Տայք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տայք
ԵրկիրՄեծ Հայք Մեծ Հայք Մեծ Հայք
Ներառում է8 գավառ
Գլխավոր քաղաքՈւղթիք
Այլ քաղաքներԱրդվին, Կրիակունք, Արսիս, Ուղթիս, Խոտորջուր
Կառավարող տոհմ(եր)Մամիկոնյաններ
Ստեղծվել էՄ.թ.ա. 189
Վերացել էՄ.թ. 387
Տարածք10179 կմԱ (3 %)
ԲԾՄ
 • Առավելագույն բարձրություն

 Քաջքար լեռ՝ 3937 մ մ
Ներկայիս երկրներԹուրքիա Թուրքիա
ՊատմականՀայեր
Ներկաքրդեր, լազեր
ՊատմականՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
ՆերկաԻսլամ
Տայքը Մեծ Հայքի քարտեզի վրա

Տայք, Մեծ Հայքի 14-րդ նահանգը։

Դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսից սահմանակից էր Եգերք և Խաղտիք երկրներին, հյուսիս–արևելքից՝ Գուգարք, արևելքից և հարավից՝ Այրարատ, հարավ–արևմուտքից և արևմուտքից՝ Բարձր Հայք նահանգներին։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տայքը վարչականորեն բաժանվում էր 8 գավառի.

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տայքը մշտապես եղել է հայոց պետականության գոյատարածքներից մեկը։ Այն Դայաենի և Դիաուեխի անվանումներով հիշատակվում է ասորեստանյան և ուրարտական արձանագրություններում։ Ք.ա. 401 թ. անցնելով Հայաստանով՝ հույն զորավար Քսենոփոնը հիշատակում է «տայոխների» երկիրը։ Մինչև 3-րդ դարը Տայքը եղել է արքունական կալվածք և զորակայան։ 230–ական թթ. Հայոց արքա Խոսրով Ա Մեծը Տայքի մեծագույն մասը հատկացրել է Մամիկոնյանների նախարարությանը՝ որպես ժառանգական կալվածք։ V–VI դդ. Տայքը եղել է Սասանյան Պարսկաստանի դեմ մղված ազատագրական շարժումների կենտրոն։ Ամրանալով Տայքի անտառախիտ լեռներում՝ Մամիկոնյաններն ու նրանց համակիր ուժերը հաջողությամբ պայքարել են պարսկական նվաճողների դեմ։ 591 թ. Հայաստանի նոր վերաբաժանմամբ Տայքը անցել է Բյուզանդական կայսրությանը։ Մորիկ կայսեր կողմից Հայաստանի վարչական բաժանման ժամանակ ստացել է «Խորագույն Հայք» անվանումը։VII դ. կեսից Տայքը մտել է արաբական արշավանքների ժամանակ բյուզանդական զորքերից լքված և Թեոդորոս Ռշտունու գլխավորությամբ առժամանակ ինքնուրույնությունը վերականգնված Հայաստանի կազմուն։ VII դ. վերջին և VIII դ. սկզբին մի շարք հայ իշխանական տներ ապաստանել են Տայքի լեռնավայրերում՝ խուսափելով արաբական նվաճողների հալածանքներից։ Տայքը դարձել է հակաարաբական պայքարի կենտրոն՝ Մամիկոնյանների գլխավորությամբ։ Անհավասար կռիվներում թուլացած և Հայաստանի քաղաքական ասպարեզից հեռացած Մամիկոնյանների կալվածները, այդ թվում՝ Տայքը, VIII դ. վերջին անցել են Բագրատունիներին։ X դ. Տայքի Բագրատունյաց ճյուղն ընդունել է բյուզանդական գերիշխանությունն ու քաղկեդոնական դավանանքը, կառավարել կայսեր շնորհած բարձր տիտղոսներով։ 1001–ին Տայքը նվաճել Է Բյուզանդական կայսրությունը, որը վարել է տեղի հայ բնակչությանը քաղկեդոնականություն պարտադրելու և նրանց ռազմական ուժերը ջլատելու քաղաքականություն։ 1071 թ–ի Մանազկերտի ճակատամարտում սելջուկյան թուրքերից պարտված Բյուզանդիան հայկական հողերի հետ Տայքը զիջել է նրանց։ XIIդ. վերջին և XIIIդ. սկզբին հայ–վրացական միացյալ ուժերը ազատագրել են Տայքը։ Թաթար–մոնղոլական նվաճումներից և վրաց Բագրատունյաց թագավորության քայքայումով հետո, Տայքը մնացել է Ճաղի աթաբեկության կազմում։ 1590–ի թուրք–պարսկական պայմանագրով Տայքը անցել է Օսմանյան կայսրությանը։ XVII-XVIII դդ. Տայքի հայ-քաղկեդոնական բնակչությունը ենթարկվեց բռնի մահմեդականացման, մինչդեռ երկրի առաքելական հայությունը, ինչպես վկայում է XVII դարի հեղինակ Հակոբ Կարնեցին, կարողացավ պահպանել Քրիստոնեական հավատքը։ XVIII-XIX դդ. դավանափոխ հայերին պարտադրվեց նաև թուրքերենը։ 1877-78–ի ռուս–թուրքական պատերազմից հետո Տայքի մի մասը անցավ Ռուսական կայսրությանը։ Թուրքացած բնակիչները մեծամասամբ գաղթեցին Օսմանյան կայսրություն։ Տայքում բնակվեցին նաև Արևմտյան Հայաստանից եկած հայեր։ 1918-20–ին Տայքի մի մասն անցավ Հայաստանի Առաջին Հանրապետությանը, սակայն այդ տարածքները Թուրքիայի կողմից գրավվելուց հետո տեղի հայերը ենթարկվեցին թուրքական կոտորածներին ու բռնություններին, փրկվածները գաղթեցին Անդրկովկաս։

