Jump to content

Թավրիզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրանի քաղաք
Թավրիզ
تبریز‎
Դրոշ

38°4′26″N 46°17′46″E / 38.07389°N 46.29611°E / 38.07389; 46.29611
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանԱրևելյան Ադրբեջան
Համայնքկենտրոնական բաժին
Մակերես324 կմ²
ԲԾՄ1363 մ
Պաշտոնական լեզուպարսկերեն
Խոսվող լեզուներպարսկերեն
Բնակչություն▲1 558 693 մարդ (2016)[1][2]
Ժամային գոտիUTC+3:30
Հեռախոսային կոդ041
Փոստային դասիչ51368
Ավտոմոբիլային կոդ15
Պաշտոնական կայքtabriz.ir​(պարս.)
Թավրիզ (Իրան)##
Թավրիզ (Իրան)

Դավրեժ (պարսկերեն تبریز Թաբրիզ, և ադրբեջաներեն՝ Թեբրիզ), Թավրիզ[3], քաղաք Իրանի հյուսիս-արևմուտքում` Արևելյան Ադրբեջան օսթանում, վերջինիս վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է ▲1 558 693 մարդ (2016)[1][2]։ Տեղադրված է Աջիչայ գետի հովտում, ծովի մակարդակից 1364 մ բարձրության վրա։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թավրիզը բնակչությամբ Իրանի օսթանի վեցերորդ ամենախոշոր քաղաքն է Թեհրանից, Մաշհադից, Սպահանից, Քարաջից և Շիրազից հետո։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Բնակչության թվաքանակը
19561966197619911996200620112016
289 996[4]403 413[5]1 074 1731 088 9851 191 043[6]1 378 931[7]1 494 998[8]1 558 693[9]

246թ․ Խոսրով Քաջ արքան ի պատասխան Արտաշիր Պապականի հակաարշակունի քաղաքականության, հարձակում է գործում պարսկահպատակ Ատրպատականի վրա ու Շահիստան բնակավայրը վերանվանում «դա վրէժ»։ Տրդատ Մեծն այն 297թ․ կարճ ժամանակով դարձրնում է գահանիստ։ Ըստ մեկ այլ վարկածի, անվանումն առաջացել է տափ֊րիիզ՝ «ջերմությունը հոսեցնող» բառից (նկատի ունենալով կամ տեղանքի տաք աղբյուրները, կամ դրանց առողջարար լինելն), իսկ բնակավայրը կառուցվել է Սասանյանների կողմից 4֊րդ դարում։

Առաջին հիշատակությունը պահպանվել է Փավստոս Բուզանդի մոտ (5-րդ դար)։ Հայ մատենագրության մեջ հիշատակվում է Դաւրէժ, Թաւրէշ, Թաւրէզ և այլ ձևերով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Statistical Center of Iran > Home
  2. 1 2 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
  3. ↑ Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 54. ISBN 99941-56-03-9.
  4. ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1956 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  5. ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  6. ↑ «IRAN: East Azerbaijan» (անգլերեն). City Populations.
  7. ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  8. ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  9. ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2020 թ. նոյեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թավրիզ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 143)։