Իրան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
جمهوری اسلامی ايران
Իրանի Իսլամական Հանրապետություն
Իրանի դրոշ
Դրոշ
Իրանի Զինանշան
Զինանշան
Նշանաբան՝
"Անկախություն, ազատություն, Իսլամական Հանրապետություն"
(1979-)
Ազգային օրհներգ՝
դե յուրե՝ Սորուդ-է Մելլի-է Իրան;
դե ֆակտո՝ Էյ, Իրա՛ն
Իրանի դիրքը
Իրանի տեղագրական քարտեզ
Իրանի դիրքը
Իրանի տեղագրական քարտեզ
Մայրաքաղաք Թեհրան
35°41′N, 51°25′E
Ամենամեծ քաղաք մայրաքաղաք
Պետական լեզուներ պարսկերեն
Կառավարում Իսլամական Հանրապետություն
 -  Հոգևոր Առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեի
 -  Նախագահ Հասան Ռոհանի
Հիմնում
 -  Պրոտո-Էլամական Ժամանակ մ.թ.ա. 3200-մ.թ.ա. 2700 
 -  Էլամական ժամանակաշրջան մ.թ.ա. 2700-մ.թ.ա. 550 
 -  Մարաստան մ.թ.ա. 720-մ.թ.ա. 550 
 -  Աքեմենյաններ մ.թ.ա. 550-մ.թ.ա. 330 
 -  Պարթևստան մ.թ.ա. 248-մ.թ. 224 
 -  Սասանյաններ 224–651 
 -  Սեֆյաններ մայիս 1502 
 -  Առաջին Սահմանադրություն 1906 
 -  Իսլամական Հեղափոխություն 1979 
Տարածք
 -  Ընդհանուր 1,648,195 կմ²  (17-րդ)
 -  Ջրային (%) 0.7
Բնակչություն
 -  2013 նախահաշիվը 80.853 900  (17-րդ)
 -  2006 մարդահամարը 70,472,846 (18-րդ)
 -  Խտություն 47 /կմ² (126-րդ)
109 /մղոն²
ՀՆԱ (ԳՀ) 2013 գնահատում
 -  Ընդհանուր $1.244.3 միլիարդ (18-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $16,165 (70-րդ)
Ջինի (1998) 43.0 (միջին
ՄԶՀ (2004) Green Arrow Up Darker.svg 0.746 (միջին) (96-րդ)
Դրամական միավոր Իրանական ռիալ (ريال) (IRR)
Ժամային գոտի IRST (UTC+3:30)
 -  Ամռանը (DST) չգործածված (UTC+3:30)
Վերին մակարդակի ազգային դոմենն .ir
Հեռախոսային կոդ +98

Իրան (պարսկերեն՝ ايران, Իրան; ՄՀԱ՝ [iːˈɾɒn]), պաշտոնապես Իրանի Իսլամական Հանրապետություն (պարսկերեն՝ جمهوری اسلامی ايران), օգտագործվում է նաև Պարսկաստան ձևը։ Պետություն է հարավ-արևմտյան Ասիայում։ Մայրաքաղաքը Թեհրանն է, որը Իրանի Իսլամական Հանրապետության ամենամեծ քաղաքն է։ Տարածքը կազմում է 1,648,195 կմ², որով նա զբաղեցնում է մեծությամբ 18-րդ տեղն աշխարհում։ Բնակչության թիվը 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում է 80.853 900 մարդ, որով նա զբաղեցնում է 17-րդ տեղն աշխարհում։ Իրանի Իսլամական Հանրապետությունը ունի 9 հարևան պետություն՝ ցամաքով սահմանակից է՝ Հայաստանին, Թուրքիային, Ադրբեջանին, Թուրքմենստանին, Աֆղանստանին, Պակիստանին, Իրաքին, Իսկ ծովային հատվածով Օմանին և Արաբական Միացյալ Էմիրություններ-ին։

Բովանդակություն

Պատմություն[խմբագրել]

Հնագույն շրջան[խմբագրել]

Իրանը համաշխարհային քաղաքակրթության հնագույն կենտրոններից է։ Մ.թ.ա. IV—III հազարամյակներում Իրանում գոյություն ուներ զարգացած մշակույթ։ Իրանի տարածքում բնակվող ցեղերը զբաղվում էին անասնապահությամբ և երկրագործությամբ։

Ելամ[խմբագրել]

Մ.թ.ա. III հազարամյակի սկզբին Իրանի հարավ-արևմուտքում ստեղծվել են քաղաք-պետություններ, այնուհետև առաջացել է Ելամ (էլամ) պետությունը։ Մ.թ.ա. II հազարամյակում Իրան ներթափանցեցին արիները, որոնք ձուլվեցին տեղաբնիկների հետ։ Արիների անունից է հավանաբար առաջացել «Իրան» անվանումը։ Իրանի տարածքում առավելապես զարգացած են եղել Մանայում և Ելամում ապրող ժողովուրդները։

Մարաստան[խմբագրել]

Մ.թ.ա. VII դ. սկզբին Իրանի հյուսիս-արևմուտքում առաջացել է Մարաստանը, որը մ.թ.ա. 616—605-ին Բաբելոնի դաշնակցությամբ կործանեց Ասորեստանը, գրավեց Մանան, Ուրարտուն։ Ըստ Մովսես Խորենացու, Ասորեստանի գրավման ժամանակ մարերին օգնել է Հայոց թագավոր Պարույր Սկայորդին։

Աքեմենյան տերություն[խմբագրել]

Մ.թ.ա. 553-ին մարերի դեմ ապստամբել են պարսիկները, որոնց ղեկավարել է Կյուրոս II Մեծը՝ պարսից Աքեմենյան տոհմից։ Նա հաղթել է մարերին և հիմնել Աքեմենյանների պետությունը (մ. թ. ա. 550—330)։ Մ.թ.ա. 500—449-ին տեղի ունեցան հույն-պարսկական պատերազմները, որոնց նպատակն էր տիրել արլորց արևմուտք ձգվող առևտրական ճանապարհներին։ Մ.թ.ա. 330-ին Ալեքսանդր Մակեդոնացին խորտակեց Աքեմենյան պետությունը։ Նրա մահից հետո Իրանը մտավ Սեչևկյանների պետության կազմի մեջ։

Աքեմենյան Տերություն

Պարթևստան[խմբագրել]

Մ.թ.ա. մոտ 248-֊ին ապարն ցեղի առաջնորդ Արշակը հիմնեց Պարթևական թագավորությունը (մ.թ.ա. մոտ 248 մ.թ. 226)։ Մ.թ.ա. II դ. կեսին այն իր մեջ ընդգրկում էր ամբողջ Իրանական բարձարավանդակը։ Պաշտոնական լեզուներն էին հունարենն ու պահլավերենը։ Տիրապետող կրոնը եղել է զրադաշտականությունը։ Մ.թ.ա. I դ. Պարթևստանի և Հռոմի միջև պայքար էր գնում Արևելքում տիրապետող դիրք գրավելու համար։ Մ.թ.ա. 53-ին Հայոց թագավոր Սրտավազդ Բ-ն Հռոմի դեմ դաշինք կնքեց պարթեվաց թագավոր Որոդեսի (մ. թ. ա. 56— 37) հետ։ Մ.թ.ա. 50—40-ական թթ. հայ-պարթևական զորքերը արշավեցին Ասորիք, Փյունիկիա և Պաղեստին։ Մ.թ. 54—64-ին պարտության մատնեցին հռոմեկանա զորքերին, և Հայաստանի թագավոր ճանաչվեց պարթևաց արքա Վաղարշ I-ի եղբայր Տրդատ Ա։

Սասանյան Պարսկաստանի քարտեզ

Սասանյաններ[խմբագրել]

