Պարսկահայք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Նոր Շիրականից)
Պարսկահայք, Նոր Շիրական
Երկիր

Մեծ Հայք Մեծ Հայք

Մեծ Հայք
Ներառում է 9 գավառ
Գլխավոր քաղաք Զարեհավան
Այլ քաղաքներ Սալմաստ, Հեր
Ստեղծվել է Մ.թ.ա. 189
Վերացել է Մ.թ. 387
Տարածք 11 հազար 10 քառ. կմ կմԱ
Ներկայիս երկրներ Իրան Իրան
Պատմական Հայեր
Ներկա Քրդեր, Ադրբեջանցիներ, Պարսիկներ, Հայեր
Պատմական Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ներկա Իսլամ Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի,
Պարսկահայք, Նոր Շիրականը Մեծ Հայքի քարտեզի վրա

Պարսկահայք, այլ անունը՝ Նոր Շիրական նահանգ (երբեմն բդեշխության կարգավիճակով) Մեծ Հայքի կազմում։ Ընդգրկել է Կապուտան լճի հյուսիսային և արևմտյան առափնյա շրջանները։ Սահմանակից էր Կորճայք և Վասպուրական նահանգներին։ Արտաշեսյանների և Արշակունիների թագավորության օրով կազմել է Նոր Շիրական բդեշխության հիմնական մասը։ Մեծ Հայքի՝ 387 թվականի բաժանումից և Նոր Շիրականի մեծ մասը Սասանյան Պարսկաստանին միացվելուց հետո, այդ տարածքը կոչվել է Պարսկահայք։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս նահանգը կազմված էր 9 գավառներից.

  • Այլի կոչվում էր նաև Կուռիճան- կենտրոնը՝ Այլի
  • Մարի գավառ (Մարի գաւառ)- կենտրոնը՝ Մարի
  • Թրաբի- կենտրոնը՝ Նախճավան (Նախճաւան)
  • Արասխ կոչվում էր նաև Ովեա- կենտրոնը՝ Շնավհ (Շնաւհ)
  • Առնա կոչվում էր նաև Ըռնա- կենտրոնը՝ Առնա
  • Տամբեր- կենտրոնը՝ Տամբեր
  • Զարեհավան (Զարեհաւան)- կենտրոնը՝ Զարեհավան (Զարեհաւան)
  • Զարավանդ (Զարաւանդ)- կենտրոնը՝ Զարավանդ (Զարաւանդ)
  • Հեր- կենտրոնը՝ Հեր

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]



Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թադևոս (Թադիկ) Հակոբյան, Հայաստանի պատմական աշխարհագրություն, Երևան, 2007:
  • Հայաստանի Ազգային Ատլաս, հատոր Բ, Երևան, 2008:
  • Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հատոր 1-5, Երևան, 1986-2001:


Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի Ազգային Ատլաս, հատոր Բ, Երևան, 2008: [1]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]