Շիրակ (գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Շիրակ (այլ կիրառումներ)

Շիրակ, Մեծ Հայքի Այրարատ նահանգի 16 գավառներից ութերորդը։ Շիրակ գավառը զբաղեցնում է Ախուրյան գետի միջին և ստորին հոսանքի ավազանը։ Գավառի տարածքը կազմում է 3730[1] կմ²: Շիրակի սարահարթի միջին բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 1530 մետր։ Գավառով հոսող ամենամեծ գետը Ախուրյանն է, որը սկիզբ է առնում Արփի լճից ու այդպիսով կիսում է Շիրակը սարահարթը երկու մասի ու հարավում միախառնվում է Արաքսին։ Գետն ունի մի քանի վտակներ, որոնք ոռոգում են դաշտավայրը։

 

Շիրակը պատմական Հայաստանի Այրարատ նահանգի գավառներից մեկն է: Այն գրավում է Ախուրյան գետի միջին և ստորին հոսանքի ավազանը և ունեցել է մոտ 3730 քառակուսի կիլոմետր տարածք /[null քարտեզ]/: Շիրակի սարահարթի միջին բարձրությունը ծովի մակերևույթից 1530 մ է: Սարահարթն ունի սևահողային ծածկույթ: Շիրակով հոսող ամենամեծ գետը Ախուրյանն է, որը սկիզբ է առնում Արփի լճից և Շիրակի սարահարթը կիսելով երկու մասի հարավում միախառնվում է Արաքսին: Գետն ունի մի քանի վտակներ, որոնք ոռոգում են դաշտավայրը:

Շիրակ պատմական գավառի տարածքը բնակեցվել է դեռևս վաղ քարի դարի ժամանակաշրջանում: Տարածքի ֆլորան և բրածո կենդանիների հայտնաբերված մնացորդներով փաստված ֆաունան նպաստավոր են եղել հավաքչության և որսորդության համար, իսկ վանակատի, կայծքարի, դացիտի ելքերը առատ հումք են տվել քարե գործիքների պատրաստման համար: 

Մ.թ.ա 4-րդ հազարամյակի վերջերում Շիրակում սկսվում է բրոնզի դարի ժամանակաշրջանը, որը հանդես է գալիս բազմաթիվ հուշարձաններովª բնակավայրեր, դամբարանադաշտեր, ամրոցներ և այլն: Չնայած Շիրակում էնեոլիթյան հուշարձաններ առայժմ ուսումնասիրված չեն, սակայն վաղ բրոնզիդարյան հարուստ մշակույթը անկասկած պետք է ժառանգորդվեր նախորդից: Վաղ բրոնզի ժամանակաշրջանում իրացվում են Շիրակի ոչ միայն նախալեռնային, այև բարձր լեռնային շրջաններըª որոնք ծովի մակերևույթից ունեն 2000 և ավելի մետր բարձրություն: Միջին և ուշ բրոնզի ժամանակաշրջաններում /մ.թ.ա. 20-12-րդ դարեր/ տեղի է ունենում տնտեսության, մշակույթի և հասարակական հարաբերությունների անշեղ զար•ացում, որը փաստվում է բազմաթիվ հուշարձաններով և հնագիտական գտածոներով: 

Այս ժամանակաշրջանում Հայկական լեռնաշխարհում, ըստ խեթական և ասորեստանյան աղբյուր¬ների, կազմավորվում են ցեղային միություններ: 

Մ.թ.ա. 12-րդ դարից Հայկական լեռնաշխարհում և Շիրակում սկսվում է երկաթի մշակումը, որը էապես ազդում է տնտեսության և հասարակական հարաբերությունների զարգացման վրա: Ծաղ¬կում են երկրա•ործությունը, անասնապահությունը և արհեստները: 

Մ.թ.ա. 9-րդ դարում Վանա լճի ավազանում ստեղծվում է [null Ուրարտական] պետությունը, որը հզո¬րացմանը զուգընթաց սկսում է նվաճել և հպատակեցնել հարևան ցեղերինª նրանց տարածքները ընդգրկելով պետության կազմի մեջ: Շիրակի տարածքում պահպանվել են ուրարտական Արգիշտի 1-ն արքայի /մ.թ.ա. 786-760թ.թ./ երկու սեպագիր [null արձանագրությունները], ուր նա պատմում է Էրիախի ª Շիրակ երկրի նվաճման և զավթած ավարի մասին: 

