Ռուս-պարսկական պատերազմ (1826-1828)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
1rightarrow.png  Տե՛ս նաև Ռուս-պարսկական պատերազմ (1804-1813) 
Ռուս-պարսկական պատերազմ (1826-28)
Ռուս-պարսկական պատերազմներ
Battle near Elisavetpol.jpg
Թվական 1826-1828
Վայր Անդրկովկաս ու Հյուսիսային Իրան
Պատճառ Ռուս-պարսկական պատերազմ (1804-1813)
Արդյունք Ռուսաստանի հաղթանակ
Հակառակորդներ
Իրան Ռուսաստան
Հրամանատարներ
Աբաս Միրզա

Հասան խան

Իվան Պասկևիչ

Վալերիան Մադաթով Ալեկսեյ Երմելով

Կողմերի ուժեր
60,000 34,000
Ռազմական կորուստներ
ծանր թեթև

Ռուս-պարսկական պատերազմ, 1826-1828 թվականներին տեղի ունեցած ռազմական գործողություն Հարավային Կովկասում՝ գլխավորապես ժամանակակից Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանական Հանրապետության տարածքում՝ Ռուսական կայսրության և շահական Իրանի միջև։

1804-1813 թվականներին Ռուս-պարսկական պատերազմով՝ Ռուսաստանը գրավեց Անդրկովկասի մեծ մասը։ Պարսկաստանը չհաշտվեց պարտության մտքի հետ ու Ֆրանսիայի և Անգլիայի աջակցությամբ նախապատրաստվեց նոր պատերազմի։

Թեհրանի թանգարանում գտնվող տեխնիկա, օգտագործվել է ռուս-պարսկական պատերազմում

Պատերազմի ընթացքը 1826 թվականին[խմբագրել | խմբագրել կոդը]

1826 թվականի Հուլիսին՝ Իրանի գահաժառանգ Աբաս Միրզան 60 հազարանոց բանակով մտավ Ռուսաստանի տարածք՝ խախտելով Գյուլիստանի պայմանագիրը: Աբաս Միրզան իր բանակը բաժանեց երկու մասի, որոնցից մեկը Հասան խանի գլխավորությամբ արշավեց Շիրակի ուղղությամբ, իսկ մյուսը Աբաս Միրզայի գլխավորությամբ մտավ Արցախ։ Աբաս Միրզայի դեմ դուրս եկան ռուսական բանակի շուրջ 1000 զինվոր։ Նրանց պարտականությունը՝ պարսկանան բանակի առաջխաղացման դանդաղեցումն էր, սակայն նրանք շրջափակվեցին ու պարսիկների կողմից սուտ խոստումներին հավատալով սպանվեցին։ 1826 թվականի հուլիսի 25-ին Աբաս Միրզան, շուրջ 50 հազարանոց բանակով շրջափակեց Շուշին: Բերդը պաշտպանում էին 3000 զինվոր (մեծ մասը հայեր)։ Բերդը, որպես պաշտպանողական կառույց, գտնվում էր անմխիթար վիճակում։ Աբաս Միրզան, տեսնելով, որ պաշարումը ձգձվում է, իր որդի՝ Մեհմեդ Միրզային, 12 հազարանոց բանակով ուղարկում է հյուսիս, որտեղ առանց դժվարությամբ Մեհմեդը գրավում է Ելիզավետպոլը ու շարժվում առաջ։ Այդ ժամանակ Երմելովը հայազգի Մադաթովին հանձնարարում է ամեն կերպ կասեցնել Մեհմեդի առաջխաղացումը՝ մինչև ռուսական հիմնական զորքերի հասնելը։ Մադաթովը իր 2 հազարանոց բանակով որոշում է թշնամուն ընդառաջ գնալ։ Երկու բանակները ճամբար են դնում Շամքորի լեռներում։ Իմանալով որ գիշերը պարսիկները հարձակվելու են՝ Մադաթովը նախահարձակ է լինում ու առաջին ընդհարման ժամանակ քշում իրենից հնգապատիկ ավել բանակին։ Իրանական բանակը նահանջում է Շամքոր գետի աջ ափը ու բանակում այնտեղ։

Շամքորի ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

1826 թվականի Սեպտեմբերի 3-ին տեղի է ունենում Շամքոր գետի ճակատամարտը՝ ռուսական 2 հազարանոց ու պարսկական 12 հազարանոց զորքերի միջև։ Ռուսական բանակը, հայազգի գեներալ Մադաթովի գլխավորությամբ, նախահարձակ է լինում։ Իրանցիները, չնայած խուճապին, դիմադրում էին ռուսական բանակի գրոհներին, բայց նահանջեցին, երբ Մադաթովը առաջ քաշել տվեց գումակը, որն իր շարժվելու արդյունքում փոշի բարձրացրեց երկինք։ Պարսիկները հեռվից տեսնելով մտածեցին, թե դա հսկայական բանակ է, որն օգնության է հասել Մադաթովին՝ անկանոն նահանջեցին։ Այս ճակատամարտը ստիպեց Աբաս Միրզային թողնել Շուշիի պաշարումը ու գնալ Մադաթովին ընդառաջ։