224-ին Իրանի Ֆարս նահանգում ապստամբություն բռնկեց պարթևների դեմ, և քրմապետ Սասանի թոռ Արտաշիր I հիմնեց Սասանյանների պետությունը (գոյատևեց մինչև VII դ.)։ Հայ Արշակունի թագավորները պայքարել են Սասանյանների դեմ՝ նրանց համարելով դինաստիական հակառակորդներ։ Սասանյանները իրենց հերթին ձգտել են նվաճել Հայաստանը։ 387-ին Իրանը և Հռոմեական կայսրությունը Հայաստանը բաժանեցին միմյանց միջև։ 428-ին Սասանյանները իրենց տիրապետության տակ գտնվող մասում վերացրին հայկական պետականությունը։ III—IV դդ. Իրանում սկզբնավորվեցին ֆեոդալական հարաբերությունները։ Այդ շրջանում ձևավորվեցին զրադաշտականության հիմնական դրույթները և «Ավեստաի» կանոնները։ III դարի կեսին ծավալվեց մանիքեությունը, V դարի վերջին՝ մազդակյան շարժումը։ Սասանյանների պետությունն իր ծաղկման գագաթնակետին հասավ VI դարում։ Իրանը բաժանված էր վարչական 4 միավորի՝ քուստակների։ Հայաստանի՝ Իրանին անցած արևելյան մասը, իբրև մարզպանություն, մտնում էր Հյուսիսային քուստակի մեջ։ Հայաստանի նկատմամբ Իրանի ձուլման քաղաքականությունը հանգեցրեց ապստամբությունների։ VI դարուն պարսկա-բյուզանդական պատերազմների հետևանքով Հայաստանը 591-ին երկրորդ անգամ բաժանվեց Իրանի և Բյուզանդիայի միջև։

Արաբական Խալիֆայություն

Արաբական Տիրապետություն[խմբագրել]

637-ին արաբ, զորքերը Կադիսի տակ ջախջախեցին Սասանյաններին, իսկ 642-ին Նահավանդի ճակատամարտում վերջնական հարված հասցրին նրանց։ Իրանը դարձավ Արաբական խալիֆայության նահանգներից մեկը։ Իրանում տարածվեց Իսլամը, արաբ, տիրապետության դեմ բռնկեցին մի շարք ապստամբություններ։ IX—X դդ. Իրանում առաջացան ինքնուրույն իշխանություններ (Թահիրյանների, Սաֆարյանների, Սա մանյանների, Բուվայհիների)։ X դարի 2-րդ կեսին Իրնանի հյուսիս-արևելքի շրջաններում ստեղծվեց Ղազնևիների իշխանությունը։ XI դարի սկզբին Իրան արշավեցին թուրք, օղուզները, 1040—1045-ին՝ նրանց հաջորդները՝ սելջուկները, որոնք իրենց ենթարկեցին Իրանը։ XII դ. Իրանը գտնվել է խորեզմշահերի տիրապետության տակ։ XIII դարում Իրանը նվաճեցին մոնղոլները, 1380—93-ին՝ Լենկթեմուրը։ Լենկթեմուրի տերության անկումից հետո Իրանը ընկավ թուրքմեն Կարա-Կոյունլու և Ակ-Կոունլու ցեղերի տիրապետության տակ։

Սեֆյան Իրան[խմբագրել]

Սեֆյան Իրան

XV դ. սկզբին Իրանում մեծ ազդեցություն ձեռք բերեցին Սեֆյանները, որոնք XV դ. վերջին պայքար սկսեցին թուրքմեն իշխանությունների դեմ։ Սեֆյանների առաջնորդ Իսմայիլը ջախջախեց Ակ-Կոյունլուներին և 1502-ին հիմնեց Աեֆյանների պետությունը (1502—1722)։ 1507—08-ին Սեֆյանները գրավեցին Հայաստանը, Քրդստանը և Միջագետքը։ 1514-ից երկարատև պատերազմներ սկսվեցին Սեֆյանների պետության և Օսմանյան կայսրության միջև։ Սեֆյանների պետությունն իր զարգացման գագաթնակետին հասավ շահ Սբբաս-ի ժամանակ (1587—1629)։ Նա մի շարք բարեփոխումների միջոցով ամրապնդեց կենտրոնական իշխանությունը, դիվանագիտական կապեր հաստատեց եվրոպական երկրների հետ։ Իրանի որոշ շրջաններում առևտուրը և արհեստները զարգացնելու նպատակով Աբբաս I բազմահազար հայերի բռնի գաղթեցրեց Իրան։ XVII դարի վերջից սկսվեց Իրանի տնտեսական և քաղաքական թուլացումը։ XVII դ. վերջին, XVIII դ. սկզբին ապստամբություններ բռնկեցին Իրանի տիրապետության դեմ (Հայաստանում՝ Ղարաբաղում և Սյունիքում, որոնք ժամանակավորապես ազատագրվեցին Իրանի լծից)։ 1722-ին աֆղանները գրավեցին Սպահանը և վերացրին Սեֆյանների պետությունը։

Նադիր Շահի Իշխանությունը[խմբագրել]

Աֆղանական տիրապետության դեմ շարժումը ղեկավարեց Աֆշար ցեղի առաջնորդ Նադիրը, որը 1730-ական թթ. Իրանը ազատագրեց աֆղաններից։ 1736-ին Նադիրը հռչակվեց շահ (1736—1747)։ Նա վտարեց Իրան ներխուժած թուրքերին, նվաճեց Աֆղանստանը, արշավեց Հնդկաստան, գրավեց Դելին։ Նադիր շահի սպանությունից հետո նրա ստեղծած կայսրությունը քայքայվեց։ Երկրում ծայր առան միջ-ֆեոդալական կռիվներ։ 1796-ին շահ հռչակվեց ԱդաՄահմեդ խան Ղաշարը (1796—97), որը հիմք դրեց Ղաջարական դինաստիային (1796—1925)։

Իրանը XIX դարի վերջին

Իրանը Եվրոպական տերությունների թատերաբեմ[խմբագրել]

XVIII դարի վերջից Իրան ներգրավվեց եվրոպական երկրների քաղաքական ոլորտը և դարձավ նրանց գաղութային էքսպանսիայի առարկա։ Անիրավահավասար պայմանագրեր կնքվեցին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և այլ երկրների հետ։ XIX դարի սկզբին ռուս-պարսկական պատերազմների հետևանքով Իրանի Անդրկովկասյան տիրույթները, այդ թվում՝ Արևելյան Հայաստանը, միացվեցին Ռուսաստանին։ Եվրոպական երկրների ագրեսիվ քաղաքականության և Իրանի տնտեսական և քաղաքական թուլության հետևանքով Իրանը վերածվեց այդ երկրների սպառման շուկայի։ Երկրի ծանր վիճակը առաջացրեց տարերային շարժումներ, որոնք հանգեցրին Բաբիների ապստամբությանը։ XIX դարի 2-րդ կեսին մեծ վեզիր Միրզա Թաղի-խան Ամիր Նիզամիի բարեփոխումների հետևանքով որոշ դրական տեղաշարժեր կատարվեցին երկրի տնտեսության և մշակույթի մեջ։ 1856-1857-ին Հերաթի համար մղված անգլո-իրանական պատերազմը անհաջողությամբ ավարտվեց Իրանի համար։ Իրանը աստիճանաբար դարձավ եվրոպական երկրների կիսագաղութ։ Մեծ Բրիտանիան և ցարական Ռուսաստանը ստացան հեռագրական, ճանապարհային և այլ կոնցեսիաներ։

Առաջին Սահմանադրություն[խմբագրել]

