Շիրակ, Երասխաձոր–Արշարունիք, Աբեղյանք–Գաբեղյանք, Հավնունիք, Արևելյան Բասեն, Կող, Ջավախք, Մեծ Տայք, Արևմտյան Գուգարք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կես դար անց Ռուսաստանին են միանցվում նաև Կարսի մարզը և Բաթումի օկրուգը՝ պատմական հայկական գավառներ և գավառների մասեր[39][40][41]՝ Վանանդ, Արևմտյան Շիրակ, Երասխաձոր–Արշարունիք, Աբեղյանք–Գաբեղյանք, Հավնունիք, Արևելյան Բասեն, Կող, Ջավախք, Մեծ Տայքի մի մաս՝ Ուղթիք–Օլթիով, Արևմտյան Գուգարք՝ Արտահանով և Արդվինով[42][43][44]։

Արևելյան Հայաստանը որպես Մեծ Հայքի 15 նահանգներից յոթը գրեթե ամբողջությամբ զբաղեցնող երկրամաս[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսպիսով՝ Արևելյան Հայաստանը զբաղեցնում է Մեծ Հայքի 15 նահանգներից յոթը գրեթե ամբողջությամբ և ևս մեկի արևելյան կեսը:


Այդ տարածքների մի մասում 1918 թվականին ձևավորվել է Հայաստանի առաջին Հանրապետությունը։[65][66]


Հայաստան և Արցախ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս Արևելյան Հայաստան ասելով սովորաբար նկատի են առնում Հայկական լեռնաշխարհի հիմնականում արևելյան հայախոս հատվածը։ 1990-1991 թթ․ այստեղ ձևավորվել են հայկական երկու պետություններ՝ Հայաստանի Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (Արցախ)։ Հայկական պետություններից դուրս են գտնվում Լոռու հյուսիսն ու Ջավախքը (Վրաստան), Գանձակը (հարակից շրջաններով) ու Նախիջևանը (Ադրբեջան