Տայքի նկարագրությունը, Աշխարհացույց»-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Տասնչորսերորդ [աշխարհն է] Տայքը, Գուգարքին հարևան, ամրոցներով ու բերդերով հարուստ, ունի ութը գավառ. Կող [գաւառ] արևելյան մասում, որտեղից բխում են Կուր գետի աղբյուրները Կրիակունք կոչված գյուղից։ Եվ Կուր գետը [այստեղից] հոսում է դեպի արևմուտք Արտահան երկայնանիստ գավառով, ապա դառնում է դեպի հյուսիս և իջնում է Սամցխե [գավառը], որից հետո դառնում է դեպի արևելք մինչև Կասպից ծովը։ Իսկ Կող գաւառից արևմուտք գտնվում են Բերդացփոր, Պարտիզացփոր, Ճակք, որից արևելք և հարավ [գտնվում են] Բուղխա, Ոքաղե և Ազորդացփոր գավառները իրենց [համանուն] գետակներով, որոնք խառնվելով իրար՝ թափվում են Վոհ գետը։ Այս գավառներից արևմուտք է Արսյաց փոր [գավառը]՝ Պարխար լեռների փեշերին, որտեղից հոսում է Վոհ գետը, որը, գալով Սպեր [գավառից], անցնում է Թուխարք բերդով Կղարջք [գավառը], այստեղից էլ՝ Եգր [աշխարհ]՝ Նիգալ, Մրուղ և Մրիտ գավառներով հոսելով, թափվում է Պոնտոսի ծովը, որը եգերացիները կոչում են Ակամսիս, իսկ Խաղտիք՝ Կակամար։ Տայքում կա թուզ, թթու նուռ, աղտոր, սերկևիլ, պտղախունկ և նուշ»:
- [1]
Aquote2.png


Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. (Ս. Երեմյան, Հայաստանը ըստ «Աշխարհացոյցի», էջ 110-111, մեջբերումն ըստ՝ Տիրան Մարության, Տայքի ճարտարապետական հուշարձանները)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png