1905 թվականի երկրի տարբեր մասերում շարժումներ առաջացան օտարերկրյա տիրապետության դեմ։ XIX դարի վերջին աճեց ազգային ինքնագիտակցությունը, ծնունդ առան բուրժուական ազգայնական գաղափարներ։ Երկրի տնտեսական և քաղաքական ծանր վիճակը, ֆեոդալական շահագործումը, եվրոպական տերությունների գաղութային քաղաքականությունը հանգեցրին 1905—1911-ի իրանական հեղափոխությանը, որի ընթացքում ստեղծվեց Իրանի առաջին մեջլիսը։ Իրանում սկզբնավորվեց բուրժուական դեմոկրատական և ազգային-ազատագրական շարժումը։

Առաջին Աշխարհամարտ[խմբագրել]

Մուհհամադ Ռեզա Փահլավին իր ընտանիքի հետ

Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին Իրանը իրեն չեզոք հայտարարեց, սակայն շուտով դարձավ ռազմական գործողությունների թատերաբեմ։ 1914նոյեմբերին թուրքական զորքերը ներխուժեցին Ատրպատական, իսկ անգլիական զորքերը՝ հարավ-արևմուտքի նավթային շրջանները։ 1915-ին ռուսական զորքերը գրավեցին Թավրիզը։ Իրանի օկուպացումն առաջ բերեց հակաիմպերիալիստա֊կան շարժում։

Իշխանությունները Իրանում (1915-1979)[խմբագրել]

Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության ազդեցությամբ Իրանում ծավալվեց ազգային-ազատագրական շարժում (1917—1921)։ Սովետական կառավարությունը Իրանից դուրս բերեց ռուսական զորքերը և հրաժարվեց ցարական Ռուսաստանի հետ Իրանի կնքած անիրավահավասար պայմանագրերից։ 1919-ին Անգլիան Իրանին պարտադրեց ստրկացուցիչ պայմանագիր, որով երկիրը փաստորեն դարձավ Անգլիայի պրոտեկտորատ։ 1920-ին Թավրիգում ապստամբություն բռնկվեց, որը ղեկավարում էր դեմոկրա տական կուսակցությունը՝ Շեյխ Մոհամադ Ւփաբանիի գլխավորությամբ։ 1920-ին Գիլանում հռչակվեց հանրապետություն, 1920հունիսին ստեղծվեց Իրանի կոմունիստական կուսակցությունը (ԻԿԿ)։ 1921-ին Թեհրանում Ռեզա խանի ղեկավարությամբ պետական հեղաշրջում կատարվեց։ Ստեղծվեց Մեիդ Զիաէդ Դինի կառավարությունը, որը սերտ կապերի մեջ էր անգլիական իմպերիալիստների հետ։ 1921փետրվարի 26-ին կնքվեց սովետա-իրանական պայմանագիր, որը կարևոր նշանակություն ունեցավ Իրանի հետագա քաղաքական զարգացման համար։ 1923-ին Իրանի վարչապետ դարձած Ռեզա խանի ճնշման տակ մեջլիսը 1925հոկտեմբերի 31-ին որոշում կայացրեց Ղաջարական դինաստիան տապալելու մասին։ 1925դեկտեմբերի 12-ին Իրանի շահ հռչակվեց Ռեզա խանը՝ Ռեզա-շահ Փահլավի անվամբ (1925-1941

Այաթոլլահ Խոմեյնին Իրան վերադառնալիս 1979 փետրվարի 1

Իսլամական Հեղափոխություն[խմբագրել]

Իանում Իսլամական Հեղափոխությունը տեղի էր ունենում Շահ Մուհհամադ Ռեզա Փահլավիի և Հօգևոր առաջնորդ Այաթալլահ Խոմեյնիի միջև։ Սկզբում Հեղափոխությունը անցկացվում էր հակաշահական բողոքի ցույցերով, որոնք ճնշվում էին կառավարական զորքերի կողմից։ 1979 թվականի հունվարից սկսած երկիրը կաթվածահար եղավ մշտական գործադուլներով և ցույցերով։ Այդ ամենի արդյունքով 1979 թվականի փետրվարի 1-ին Մուհհամադ Ռեզա Փահլավին իր ընտանիքի հետ լքեց Իրանը։ Իսկ Ֆրանսիա աքսորված Այաթոլլահ Խոմեյնին վերադարձավ Իրան։ Նրան դիմավորեցին միլիոնավոր Իրանցիներ։ 1979 թվականի ապրիլի 1-ին Իրանում անցկացվեց հանրաքվե որով էլ Իրանը Պաշտոնապես անվանվեց Իրանի Իսլամական Հանրապետություն։ 1979 թվականի դեկտեմբերի 3-ին Իրանում ընդհունվեց նոր սահմանադրություն։

Անվանում[խմբագրել]

Իրանի անունը ծագել է հին պարսկերեն Aryānā բառից, որը նշանակում է. «Արիների Աշխարհ» [1][2][3][4]։

Իրանի Ամենաբարձր Լեռը՝ Դեմավենդ

Ֆիզիկաաշխարհագրական ակնարկ[խմբագրել]

Իրանն ընկած է Ասիա աշխարհամասի հարավ-արևմտյան մասում և զբաղեցնում է Իրանական բարձրավանդակի ընդարձակ տարածքի 2/3 մասը՝ Միջագետքից մինչև Կոպետ-Դաղի կատարները տարածվելով մոտ 1400 կմ, և Արաքսից մինչև Պակիստանի սահմանակից Բելուջիստան՝ մոտ 2250 կմ։ Երկրի տարածքը կազմում է 1 միլիոն 648 հազար կմ²։ Այն հավասար է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Բելգիայի, Իռլանդիայի և Դանիայի տարածքները միասին վերցրած։ Հյուսիսում Իրանը սահմանակցում է Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության, Թուրքմենստանի Հանրապետության, հյուսիս-արևմուտքում Թուրքիայի, արևմուտքում Իրաքի, արևելքում Աֆղանստանի, հարավ-արևելքում Պակիստանի հետ։ Հյուսիսում Իրանի տարածքը ողողվում է Կասպից ծովի, հարավում՝ Պարսից ծոցի և Օմանի ծովի ջրերով։ Իրանը՝ լեռների ու բարձր լեռնաշղթաների երկիր է, որոնք զբաղեցնում են նրա տարածքի 4/5-ից ավելին։ Ռելիեֆը շատ բարդ է, բարձրությունների տատանումները՝ խիստ կտրուկ։

Կլիմա[խմբագրել]

Իրանի կլիման նրա տարածքի մեծ մասում չոր և ցամաքային է։ Տեղումները չափազանց քիչ են՝ համենայն դեպս երկրի տարածքի մեծ մասում։ Առավել շատ տեղումներ լինում են տարվա ձմեռային և գարնանային շրջաններում։ Առանձնապես չոր է Իրանական բարձրավանդակի ներքին շրջաններում, քանի որ ծայրամասային լեռները կլանում են ողջ խոնավությունը։ Երկրի ամենախոնավ շրջանը Կասպից ծովի առափնյա շրջանն է։ Իրանական բարձրավանդակի ներքին շրջաններում են գտնվում երկու ամենախոշոր անապատները՝ Դեշթե-Քեվիր և Դեշթե-Լութ անապատները, որոնք զբաղեցնում են երկրի տարածքի մեկ ութերորդ մասը։ Մեծությամբ երրորդ անապատը Ջազմուրյան անապատն է։ Առհասարակ ամառն Իրանում ամենուրեք շոգ է և չոր՝ բացառությամբ Կասպից ծովի ափերի։ Իրանական բարձրավանդակի ներքին անապատներում և երկրի հյուսիս-արևելքում ձմռանը հազվագյուտ չեն սառը օդային զանգվածների ներխուժումները Սիբիրից և Արկտիկայից, որի պատճառով տեղի է ունենում ջերմաստիճանի կտրուկ անկում՝ մինչև -20, -25 աստիճան։ Միաժամանակ երկրի շատ շրջաններում ամառային շոգը գերազանցում է +30, +35 աստիճանը։

