Պիճան
Երկիր | Մեծ Հայք |
---|---|
Կարգավիճակ | գավառ |
Մտնում է | Փայտակարան |
Ներառում է | Վարժական |
Վարչկենտրոն | Պիճան |
Հիմնական լեզու | գրաբար, պահլավերեն |
Ազգային կազմ | կասպեր, հայեր |
Կրոնական կազմ | զրադաշտականություն, հայ առաքելական եկեղեցի |
Պիճան, գավառ Մեծ Հայքի Փայտակարան նահանգի կազմում։ Վարչական կենտրոնն էր ենթադրաբար Պիճան բնակավայրը, որն այժմ կարող է համապատասխանել ժամանակակից Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի Վեջենի (պարս.՝ وجنی) քաղաքին։ Հիշատակվում է նաև Վարժական քաղաքը (պարս.՝ ورگهان) քաղաքին։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիճանից բացի հանդիպում են նաև այլ անվանումներ՝ Առոսպիճան (Առոս-Բիճան, Առոպիժան, Առոսբիճան), Առոսպիճան, որը բացատրվում է Փայտակարանի մեկ այլ՝ Առոս գավառի հետ միավորմամբ։ Հատկանշական է, որ Աշխարհացույցում չի հիշատակվում որպես առանձին գավառ, այլ Առոսի հետ միասին։
Հայտնի են նաև այլ անվանումներ, որոնք ցույց են տալիս ոչ միայն Հանի գավառի հետ միավորումը՝ Բիճանհանի, Բիժանհանի, Բիժանհանի, Բիջանհանի, Բիռոսճանի, Հանի, Պիժան, Պիճանհանի, Պիճանհանհանի և այլն։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիճանը եղել է Փայտակարանի տասներեք գավառներից մեկը, եղել սահմանային վարչական միավոր։ Հյուսիսում և հյուսիս-արևելքում սահմանակցել է Քոեկյան, արևմուտքում՝ Ալևան գավառներին։ Հարավում սահմանակցել է Ատրպատականին։
Տարածքով հոսում էր գետ, որի անունը ենթադրաբար եղել է Մեղ։ (պարս.՝ قره سو` Ղարա սու), որը հանդիսանում էր Արաքսի աջակողմյան վտակը։ Հարավում Ատրպատականի հետ ուներ բնական սահման՝ Հայկական (Ղարադաղի կամ Արասբարանի) լեռնաշղթա։ Գավառի ամենաբարձր կետը եղել է Հաշտասարը (պարս.՝ هشته سر՝ հաշթե սար, 2939 մետր)։
Գավառի տարածքը համապատասխանում է ներկային Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի Վարգահանի շրջանի մի մասին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գավառը Փայտակարան նահանգի կազմում եղել է Մեծ Հայքի թագավորության մեջ՝ Արտաշես Ա Բարեպաշտի (մ․թ․ա․ 189 - մ․թ․ա․ 160)՝ հայկական հողերի միավորման արդյունքում, մինչև Հայաստանի առաջին բաժանումը (387)՝ ավելի քան կես հազարամյակ։ Հաճախ հիշատակվում է ոչ թե որպես առանձին գավառ, այլ հարևան Վասպուրականի Պարսպատունիք գավառի մի մաս։ Տարածքը, Պարսկահայքի մի շարք գավառների և ամբողջ Փայտակարանի հետ միասին, հաշվի առնելով այդ գավառներում հայ բնակչության սակավությունը կամ բացակայությունը, անցել է Ատրպատականին (Սասանյան Պարսկաստան)։
Ինչպես գավառը, այնպես էլ Փայտակարան նահանգը, հայկական պետության մեջ չեն մտել՝ դրանում հայկական իշխանության կամ վարչական այլ միավորի բացակայության պատճառով։ Դրանում բնակվող զրադաշտականություն դավանող կասպերը և մարերը 7-րդ դարի կեսերին արաբական նվաճումների արդյունքում ընդունել են իսլամ, ապա և դարձել Ատրպատականում ձևավորվող տարբեր պետական կազմավորումների բնակիչներ։
Զարգացած միջնադարում այստեղ դարձյալ հաստատվում են քրիստոնեադավան հայերի հոծ խմբեր, որոնց հիմնադրած գյուղերը պահպանում են իրենց հայկական դիմագիծը ընդհուպ մինչև երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը և մեծ հայրենադարձությունը։ Ի սկզբանե տեղի հայ համայնքը ենթարկվում էր Սյունիքի մետրոպոլիտությանը, իսկ ռուս-պարսկական պատերազմների (1804-1813, 1826-1828) արդյունքում անցնում է Ատրպատականի թեմին։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Розалия Габриелян Армения и Атропатена / М.Э. Авакян. — Ереван: Издательство Российской-Армянского (Славянского) университета, 2002. — С. 318. — ISBN 99930-928-3-6
- Пайтакаран. - "Вестник общественных наук" АН Арм.ССР, т. ХП, с. 301-302 (հայ.)
- Ինճիճյան Ղ., Ստորագրութիւն հին Հայաստանեայց, Վնտ., 1822
- Հարությունյան Բ., Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգն ըստ “Աշխարհացոյց”-ի
- Երեմյան Ս., Հայաստանը ըստ “Աշխարհացոյց”-ի, Երևան, 1963
- Ուլուբաբյան Բ.Ս., Դրվագներ Հայոց Արևելից կողմանց պատմության IV-VII դդ., Երևան, 1981
- Арутюнян, Б. Система политико-административного деления Великой Армении = Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգն ըստ Աշխարհացույցի. — Ереван, 1998.