Վանի թագա¬վո¬րության արքաների թողած հաղթական արձանա•րությունները հարուստ նյութ են պարունակում Շիրակի բնակչության, բարձր զար•ացած երկրագործության և անասպահության մասին: Կա կար¬ծիք, որ Շիրակ անունը ծագում է ուրարտական արձանագրությունների Էրիախի անվանումից: 

Շիրակը հազարամյակներ շարունակ եղել և մնում է Հայաստանի հացահատիկային կուլտուրաների մշակման հիմնական օջախներից մեկը:

Ուրարտական պետության անկումից հետո Շիրակը Հայկական թա•ավորության կազմում էր, որը հետագայում վերածվեց [null Աքեմենյան] Պարսկաստանի սատրապության: 

Շիրակի այս ժամանակաշրջանի մշակույթի լավա•ույն հուշարձաններից է Բենիամինի անտիկ բնակավայրը, որի մ.թ.ա. 5-2 դարերի պալատական շենքում հստակորեն ուրվագծվում են աքեմենյան պաշտոնական [null մշակույթի] ազդեցությունը և դրանց տեղական դրսևորումները: 

Երվանդ վերջին թագավորի գահակալության ժամանակª մ.թ.ա. 3-րդ դարի վերջերին, արքա¬յական նստավայրը Արմավիր մայրաքաղաքից տեղափոխվում է նորակառույց Երվանդաշատ քաղաքը, որը գտնվում էր Շիրակի հարավումյրում, Արաքս և Ախուրյան գետերի միախառնման մասում։

Արտաշիսյան հարստության գահակալության տարիներին ª մ.թ.ա. 1891թ.թ. Հայաստանը տնտե¬սա¬կան և մշակութային մեծ վերելք է ապրում, իսկ Տի•րան Մեծի գահակալության շրջանումª մ.թ.ա. 70-60 ական թվականներ, վեր է ածվում աշխարհակալ [null պետության]: 

Գրավոր աղբյուրների վկայությամբ, Շիրակը տարանցիկ առևտրի ճանապարհներով կապվում էր հարևան երկրների մշակութային կենտրոնների հետ: Պևտինգերյան տախտակների մեջ բերված Արտաշատ-Սեբաստապոլիս ճանապարհն անցնում էր Շիրակով, այն¬տեղից Վրաս¬տան ու Աբխազիա: Այս ճանապարհ իր նշանակությունը պահպանել էր նաև միջնադարում: 

[null Արշակունյաց] հարստության հաստատումից հետոª մթ. 1-ին դարի կեսեր, երբ երկրում ձևավորվում են ֆեոդալական հարաբերությունները, նախկինում արքայապատկան Շիրակ գավառը որպես ավատ տրվում է Կամսարական հզոր նախարարական տոհմին:

4-րդ դարի սկզբում Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն ընդունելուց հետո Շիրակում սկսվում է նոր տիպի հոգևոր [null կառույցների] շինարարություն, որոնցից է 5-րդ դարի Երերույքի բազիլիկը և այլ տաճարներ մինչ այժմ կանգուն են և հանդիսանում են վաղ միջնադարյան հայ ճարտարապետության գլուխգործոցներ: Արշակունյաց հարստության անկումից և Հայաստանի արաբական նվաճումից հետո էլ Կամսարական նախարարական տոհմը շարունակում է իր իշխա¬նությունը Շիրակում: Նրանց իշխանության տարիներին գավառը տնտեսական և մշակութային վեր¬ելք է ապրում, հռչակվում մտավորական ու զինվորական գործիչներով, բազմաթիվ հոյակերտ ճարտարապետական կոթողներով: 

[null Բագրատունյաց] օրոքª /9-11-րդ դարերում/ Շիրակը նոր վերելք է ապրում: 961 թվականին Անին հռչակվում է մայրաքաղաք և կարճ ժամանակում դառնում արևելքի ամենախոշոր և նշանավոր քաղաքներից մեկը: Քաղաքի բնակչությունը 11-13-րդ դարերում հասնում էր մոտ 100.000-ի: Անիի արագ զարգացումը պայմանավորված էր ոչ միայն երկրի ընդհանուր տնտեսական վերելքով ու մայրաքաղաք դառնալով, այլև աշխարհագրական հարմար դիրքով: Այն գտնվում էր Բագրատունյաց թագավորության գրեթե կենտրոնում և մի շարք հարմար ճանապարհներով կապված էր ինչպես Հայաստանի տարբեր մասերի, այնպես էլ Վրաստանի, Աղվանքի, Իրանի, Միջագետքի, Բյուզանդիայի և Սև ծովի առափնյա շրջանների հետ: Քաղաքում ծաղկում էին արհեստները, առևտուրն ու մշակույթը: Անին ուներ ընդարձակ շուկայական հրապարակ, բազմաթիվ իջևաններ և հյուրանոցներ /[null նկար]/: 