Կրոն[խմբագրել]

Իրանի Պետական կրոնը իսլամի Շիա ուղղությունն է։ Շիա մուսուլմանները կազմում են բնակչության շուրջ 89%-ը։ Իրանը այն սակավաթիվ պետություններից է որտեղ բնակչության գերակշիռ մասը շիաններն են (Այդպիսի պետություններն են նաև Ադրբեջանը և Բահրեյնը։)։

Բնակչություն[խմբագրել]

Պարսիկ մուսուլմանը Ղուրան ուսումնասիրելիս

Իրանը բնութագրվում է ազգային կազմի խայտաբղետությամբ։ Իրանում ապրում են շուրջ 30 ժողովուրդներ և ցեղեր՝ ինչպես իրանական ծագման՝ պարսիկներ, քրդեր, գիլյանցիներ, բելուջներ, բախթիարներ, լուրեր, ազարիներ (բնիկ իրանցիներ, պատմական Ատրպատական նահանգի՝ ներկայիս Արևելյան և Արևմտյան Ազարբայջան և Արդաբիլ նահանգների բնակիչներ) և այլն, այնպես էլ ոչ իրանական ծագման ազգեր ու ժողովուրդներ՝ հայեր, ասորիներ, արաբներ, թուրքմեններ և այլն։ Այժմ Իրանի բնակչությունը կամզում է 80.853.900 մարդ։ Իրանցիները կազմում են Իրանի բնակչության մոտ 61%-ը[5], երկրորդ ազգը Իրանում ազերիներն են մոտ 16%[5], երրորդ ազգը Իրանում քրդերն են, որոնք կազմում են երկրի բնակչության 10%-ը[5]։ Իրանում ապրում են նաև մեծ թվով լուրեր, բալոչներ, արաբներ, հայեր և թուրքմեններ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը դավանում է իսլամի շիա ուղղությանը։ Երկրում կան նաև սուննի մուսուլմաններ, քրիստոնյաներ, հուդայականներ և այլ կրոններ դավանող ժողովուրդներ են։

Պարսկական մզկիթ

Իրանի ժողովուրդների միասնական լեզուն ընդունվեց IX դարում ձևավորված նոր պարսկերենը` ֆարսին։ Պարսկերեն այբուբենը հիմնված է արաբերն այուբենի վրա։ Իրանը միաժամանակ և արտագաղթի, և ներգաղթի երկիր է։ Սակայն ներգաղթը գերակշռում է արտագաղթին։ Իրան ներգաղթողները հիմնականում գալիս են Հնդկաստանից, Բանգլադեշից և Շրի Լանկայից։ Բնակչությունն անհավասարաչափ է բնակեցված։ Կասպից ծովի ափամերձ շրջանները, Իրանի հյուսիսային շրջաններով խիտ են բնակեցված։ Հակառակ դրան, Իրանի հարավային որոշ անապատային շրջաններ անմարդաբնակ են։ Իրանն ապահոված է աշխատանքային ռեսուրսներով։ Իրանն աշխարհի այն եզակի երկրներից է, որտեղ բնակչության սեռական կազմում գերակշռում են տղամարդիկ։

Տնտեսություն[խմբագրել]

Իրանն չնայած իր դեմ կիրառվող պատժամիջոցների՝ ունի շատ հզոր տնտեսություն։ Իրանի Համախառն Ներքին Արդյունքը (ՀՆԱ) կազմում է շուրջ 1,284 Տրիլիոն ԱՄՆ դոլար[6]։ Այդ ցուցանիշով Իրանը զբաղեցնում է 18-րդ տեղը Ամբողջ աշխարհում, և 7-րդ տեղը Ասիայում (Չինաստանից, Հնդկաստանից, Ճապոնիայից, Հարավային Կորեայից, Ինդոնեզիայից և Թուրքիայից հետո[6])։ Իրանը նավթի պաշարներով աշխահում 4-րդն է (Վենեսուելայից, Սաուդյան Արաբիայից և Կանադայից հետո)[7], և առաջին տեղը Գազի Պահուստներով (2014 թվականին Իրանը գազի պաշարներով առաջ անցավ առաջատար Ռուսաստանից)[8]

Տնտեսա-աշխարհագրական Ակնարկ[խմբագրել]

Մինչև երկրորդ համաշխարհային պատերազմը Իրանը ագրարային երկիր էր: Գյուղատնտեսության մեջ տիրապետում էին ֆեոդալական և կիսաֆեոդալական հարաբերությունները: Արդյունահանվում էր միայն նավթ, որը տնօրինում էր օտարերկրյա կապիտալը: 1960-ական թթ. անցկացվեց հողային ռեֆորմ, վերացվեց խոշոր ֆեոդալական հողատիրությունը՝ գյուղացիների մեծ մասը (մոտ 2,5 մլն ընտանիք) վարձակալից դարձավ մանր հողատեր: Յոթնամյա և հնգամյա պլանների միջոցով տնտեսության զարգացումը սկսել է ընթանալ ինդուստրացման ուղիով: Կառուցվել են ծանր արդյունաբերության խոշոր ձեռնարկություններ, ստեղծվել էներգետիկայի միասնական սիստեմ: Տնտեսության մեջ շարունակում է մեծ դեր խաղալ նավթարդյունաբերությունը: Նախկին ագրարային երկիրը դարձել է ագրարային-ինդուստրիալ երկիր: Մեծանում է պետության սեկտորի դերը: Աճել է ազգային եկամուտը: Երկրի տնտեսության զարգացման համար կարևոր նշանակություն ունեցավ տնտեսական և տեխնիկական համագործակցությունը սոցիալիստական երկրների հետ:

Գյուղատնտեսություն[խմբագրել]

Գյուղատնտեսությունը Իրանի տնտեսության կարևոր ճյուղն է: Երկրում ստեղծվել են ագրարային-արդյունաբերական համալիրներ, կոոպերատիվ և ակցիոներական տնտեսություններ, մեքենայացվել է գյուղատնտեսությունը: Գյուղատնտեսության հիմնական ճյուղը ոռոգովի հողագործությունն է (տալիս է գյուղատնտեսական արտադրանքի արժեքի մոտ 60%-ը): Ցանքատարածությունների 60%-ը զբաղեցնում է ցորենը, որի բերքի մոտ 1/2-ը տալիս են հյուսիս-աևելյան և հյուսիս-արևմտյան շրջանները, բրնձի բերքի մոտ 80%-ը՝ մերձկասպյան շրջանները: Գյուղատնտեսության մեջ կարևոր դեր ունի էքստենսիվ քոչվոր անասնապահությունը: 1974 թվականին երկրում կար 30,2 մլն մանր, 5,8 մլն խոշոր եղջերավոր անասուն: Գիլյան և Մազանդարան օսթաններում զբաղվում են շերամապահությամբ: Կասպից ծովի և Պարսից ծոցի ափերին զարգացած է ձկնորսությունը և մարգարտի արդյունահանումը:

Արդյունաբերություն[խմբագրել]