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մեծ Հայքի թագավորության բաժանումը Հռոմի և Պարսկաստանի միջև
  2. Պարսկա-բյուզանդական քսանամյա պատերազմը և Հայաստանի 591թ. բաժանումը
  3. Ամասիայի հաշտությունը և Հայաստանի բաժանումը
  4. Հայաստանի նոր բաժանումը
  5. Հայաստանի ազգային ատլաս` հատոր Բ, Երևան, 2008։
  6. Աշխարհի ատլաս, Երևան, 2014։
  7. Հայաստանի ազգային ատլաս` հատոր Բ, Երևան, 2008։
  8. Աշխարհի ատլաս, Երևան, 2014։
  9. Հայաստանի ազգային ատլաս` հատոր Բ, Երևան, 2008։
  10. Աշխարհի ատլաս, Երևան, 2014։
  11. Հայաստանի ազգային ատլաս` հատոր Բ, Երևան, 2008։
  12. Աշխարհի ատլաս, Երևան, 2014։
  13. Հայաստանի ազգային ատլաս` հատոր Բ, Երևան, 2008։
  14. Աշխարհի ատլաս, Երևան, 2014։
  15. Հայաստանի ազգային ատլաս` հատոր Բ, Երևան, 2008։
  16. Աշխարհի ատլաս, Երևան, 2014։
  17. Հայաստանի ազգային ատլաս` հատոր Բ, Երևան, 2008։
  18. Աշխարհի ատլաս, Երևան, 2014։
  19. Հայաստանի ազգային ատլաս` հատոր Բ, Երևան, 2008։
  20. Աշխարհի ատլաս, Երևան, 2014։
  21. Հայաստանի ազգային ատլաս` հատոր Բ, Երևան, 2008։
  22. Աշխարհի ատլաս, Երևան, 2014։
  23. Հայաստանի ազգային ատլաս` հատոր Բ, Երևան, 2008։
  24. Աշխարհի ատլաս, Երևան, 2014։
  25. Հայաստանի ազգային ատլաս` հատոր Բ, Երևան, 2008։
  26. Աշխարհի ատլաս, Երևան, 2014։
  27. Հայաստանի ազգային ատլաս` հատոր Բ, Երևան, 2008։
  28. Աշխարհի ատլաս, Երևան, 2014։
  29. Հայաստանի ազգային ատլաս` հատոր Բ, Երևան, 2008։
  30. Աշխարհի ատլաս, Երևան, 2014։
  31. Հայաստանի ազգային ատլաս` հատոր Բ, Երևան, 2008։
  32. Աշխարհի ատլաս, Երևան, 2014։
  33. Հայաստանի ազգային ատլաս` հատոր Բ, Երևան, 2008։
  34. Աշխարհի ատլաս, Երևան, 2014։
  35. Հայաստանի ազգային ատլաս` հատոր Բ, Երևան, 2008։
  36. Աշխարհի ատլաս, Երևան, 2014։
  37. Հայաստանի ազգային ատլաս` հատոր Բ, Երևան, 2008։
  38. Աշխարհի ատլաս, Երևան, 2014։
  39. Հայաստանի ազգային ատլաս` հատոր Բ, Երևան, 2008։
  40. Աշխարհի ատլաս, Երևան, 2014։
  41. Euro country map, Turkey, 1:800 000.
  42. Հայաստանի ազգային ատլաս` հատոր Բ, Երևան, 2008։
  43. Աշխարհի ատլաս, Երևան, 2014։
  44. Euro country map, Turkey, 1:800 000.
  45. Այրարատը հիմնականում բաժանված է Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև։ Տե՛ս Հայաստանի ազգային ատլաս` հատոր Ա, Երևան, 2007։
  46. Հայաստանի ազգային ատլաս` հատոր Բ, Երևան, 2008։
  47. Աշխարհի ատլաս, Երևան, 2014։
  48. Euro country map, Turkey, 1:800 000.
  49. Գուգարքը բաժանված է Հայաստանի Հանրապետության, Վրաստանի և Թուրքիայի միջև։ Տե՛ս Հայաստանի ազգային ատլաս` հատոր Ա, Երևան, 2007։
  50. Հայաստանի ազգային ատլաս` հատոր Բ, Երևան, 2008։
  51. Աշխարհի ատլաս, Երևան, 2014։
  52. Euro country map, Turkey, 1:800 000.
  53. Սյունիքը հիմնականում բաժանված է Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև։ Տե՛ս Հայաստանի ազգային ատլաս` հատոր Ա, Երևան, 2007։
  54. Հայաստանի ազգային ատլաս` հատոր Բ, Երևան, 2008։
  55. Աշխարհի ատլաս, Երևան, 2014։
  56. Արցախը հիմնականում բաժանված է Հայաստանի Հանրապետության (մեծագույն մասը) և Ադրբեջանական Հանրապետության (հյուսիսային փոքր մասը) միջև։ Տե՛ս Հայաստանի ազգային ատլաս` հատոր Ա, Երևան, 2007։
  57. Հայաստանի ազգային ատլաս` հատոր Բ, Երևան, 2008։
  58. Աշխարհի ատլաս, Երևան, 2014։
  59. Ուտիքը հիմնականում բաժանված է Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև։ Տե՛ս Հայաստանի ազգային ատլաս` հատոր Ա, Երևան, 2007։
  60. Հայաստանի ազգային ատլաս` հատոր Բ, Երևան, 2008։
  61. Աշխարհի ատլաս, Երևան, 2014։
  62. Փայտակարանը բաժանված է Ադրբեջանական Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև։ Տե՛ս Հայաստանի ազգային ատլաս` հատոր Ա, Երևան, 2007։
  63. Հայաստանի ազգային ատլաս` հատոր Բ, Երևան, 2008։
  64. Աշխարհի ատլաս, Երևան, 2014։
  65. Հայաստանի ազգային ատլաս` հատոր Բ, Երևան, 2008։
  66. Աշխարհի ատլաս, Երևան, 2014։
  67. Հայաստանի ազգային ատլաս` հատոր Բ, Երևան, 2008։
  68. Աշխարհի ատլաս, Երևան, 2014։
  69. Հայաստանի ազգային ատլաս` հատոր Բ, Երևան, 2008։
  70. Աշխարհի ատլաս, Երևան, 2014։
  71. Հայաստանի ազգային ատլաս` հատոր Բ, Երևան, 2008։
  72. Աշխարհի ատլաս, Երևան, 2014։
  73. Հայաստանի ազգային ատլաս` հատոր Բ, Երևան, 2008։
  74. Աշխարհի ատլաս, Երևան, 2014։