10-րդ դարի կեսերից Շիրակում իրենց գործունեությունն են ծավալում ասպարեզից հեռացած Կամսարականների շառավիղª Պահլավունի նախարարական տոհմի ներկայացուցիչները, որոնք զգալի դեր են կատարել Բագրատունյաց թագավորության քաղաքական, ռազմական, տնտեսական և մշակութային կյանքում: Նրանց կողմից Անիում և Շիրակում կառուցվում են վանքեր, ամրոցներ, զորանոցներ և այլն, նպաստում են դպրության և մշակույթի զարգացմանը: Վանքային համալիրներըª Հառիճ, Հոռոմոս, Խծկոնք, Մարմաշեն և այլն, բացի հոգևոր և մշակութային կենտրոններ լինելուց, նաև արտադրական և տնտեսական խոշոր միավորներ էին /[null նկար]/: 

Պահլավունիների շինարարական գործունեության մասին Շիրակում, բացի դեռևս կանգուն պատմաճարտարապետական հուշարձաններից, պահպանվել են բազմաթիվ վիմագիր արձանագրություններ, իսկ Մարմաշենի վանքում նրանց տոհմային գերեզնանոցը :

Բագրատունյաց թագավորության կործանումից և բյուզանդական /1045-1064թ.թ./, այնուհետև սելջուկյան թուրքերի տիրապետության հաստատումից հետո Շիրակում տնտեսական և մշակութային կյանքն անկում ապրեց:

Շիրակի հետագա վերելքը կապվում է 1199թ. սելջուկյան նվա¬ճող¬ներից ազատա•րման և այստեղ Զաքարյանների իշխանության հաստատման հետ: Զաքար¬յանների օրոք Անին և Շիրակը տնտեսական, առևտրաարդյունագործական և մշակութային բուռն զարգացում են ապրում: 12-13-րդ դարերում զարգանում են արհեստները, ապրանքադրամական հարաբերությունները, արտաքին ու տարանցիկ առևտուրը: Շիրակով անցնող տարանցիկ առևտրի զարգացման գործոններից էր նաև տարանցիկ առևտրի բնագավառում եղած տեղաշարժերը: Պարսկաստանի և Փոքր Ասիայի սելջուկյան ամիրայությունների ներքին կռիվների, մաքսերի, չափերի և կշիռների բազմազանությունը խոչընդոտում էին տարանցիկ առևտրի զարգացմանը: Այս իրադրությունում անդրկովկասյան առևտրում սկսում են մեծ տեղ բռնել հյուսիսային երկրները, սերտ կապեր են հաստատվում Սև ծովի նավահանգիստների, Լեհաստանի և Ռուսաստանի հետ:

Շիրակի կարճատև վերելքն ընդհատվեց մոնղոլ-թաթարների արշավանքի և երկրի նվաճման հետևանքով, որոնց գերիշխանությունը տևեց 13-14-րդ դարերում: 15-16-րդ դարերում Շիրակը բազմիցս ենթարկ¬վում է թուրքմենական ցեղերի, Սեֆյան Պարսկաստանի և Օսմանյան Թուրքիայի ավերիչ արշա¬վանք¬ներին:

[null 1555] թվականին Սեֆյան Պարսկաստանի և Օսմանյան Թուրքիայի միջև կնքված հաշտության պայմանագրով Հայաստանը բաժանվում է նրանց միջև: Սահմանային Ախուրյան գետով Շիրակը բաժանվում է երկու մասի, որոնցից արևելյանը անցնում է Պարսկաստանին, արևմտյանըª Թուրքիային: Այս դրությունը որոշ փոփոխություններով պահպանվեց մինչև 19-րդ դարի սկիզբը: 1804-1813 թ.թ. ռուս-պարսկական պատերազմից հետո Գյուլիստանի պայմանագրով արևելյան Շիրակն անցավ [null Ռուսաստանին]: 1829-1830 թվականներին արևմտյան Շիրակից, Կարսից և Կարինից այս¬տեղ են գաղթում բազմաթիվ հայ ընտանիքներ /[null նկար]/: 