Նավթի հանույթի արագ աճին զուգընթաց 1950-ական թթ. սկսվել է ազգային արդյունաբերության զարգացումը: Նավթարդյունաբերության ազգայնացման համար սկսված պայքարն ավարտվեց 1973 թվականին: Ստեղծվեցին արդյունաբերության նոր ճյուղեր (մետալուրգիական, մեքենաշինական, քիմիական, նավթաքիմիական): Իրանը դարձավ նավթ արտահանող երկրների կազմակերպության անդամ: Նավթ արդյունաբերության մեջ կարևոր դեր ունի նավթի միջազգային միավորումը, որին բաժին է ընկնում Իրանում արդյունահանվող նավթի ավելի քան 90%-ը: Իրանը այժմ օրական արդյունահանում է 1.322.000 տ նավթ[9]: Իրանական ազգային նավթային ընկերություններն արդյունահանում են երկրի նավթի ընդհանուր հանույթի 0,2—0,3%-ը: Կարևոր նշանակություն ունի նավթավերամշակման արդյունաբերությունը: Խոշոր ձեռնարկությունները գտնվում են Աբադանում, Թեհրանում և Քերմանշահում: Նավթի և բնական գազի բազայի վրա առաջացել, և մեծ զարգացում են ստացել նավթաքիմիական և քիմիական արդյունաբերությունը: Ամերիկյան կապիտալի մասնակցությամբ կառուցվել են նավթաքիմիական 3 խոշոր համալիր Աբադանում, խսարք կղզում և Բանդար Շահփուրում (ամենախոշորը Միջին Արևելքում): ԱՄՆ-ի և Գերմանիայի կապիտալների մասնակցությամբ Ահվազում կառուցվել է պողպատի գլանվածքի 2 գործարան, 1972-ին Արաքում, պակիստանյան ֆիրմաների օգնությամբ, ավարտվել է ալյումինի առաջին գործարանի շինարարությունը: Առավել զարգացած ճյուղերից է ավտոհավաքման արդյունաբերությունը (ձեռնարկությունները գտնվում են Թեհրանում և նրա շրջակայքում): Թավրիզում՝ Ռումինիայի օգնությամբ կառուցվել է տրակտորաշինական գործարան: Արդյունաբերության կարևոր ճյուղերից է լեռնահանքային արդյունաբերությունը, որտեղ առաջնակարգ դեր ունի նավթի հանույթը: Կարևոր նշանակություն ունի բնական գազի արդյունահանումը: Գեչսարան-Աստարա գազամուղով Իրանը գազ է արտահանում նախկին ԽՍՀՄ պետություններ: Արդյունահանում են նաև քարածուխ, քրոմիտներ, ցինկի, պղնձի, մանգանի, երկաթի հանքաքար:

Տրանսպորտը Իրանում[խմբագրել]

Իրանում երթևեկությունը Աջակողմյան է։ Իրանն ունի զարգացած տրանսպորտային ենթակառուցվածք։ Ընդհանուր ճանապարհների երկարությունը կազմում է ավելի քան 178 հազար կիլոմետր, որից 2/3-ը ասֆալտապատ է։ Երկաթուղիների երկարությունը կազմում է 8400 կիլոմետր։ Իրանը Երկաթուղային կապ ունի Ադրբեջանի, Պակիստանի, Թուրքիայի և Թուրքմենստանի հետ (շուտով կգործի նաև Հայաստան-Իրան երկաթգիծը[10])։ Իրանում գործում է 321 օդանավակայան։ Իրանի 6 խոշոր քաղաքներում գործում է նաև մետրո։

Վարչական բաժանում[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Իրանի վարչական բաժանում
Պարսկական մզկիթ

Իրանի Իսլամական Հանրապետության վարչական բաժանման միավորը՝ օսթանն է, որի հին հայկական ձևը ոստանն է։ Ամեն օստանի ղեկավարը - օսթանդարն է։ Միապետության ժամանակ օստանդարներին նշանակում էր շահը, իսկ այսօր Ներքին Գործերի Նախարարությունը և դա հաստատում է երկրի նախագահը։ Մինչև 1950 թվական Իրանը բաժանված է եղել 12 օսթանի։ 1950-1960 թվականներին նրանք հասել էին մենչև 10։ 1970-ներին դրանց թվաքանակը դարձավ 23։ 1987 թվականին Կենտրոնային օսթանը բաժանեցին 2 օսթանների՝ Թեհրանի (1) և Մերքեզի (3)։ 1993-1997 թվականներին ստեղծվել են Արդաբիլ (6), Քում (2), Ղազվին (4) և Գոլեստան (27) օսթանները։ 2004 թ. Խորասանը, որը ամենամեծ օստանն է բաժանվել է 3 օստանի (28, 29, 30)։ Դրա փոքր մասնիկը անց է կցել Յազդ օսթանին։

Օսթանները վարչատարածքային միավորներ են վերին մակարդակի, դրանք իրեն հերթին բաժանվում են 324 շահրեստանների (շրջանների)։ Շահրեստանները բաժանվում են ավելի քան 740 բահշերի։

Պետական կարգ[խմբագրել]

Պարսկական հանձնաժողով

1979 թվականին ընդունված սահմանադրության համաձայն Իրանը հանդիսանում է իսլամական հանրապետություն։ Ժամանակակից աշխարհում շատ քիչ իրական թեոկրատական պետություն է մնացել, որոնցից մեկը հենց Իրանի Իսլամական Հանրապետությունն է։

Պետության գլուխ[խմբագրել]

Իրանի Հոգևոր Առաջնորդը

Պետության գլուխն է համարվում հոգևոր առաջնորդը, որին նաև անվանում են «Ռահբար մոազզամ», ով նաև հանդիսանում Իրանի զինված ուժերի գերագույն հրամանատարը։ Ներկայումս այդ պաշտոնը զբաղեցնում է այաթոլլա Ալի Խամենեին։ Նա ընտրվում է Էքսպերտների Խորհրդի կողմից և ձևականորեն պատասխանատու է նրանց առջև։

Գործադիր իշխանություն[խմբագրել]

Իրանի Նախագահը

Երկրի երկրորդ դեմքն է համարվում նախագահը։ Ըստ էությամբ նա կատարում է վարչապետի գործառույթները, որի պաշտոնը հեղափոխությունից հետո վերացվեց։ Երկրի նախագահը հանդիսանում է կառավարության գլուխը։ Նա է նշանակում և ղեկավարում երկրի 21 նախարարներին։ Նախագն ընտրվում է 4 տարի ժամկետով, ընդորում, անմիջապես 2 անգամից ավել ընտրվել չի կարող։ Նախագահի թեկնածությունը հաստատում է Սահմանադրության Պահապանների Խորհուրդը։

Օրենսդիր իշխանություն[խմբագրել]

Իրանի խորհրդարանը, որը կոչվում է Մեջլիս, միապալատ է։ Մեջլիսն ունի 290 անդամ, որոնք ընտրվում են համաժողովրդական ընտրություններով 4 տարի ժամկետով։ Մեջլիսի դեպուտատների թեկնածությունը նույնպես հաստատվում է Պահապանների Խորհրդի կողմից։

Սահմանադրության Պահապանների խորհուրդը հատուկ մարմին է, որը բաղկացած է 12 հոգուց (6 մուսուլմանական հոգևորականության ներկայացուցչից և 6 իրավաբանից)։ Նրա իրավասությունների մեջ է մտնում հաստատել նախագահի և Մեջլիսի դեպուտատների թեկնածությունները, ինչպես նաև հետևել Մեջլիսի աշխատանքին։ Նա վետոի իրավունք ունի Մեջլիսի օրինագծերի նկատմամբ։

Նպատակահարմարության խորհուրդը Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդակցական մարմին է, որը բաղկացած է 28 հոգուց և նրա պարտականությունների մեջ է մտնում լուծել Պահապանների խորհրդի և Մեջլիսի միջև առաջացած հակասությունները։

Դատական իշխանություն[խմբագրել]

Իրանի դատական համակարգը կազմված է Ժողովրդական դատարանից և Հեղափոխական դատարանից։ Առանձին դատական մարմին է հանդիսանում Հատուկ հոգևոր դատարանը։

Էքսպերտների խորհուրդ[խմբագրել]