Ելիզավետպոլի ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախքան ճակատամարտը[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած որ Երմելովը Մադաթովին հրամայել էր դիրքերը պահել մինչև հիմնական բանակի ժամանումը՝ մադաթովը որոշեց առաջ շարժվել։ Մադաթովը առանց դիմադրությամբ գրավեց Ելիզավետպոլը։ Սեպտեմբերի 11-ին Իվան Պասկևիչը ժամանեց ռազմաճական ու փոխարինեց Երմելովին։ Պատերազմի այդ ճակատում ուժերի հարաբերակցությունը փոխվեց։ Ռուսական բանակի թիվը այդտեղ հասավ 8 հազարի, իսկ պարսկականինը նվազեց 35 հազար զինվորի։ Պասկևիչը սկզբում ուզում էր խուսափել բաց ճակատամարտից, բայց Մադաթովը նրան կարողացավ համոզել, որ այդ քայլի դեպքում պարսկական բանակի մարտունակությունը կբարձրանա։ Ճակատամարտի նախորդ օրը՝ Սեպտեմբերի 13-ի գիշերը Մադաթովին ներկայացան երկու հայ զինվորներ, որոնք ծառայում էին Աբաս Միրզայի բանակում, ու հայտնեցին որ Աբաս Միրզայի բանակը արդեն դուրս է եկել մթության քողի տակ ու շարժվում է առաջ՝ առավոտյան ճակատամարտը սկսելու համար։

Ճակատամարտը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեմպտեմբերի 14-ին պարսկական բանակը, կիսաշրջանաձև դասավորվելով, անցավ գրոհի։ Նրանց նպատակն էր՝ թվական առավելությունը օգտագործելով շրջափակել թշնամուն։ Մադաթովը օգտագործելով մարտունակության առավելությունը՝ թողեց թշնամուն, որ բավականին առաջանա, իսկ երբ զորքերի միջև հեռավորությունը հասավ ընդամենը 100 քայլի, Մադաթովը հրամայեց հարձակվել թշնամու վրա ու կատաղի կրիվ տալ։ Մարտունակության առավելությունը ճիշտ օգտագործելով՝ ռուսական զորքը հաղթեց ճակատամարտը։ Ճակատամարտից հետո ռուսական բանակը սկսեց հետապնդել պարսիկներին։

Արդյունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ճակատամարտերից հետո Աբաս Միրզան նահանջեց Արաքսի հարավային ափը ու պատերազմը այդտեղ ավարտվեց, բայց պատերազմը մյուս ճակատում դեռ շարունակվում էր։

Պատերազմի ընթացքը 1827-1828 թվականներին[խմբագրել | խմբագրել կոդը]

1827 թվականին ռուսական զորքերը կենտրոնացվեցին Հասան շահի զորքի դեմ։ Պասկևիչի գլխավորությամբ ռուսական բանակը գրավեց Արևելյան Հայաստանը և 1828 թվականին արշավեցին Թավրիզ։ Այդ ժամանակ պատերազմ սկսվեց Ռուսաստանի ու Թուրքիայի միջև։ Պարսիկները հույս ունեին, որ այդ պատերազմը կավարտվի Թուրքիայի հաղթանակով, բայց հակառակ պարսիկների սպասելիքներին՝ ռուսները այդտեղ էլ հաջող դուրս եկան և պարսիկները ստիպված հաշտություն կնքեցին ռուսների հետ։

Թուրքմենչայի պայմանագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

սահմանը պատերազմից առաջ ու հետո

1828 թվականի Փետրվարի 21-ին կնքվեց Թուրքմենչայի հաշտության պայմանագիրը՝ մի կողմից Ռուսաստանի, իսկ մյուս կողմից՝ Իրանի միջև։ Պայմանագրով Արևելյան Հայաստանը անցավ Ռուսաստանին, ինչպես նաև Հարավային Կովկասի որոշ տարածքներ։ Իրանը Ռուսաստանին վճարեց ռազմատուգանք, Իրանը անցավ Ռուսաստանի ազդեցության ներքո։

Turkmanchay.jpg

Հետպատերազմյան տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս պատերազմը համարվում է վերջին պատերազմը, երբ Պարսկաստանը նախահարձակ է եղել։ Այս պատերազմից հետո Ռուսաստանը սկսում է կապիտալ ներդրումներ կատարել Պարսկաստանում, այդպիսով վերջինին իր ազդեցության տակ առնելով։ Շուտով ամբողջ Կասպից ծովը անցնում է Ռուսաստանի ազդեցության տակ։

Տես Նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեր հաղթանակները- Հատոր 4- Նորավանք 2012, 400 էջ