1837 թվականին Շիրակ է այցելում Ռուսաստանի Նիկոլայ 1-ին կայսրը: Գումրի •յուղի մոտª Ախուր¬յանի բարձրադիր ափին կառուցվում է ռուսական հզոր ամրոց և բերդաքաղաք, որն ի պատիվ կայսրուհու անվանվում է Ալեքսանդրապոլ, հետա•այումª 1924 թվականից Լենինական, 1992-ից Գյումրի: Գյումրին Հայաստանի հնագույն բնակավայրերից է: Քաղաքի տարածքում կան վաղ բրոն¬զի ժամանակաշրջանից մինչև զարգացած միջնադարով թվագրվող մի քանի հուշարձաններª բնա¬կավայրեր, ամրոց-բնակատեղի, դամբարանադաշտեր, եկեղեցիներ, որոնք ցույց են տալիս, որ կյանքն այստեղ անընդհատ գոյատևել է մոտ 5000 տարի: Մատենագրության մեջ այն առաջին ան¬գամ հիշատակվում է 8-րդ դարի պատմիչ Ղևոնդի մոտ Կումայրի ձևով: Այստեղª Շիրակ գավառի Կումայրի ավանում 774 թվականին տեղի է ունեցել հաղթական ճակտամարտ արաբական նվաճողների դեմ: Կումայրին հետագա դարերում հիշատակվում է Կումիրի,Կիմիրի, Գումրի, ձևերով: 1992 թվականին քաղաքը կրկին վերանվանվում է Գյումրի: 

1849 թվականին կազմավորվում են Երևանի նահանգը և Ալեքսանդրապոլի գավառը, որը իր սահ¬մաններով հիմնականում համապատասխանում էր պատմական Շիրակի արևելյան մասին: Շիրակի հետագայում ազատագրված արևմտյան մասը ընդգրկվում է Կարսի մարզի մեջ: 

[null Ալեքսանդրապոլ] քաղաքը և գավառը կարճ ժամանակահատվածում մեծ վերելք են ապրում: 1897 թվականի մարդա¬համարի տվյալներով Ալեքսանդրապոլի գավառն ուներ 120ª գյուղ շուրջ 131417 բնակչությամբ: Շուտով Ալեքսանդրապոլը դառնում է Անդրկովկասի մեծ և բարգավաճ քաղաքներից մեկը, 1899 թվականին երկաթգծի կառուցումից հետո, նաև կարևոր տրանսպորտային հանգույց: 20-րդ դարի սկզբին քաղաքն ուներ 51000 բնակչություն: Զարգանում էին արդյունաբերությունը, ար¬հեստները, առևտուրը, կրթությունը և մշակույթը: 

Առաջին համաշխար¬հա¬յին պատերազմը, հեղափոխությունները, 1918-1920 թվականների թուրքական ինտերվենցիան, որն ուղեկցվում էր կոտորածներով ու թալանով, քայքայեցին գավառի տնտեսությունը, տասնյակ հազա¬րավոր մարդկանց տարագրության պատճառ դարձան: Առանձնապես ծանր էր Ալեքսանդրապոլի և գավառի 1920-1921 թվականների թուրքական օկուպացիան: Սովետական իշխանության և խաղաղության հաստատումից հետո սկսվում է զարգացման մի նոր փուլ: 1924 թվականից Ալեսանդրապոլը վերանվանվում է [null Լենինական], իսկ գավառը Լենինականի գավառի, որը լուծարվում է 1930 թվականին: Ըստ վարչատարածքային նոր բաժանման Շիրակը բաժանվում է 5 շրջանների: 1926 թվականին քաղաքի բնակչության թիվը 54857 մարդ է, իսկ 1988-ին 204.000 մարդ: Զար•ացան տնտեսությունը, գիտությունն ու մշակույթը, որը տևեց մինչև 1988 թվականի ավերիչ [null երկրաշարժը] և ՍՍՀՄ քայքայումը: 

Հայաստանի հանրապետության նոր վարչական բաժանմամբ նույն տարածքում կազմվում է Շիրակի մարզը Գյումրի կենտրոնով /[null քարտեզ]/: 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]