Էքսպերտների Խորհուրդը բաղկացած է 86 հոգևորականներից, որոնք 8 տարի ժամկետով ընտրվում են ժողովրդի կողմից։ Էքսպերտենրի խորհուրդը ընտրում է երկրի առաջնորդին, ինչպես նաև իրավունք ունի ցանկացած պահի գահընկեց անել վերջինիս։

Զինված ուժերը[խմբագրել]

Իրանի զինված ուժերի թվաքանակը 545.000 է, պահեստազորը՝ 1800.000‌[փա՞ստ]։ Ռազմական բյուջեով զբաղեցնում է 25-րդ տեղը աշխարհում՝ 9.041 միլիարդ դոլլար‌[փա՞ստ]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել]

Իրանի դրոշը աշխարհում ամենաշատ բառեր պարունակող դրոշն է։ Դրոշի վրա 22 անգամ գրված է «Ալլահ Ակբար»[11]։


Կրթություն[խմբագրել]

Ազադի Աշտարակը Թեհրանում

Մինչև XX դ. սկիզբը Իրանում տիրել է կրթության միջնադարյան կրոնական հահակարգը: Հեղափոխության շրջանում (1905—11) օրենքներ են ընդունվել կրթության աշխարհիկ համակարգի և պարտադիր տարրական ուսուցման մասին: 1927-ին օրենքով նախատեսվել է համընդհանուր անվճար տարրական կրթություն և հանրակրթական դպրոցների միասնական պետական համակարգ: 1943-ին ընդունվել է նոր օրենք, որի համաձայն 10 տարվա ընթացքում պետք է իրականացվեր համ ընդհանուր տարրական կրթությունը, չնայած դրան 1966-ին անգրագետ էր տղա մարդկանց 67%-ը, կանանց՝ 88%-ը: 1968-ից ժողկրթության համակարգի մեջ են մտել 5-ամյա պարտադիր տարրական և միջնակարգ (վճարովի, ոչ պարտադիր, երկու աստիճանով՝ յուրաքանչյուրում ուսուցման տևողությունը 3 տարի) դպրոցները: Ուսուցման 11-րդ տարին բուհի նախապատրաստական դասընթացն է: Իրանում մասնագիտական ուսումնական հաստատությունները գործում են միջնակարգ դպրոցի 1-ին աստիճանի հիմքի վրա (ուսուցման տևողությունը 2—3 տարի): ԽՍՀՄ-ը օժանդակությամբ է Իրանում տեխնիկական կադրեր պատրաստող ուսումնական կենտրոնների ստեղծման գործին: Տարրական դպրոցի ուսուցիչներ են պատրաստում 2-ամյա մանկավարժական ուսումնարանները, միջնակարգ դպրոցի ուսուցիչներ՝ Թեհրանի համալսարանին կից մանկավարժական ինստիուտը: Բարձրագույն կրթություն են ստանում պետական (հիմնադրվել է 1934-ին), Իրանի ազգային (1960-ին), «Արիյամեհրի» արդարադատության (1966-ին) համալսարաններում՝ Թեհրանում, Փահլավիի անվանմամբ Շիրազի (1945-ին), Մաշհադի (1955-ին), Մպահանի (60-ական թթ.), Թավրիզի (1946-ին), Ահվազի (1955-ին) համալսարաններում, Թեհրանի պոլիտեխնիկական, գյուղատնտեսական (Քարաջում) ինսիտուտներում են: խոշորագույն գրադարաններն են Ազգայինը (հիմնադրվել է 1935-ին, 80 հազար կտոր գիրք), Փահլավիի (հիմնադրվել է 1965-ին, 450 հազար կտոր ձեռագիր), Թեհրանի համալսարանական գրադարանները են: Թեհրանում են Հնագիտության (1936), Ազգագրության (1938) և այլ թանգարաններ:

Փիլիսոփայություն[խմբագրել]

Persepolis 06.jpg

Իրանի փիլիսոփայության մտքի հնագույն հուշարձանը «Ավեսաան» է, որ նաև արտացոլում է հնդ-իրանական ցեղերի կոսմոլոգիական պատկերացումները: Կեցությունն ըմբռնվել է, որպես երկու նախահիմքերի՝ Ահուրամազդայի և Ահրխհսնի պայքարի արտահայտություն: Սասանյանների տիրապետության ընթացքում (III—VII դդ.) լայնորեն տարածվել են հին հունական ուսմունքները, մասնավորապես նեոպլատոնականությունը, որ զարգացրել են Բյուզանդիայից արտաքսված հեթանոս գիտնականները: Մեծ նշանակություն են ունեցել մանիքեությունը և մազդեզականությունը: Արաբ, տիրապետության շրջանում Իրանի փիլիսոփայության միտքը զարգացել է իսլամական Արևելքի ժողովուրդներին բնորոշ գաղափարների ազդեցությամբ: Փիլիսոփայության պատկերացումների մեջ կարևոր է հավերժ ժամանակի (գրվան, դահր)՝ կեցության բոլորաշրջան փոփոխությունների նախահիմքի մասին ուսմունքը: Ազատամտական հակումները բնորոշ են ար-Ռազիի հայացքներին (IX դ. վերջ—X դ. սկիզբ): Լայն տարածում է ստացել արիստոտելականությունը (Աբու Ափ իբն-Աինա): Իրանի փիլիսոփայական մտքի նվաճումն էր Սուհրավերդիի (XII դ. 2-րդ կես) «հայտնության փիլիսոփայությունը»: Փիլիսոփայության մտքի նոր աշխուժացում է սկսվել XVI—XVII դդ., այսպես կոչված, Սպահանյան վերածննդի շրջանում: XVIII—XIX դդ. կրոնափիլիսոփայական հոսանքների պայքարում ծագել է «շեյխերի» դպրոցը (Ա. Ախասյի, XIX դ. սկիզբ), որը հարատևում է առ այսօր: XIX դ. ծագել են բաբիզմը և բեհայիղմը: Արևմուտքի ազդեցությամբ, կապիտալիստական հարաբերությունների զարգացման ընթացքում, հանդես են եկել լիբերալ-բուրժուական լուսավորչական մտքի տարբեր հոսանքներ, որոնք հակադրվել են իդեալիստական մետաֆիզիկական ավանդական դպրոցներին: XX դ. Իրանում տարածվում են մարքսիզմի գաղափարները, որի աչքի ընկնող պրոպագանդիստներից էր ԻԿԿ-ի ղեկավարներից Թաղի էրանին: Իրանի արդի փիլիսոփայության մտքին բնորոշ է արեմտա-եվրոպական փիլիսոփայական տարբեր ուղղությունների համակցումը իսլամական կրոնական աշխարհայացքին, օրինակ, էկզիստենցիալիզմը՝ սուֆիզմին (Ա. Հեկմաթ, Խ. Նասրը և ուրիշներ): Հարատևում են իսլամական սքոլաստիկայի հետևորդները: Տարածվում են արևմտաեվրոպական ուսմունքներ: Զարգանում է սոցիոլոգիան (Մ. Մադհավի, Ա. Թուրաբի), մասնավորապես էմպիրիստական սոցիոլոգիական ուսումնասիրությունները (Ջ. Բեհնամ, Շ. Ռասեխ, Դ. Նարոքի): Փիլիսոփայության գիտությունների հիմնական կենտրոնը Թեհրանի համալսարանն է, ուր բանասիրական ֆակուլտետին կից գործում է փիլիսոփայության և հումանիտար գիտությունների իրանական ընկերությունը:

Գրականություն[խմբագրել]

Հայտնի Պարսիկ Գրող, Գրականագետ Հեդայաթ 1306 թվական Փարիզ
Պարսիկ Բանաստեղծ Աբդուլ Հուսսեին Զարրինքուբ

