Աշոցք (գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոցք (այլ կիրառումներ)

Աշոցք (Աշոցան կամ Արշոցան), Մեծ Հայքի Այրարատ նահանգի կազմում` 14-րդ գավառն է[1]։

Գավառի կենտրոնը Աշոցք ավանն էր (ներկայիս Ղազանչի (Ղայղուլի) գյուղի տեղում)։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշոցք գավառի տարածքը համապատասխանում է ներկայիս Շիրակի մարզի Աշոցքի շրջանին։ Այն ունի դաշտային ցուրտ ու համեմատաբար խոնավ կլիմա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշոցքը ուրարտական արձանագրություններում հիշատակվում է Իշկիգուլա (Iskigulu) ձևով։ Մինչև Հայաստանի առաջին բաժանումը, այն ամենայն հավանականությամբ մտել է Գուգարք նահանգի, իսկ այնուհետև` Այրարատ նահանգի կազմի մեջ։ Աշոցքը կազմում էր Աշոցյան նախարարական տան ժառանգական սեփականությունը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մեծ Հայքի վարչական բաժանումը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 22-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թ.Խ. Հակոբյան (1981). Հայաստանի պատմական աշխարհագրություն. Երևան։ «Միտք»։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]