Դարանաղի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դարանաղի, Աղյաց գավառ, Դարալիստե, Դարանա, Դարանալիս, Դարանաղ, Դարանաղե, Դարանաղիկ, Դարանաղիք, Դարանաղյաց աշխարհ, Դարանաղյաց գավառ, Դարանաղյաց երկիր, Դարանաղյաք, Դարանիսա, Դարյաց գավառ, գավառ Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհում[1]։ Համապատասխանում է ուշ ժամանակների Կամախին (Քեմախ)։ Հայտնի էր իր արգավանք հողերով և հանքային ջրերով։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատիներեն աղբյուրներում նույնացված է Անալիբլայի հետ, որը համարվում է 7-րդ դարի «Աշխարհացոյց»-ի Աղյուն կամ Առյուծ գավառը։ Հարուստ էր աղահանքներով, որի պատճառով էլ նրա անունը սովորաբար կապում են աղի հետ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածվում էր Արևմտյան Եփրատի հովտում։ Հնում մտնում էր Ստրաբոնի հիշատակած Ակիլեսենեի (հետագայում՝ Եկեղեցյաց գավառ) կազմի մեջ։

Իր տարածքով համապատասխանում է այժմյան Թուրքիայի Կամախի շրջանին, գտնվում էր Երզնկայից հարավ-արևմուտք։ Հրաբխային սարահարթ է, ունի սառնորակ աղբյուրներ, հարուստ է հանքային ջրերով։ Պատմաաշխարհագրական վայրերից նշանավոր են Թորդան գյուղը և Անի ամրոցը։

Գավառի կենտրոնը Անի ավանն էր՝ Արևմտյան Եփրատի առ ափին, որի մոտ էր գտնվում Կամախը՝ նույն գետի ձախ ափին։ Մյուս պատմական վայրերից են Սեպուհ լեռը, Մանյա այրքը և Թորդան ավանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ պատմագիրներից Դարանաղիի գավառը առաջին անգամ հիշատակում է Փավստոս Բուզանդը, ով այդ Եկեղեցյաց գավառները համարել է Լուսավորչի տոհմի սեփականությունը։

Հեթանոսության շրջանում Դարանաղի գավառը կրոնական մեծ կենտրոն էր․ այստեղ էին գտնվում (Անի ամրոցում) Արամազդ աստծո մեհյանը, Արշակունի թագավորների պանթեոնը[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մեծ Հայքի վարչական բաժանումը
  2. Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան։ Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 1988։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]