Իրանի հին և մասնավորապես միջնադարյան գրականությունը իրանական խմբի լեզուներով խոսող ժողովուրդների (պարսիկ, տաջիկ, աֆղան, քուրդ են), մի շարք թուրքալեզու Ժողովուրդների (ուզբեկ, թուրքմեն, ադրբեջանցի, թուրք) և Հինդուստանի որոշ ժողովուրդների սեփականությունն է: Դասական շրջանի Իրանի գրականությունը (IX—XV դդ.) հաճախ կոչում են պարսկա-տաջիկական: Հին պարսկերենով պահպանված հուշարձաններում («Ավեստա», աքեմենյան սեպագիր արձանագրություններ) առկա են չափածո խոսքի, հերոսական էպոսի և թագավորական ժամանակագրությունների տարրեր: Սասանյան շրջանին են վերաբերում մեզ չհասած «խվաթայ նամակ» («Գիրք թագավորացա) դինաստիական ժամանակագրությունը, «Ասորական ծառ», «Զարերի որ դու հիշատակարանը», «Արտաշիր Փափաքանի արարքները» էպիկական ասքերը, «Քալիլե և Դիմնե» խրատական ժողովածուն և այլ հուշարձաններ: Երբ արաբները նվաճեցին Իրանը և այն մտավ խալիֆայության կազմի մեջ (VII դ.), գրականության հիմնական լեզուն դարձավ արաբերենը, որով թարգմանվեցին պահլավական գրականության որոշ երկեր: IX դ. Միջին Ասիայում և խորասանում արաբալեզու գրականության կողքին զարգացել է ֆարսի լեզվով պոեզիան Հանզալե Բադղիսի, Ֆիրուզ Մաշրիղի, (Աբու Դուր գանի): Դրական պարսկերենը և Իրանի դասական պոեզիայի հիմնական ժանրերը (ռուբայի, գազել, քասիդ, մասնավի, քիթա) վերջնականապես ձևավորվել են Ռուդաքիի (մահացել 941) ու նրա սերնդի՝ X դ. 1-ին կեսի բանաստեղծների գործերում: Ֆիրդուսու (մոտ 940—1020) «Շահնամե»-ով ամբողջացել են X դ. կեսից սկսած չափածո էպիկական ժողովածուներ ստեղծելու փորձերը: X դ. 2-րդ կեսից ֆարսին գրական լեզու է դարձել նաև Իրանի արևմուտքում: XI դ. Իրանի գրականության մեջ զարգացել է ներբողագրական պոեզիան (Ֆառոխի, մահացել է 1038, Ունսուրի, մահացել է 1039, Մանուչահրի, մահացել է 1041): Պարսկալեզու հումանիստական գրականության գագաթնակետը Օմար Խայյամի (մոտ 1048—1121-ից հետո) պոեզիան է: XII դ. Իրանի պոեզիայում տարածում է ստացել «իրաքյան» կոչված ճարտասանական բարդ ոճը՝ Մուիզիի (մահացել է 1127), Ռունիի (մահացել է 1130), Բուխարիի (մահացել է 1148), Ռ. Վաթվաթի (մահացել է 1182) քասիդները, խոշոր ներբողագիր էնվերիի (մահացել է մոտ 1170) և խաքանիի (1120—1199) ստեղծագործությունը: Այդ ոճը ոչ պակաս բնորոշ է XII դ. արձակի համար՝ Աբուլ-Մաալի, Զահիրի, Հ. Բալխի: XII դ. Իրանի գրականության մեջ նշանակալի երևույթ էր 1189-ին գրի առնված ժողովրդական «Մամաքե այյար» ժողովածուն: Մոնղոլական նվաճման (1220—56) հետևան քով անկում ապրած Իրանի դասական գրականությունը վերստին ծաղկեց XIII դ. 2-րդ կեսին—XIV դ. (Ի. Քերմանի, մահացել է 1277, Հ. Թաբրիզի, մահացել է 1314, Մ. Սավեջի, մոտ 1300—75): Հնդկաստանի պարսկալեզու բանաստեղծներ Ա. Դեհլևին (1253— 1325) և Իս. Քերմանին (1281—մոտ 1352), շարունակելով Նիզամի Դյանջևիի ավանդույթները, վերածնեցին խրատական և հերոսական էպոսը, ընդլայնեցին գազելի թեմատիկան: Թուրքաբնակ սուֆի բանաստեղծ և փիլիսոփա Ջ. Ռումին (1207—73) աստվածացրեց մարդուն: Այդ շրջանում ուժեղացավ հումանիստական գրական հոսանքը (երգիծաբան Օ. Զաքանի, մահացել է 1366-ի և 1370-ի միջև, սարբեդարների ժողովրդական շարժման երգիչ է. Ցամին, մահացել է 1368, բանաստեղծներ Սաադի, Հաֆեզ): XV դ. պարսկալեզու բանաստեղծությունը զարգացման գագաթնակետին է հասնում հերաթյան գրական կենտրոնի առաջնորդ Ա. Ջամիի (1414—92) պոեզիայում: XVI դ. սկսած առանձնանում են իրանական և տաջիկական գրականությունները: Լայնորեն տարածվում են բանահյուսական ավանդույթների վրա հիմնված ժանրերը, ինքնուրույն գրական ժանր է դառնում մարսիեն՝ շիայական միստերիական պոեզիան: XVII—XVIII դդ. առաջին անգամ գրի են առնվում վերջինիս հետ կապված ողբերգական միստերիաները (թավիե): Դասական ավանդույթը զարգացել է այսպես կոչված պալատական գրականության շրջանակներում: Իրանական շատ բանաստեղծներ փոխադրվում են Միջին Ասիա, Թուրքիա և, հատկապես, Հնդկաստան, որտեղ պարսկալեզու պոեզիան ծաղկում է ապրում Մեծ Մողոլների օրոք (XVII դ. 2-րդ կես—XVIII դ. 1-ին կես, Զեբուննիսա, 1639—1702, Բեդիլ՝ 1644—1721, Շեյխ խազին, 1692—1766): XVII դ. Հնդկաստանի պարսկալեզու գրականության ազդեցությամբ իրանական պոեզիայում հաստատվեց հնդկական բարդ ոճը (սաբքե հինդի), առաջացան ձևապաշտական դպրոցներ: Գրականությունը կյանքին մոտեցնելու առաջին քայլերն արեցին XVIII դ., «Բազգաշթ» («վերադարձ») գրական ուղղության կողմնակիցները (Իսֆահանի, Քաշանի, Իսֆահանի)՝ ձգտելով վերածնել իրանական վաղ դասականների պարզ ոճը: Այս ուղղությունը շարունակում են բանաստեղծներ Ֆարահանին (1778—1835), Իսֆահանին (1758— 1828), Վիսալը (մահ. 1846), Ղաանին (1808—54) և Իսֆահանին (մահացել է 1865): XIX դ. երևան է եկել ուղեգրությունների և հուշագրությունների ժանրը: Դարավերջին սկսել է տարածվել լուսավորական գրականությունը, որի հետ է կապվում թատերագրության, հրապարակախոսական վեպի ու վիպակի, պամֆլետի ու ֆելիետոնի (1879—1956) սկզբնավորումը Իրանի գրականության մեջ: 1905—11-ի իրանական հեղափոխության և 1918—21-ի ազգային-ազատագրական պայքարի շրջանում դեմոկրատական գաղափարների արտահայտիչը դարձավ հրապարակախոսության հետ սերտորեն կապված երգիծական պոեզիան (Դեհխոդա, Ֆարահանի, 1861—1917, Բահար, 1886—1951, Իրաջ Միրզա, 1874—1926, Ղազվինի, մոտ 1882—1933): Հակաֆեոդալական և հակագաղութատիրական նպատակաուղղվածությամբ աչքի ընկավ բանաստեղծներ Ցազդիի (1889-1939) և էշղիի (1894—1924) ստեղ ծագործությունը: Սոցիալիստական գաղափարներն արտահայտություն գտան Ա. Լահութիի (1887—1957) պոեզիայում: Այս ժամանակին է վերաբերում պատմավեպի (Բաղեր, Շեյխ Նաթարի, Քերմանի) և նորավեպի ժանրի սկզբնավորումը (Զամալզադե, ծնվել է 1890): 1920-ական թթ. սկզբին հեղափոխական շարժման անկումը և բռնության ուժեղացումը պայմանավորեցին առաջին սոցիալական վեպերի հոռետեսական տրամադրությունը (Քազեմի, ծնվել է 1887, Խալիլի, Դովլաթաբադի, Հեջազի, ծնվել է 1896, խոդադադե): 1930-ական թթ. երկրում տիրող ռեակցիայի պայմաններում պոեզիայում աշխուժացավ ներբողագրական հոսանքը, պատմավեպը ստացավ ազգայնական ոգի, սոցիալական վեպը սահմանափակվեց բարձրաշխարհիկ կյանքի նկարագրությամբ: Ռեգա-շահի վարչակարգի անկումից (1941) հետո Իրանի գրավոր արձակը, նոր վերելք ապրեց (Հեդայաթ, 1903—51, Ալավի, ծնվել է 1904): Զարգացավ նորավեպի ու պատմվածքի ժանրը (Չուբաք, Բեհազին, ծնվել է 1914, Նուշին, 1910—1971, Սադեղ), ստեղծվեցին սոցիալական վեպեր ու վիպակներ (Զամալզադե, Նաֆիսի, Ֆազել), աշխուժություն նկատվեց դրամատուր գիայում (Չուբաք, Նուշին) և թարգմանական գրականության բնագավառում: 1940-ական թթ. վերջին և 50-ականների սկզբին պոեզիայում տիրապետող դարձան հակաիմպերիալիստական տրամադրությունները (Թավալոլի, ծնվել է 1917, Սայե, ծննվել է 1927, Սոլթանի, ծննվել է 1922, Զալի, ծնվել է 1906), ձևավորվեց ու հաստատվեց «շերենոու» (նոր բանաստեղծություն) ուղղությունը (Աֆրաշթե, 1908—59 և այլն): Իրանի պոեզիայի դասական ուղղությունը շարունակում են զարգացնել Շահրիարը (ծնվել է 1906), Սոայերին (ծնվել է 1909), Համիդին (ծնվել է 1914), Խանլարին (ծնվել է 1913) և ուրիշներ: 1950-ական թթ. 2-րդ կեսից Իրանի պոեզիայում ճանաչում գտած «նոր բանաստեղծության» ներկայացուցիչներ Նադերփուրի, Օմիդի, Ֆառոխզադի, Քեսրայիի պոեզիային բնորոշ է պարսից բանաստեղծության ավանդույթների ստեղծագործական յուրացումը, հումանիստական հնչեղությունը: Գրականագիտությունը Իրանում եղել է դեռևս վաղ միշնադարում: XII դարից սկսած կազմվել են մատենագիտական յուրօրինակ անթոլոգիաներ՝ թազքերե: Զարգացել է տաղաչափության մասին գիտությունը («էլամեարուզ»): Նոր ուղղության գրականագիտությունը սկզբնավորվել է XX դ. 20-ական թթ.: 1950—60-ական թթ. Իրանի. գրականագիտության մեջ դրսևորվում է գրական պրոցեսը տեսականորեն իմաստավորելու միտում (միթրա, դաստեղեյբ, զարենքուբ):

ճարտարապետություն[խմբագրել]

Պարսկական Մզկիթը ներսից
Իրանի Իսֆահան քաղաքը 1841 թվականին
Պարսկական Մզկիթ Իսֆահան քաղաքում
հայկական Սուրբ Թադևոսի Վանքը Իրանի Հյուսիսում

Նեոլիթի ժամանակաշրջանից պահպանվել են հողագործական բնակավայրերի մնացորդներ՝ կավե և հում աղյուսե տներով (կան որմնանկարների հետքեր): Իրանի հարավ-արևմուտքում, մ.թ.ա. III—II հազարամյակում, Ելամ պետությունում զարգացել է Միջագետքի մշակույթին մոտ արվեստ: Մեդական թագավորության ժամանակաշրջանում (մ.թ.ա. I հազարամյակի 1-ին կես) կառուցվել են մայրաքաղաք էկբատանի (ժամանակակից՝ Համադան) հզոր ամրությունները, երկսյունազտրդ ճակատային խորշով վիմափոր դամբարաններ: Աքեմենյան ժամանակաշրջանում մեծ թափ է ստացել պալատային ճարտարապետությունը: Պալատների բաղկացուցիչ մասերից էր ապադանը: Հիմնական շինարարական նյութը հում աղյուսն էր, փայտը, քարը, դեկորում կիրառվել է գունավոր սվաղ, ոսկեզօծում, կենդանիների քանդակներով պարակալներ և այլն: Պաշտամունքային կառույցներն էին քառամույթ, քառակուսի հատակագծով զրադաշտական սրբարանները, քարե աշտարակները՝ սրբազան կրակը պահելու համար: Աքեմենյանների թագավորական գերեզմանատները վիմափոր դամբարաններ էին: Ձևով առանձնանում է Բյուրոս արքայի դամբարանը Փասարդադում: Սելևկյանների ժամանակաշրջանում գերակշռում են հելլենիստական նմուշները (տաճար Կենգավերում, մ.թ.ա. II դ.): Պարթևական ժամանակաշրջանում կազմավորվել է դեպի ներքին բակը բացվող այվանով պալատի տիպը (Քուհե-խոջա սարի պալատը Համուն լճի մոտ): Սասանյան ժամանակաշրջանում ինտենսիվ զարգացել է քաղաքաշինությունը: Քաղաքները կառուցապատվել են բոլորաձև Ֆանտաստիկ կենդանու հախճաղյուսն հարթաքանդակ Շոշից (Լուվր, Փարիգ) Աքեմենյան. պտյակ, արծաթ (Բրիտանական թանգարան, Լոնդոն) (Դուր, այժմ՝ Փիրուզաբադ) կամ ուղղան կյուն պարագծով պարիսպների ներքո, հաճախ կանոնավոր հատակագծով (Նիշապուրը շախմատաձև է): Շինությունները քարից էին, թրծված կամ հում աղյուսից, պարաբոլաձև թաղերով, կիրառվել է նաև արոմպային փոխանցմամբ գմբեթ: Հսկայական չափերի պալատներին բնորոշ էր մեծ թաղածածկ այվան՝ ընդունելության դահլիճը, լրացված գմբեթավոր կառույցույ, և բոլորաձև կտրվածքի, հզոր սյունկոնտրֆորսները (Փիրուզաբադում, III դ., Սարվեստանում, V դ.): Պաշտամունքային կառույցներն էին՝ «չոբտակ» զրադաշտական տաճարները (քառակուսի հատակագծով, քառակամար գմբեթավոր տաղավար) և քարե զոհասեղանները բաց երկնքի տակ: Արաբական նվաճումները (VII դ.) և իսլամի տարածումը սկզբնավորել են նոր տիպի կառույցներ՝ մի նարեթներով մզկիթ, մեդրեսե, դամբարան, ծածկված շուկա, քարվանսարա («խան»), բաղնիք («համմամ») և այլն: Ծավալվել Լ միջնադարյան ամրոց-քաղաքների շինարարությունը, քաղաքի երկու գլխավոր փողոցները կապելով չորս դարպասներ, փոխհատվում էին կենտրոնում՝ կազմելով հրապարակ (մեյդան), որտեղ գտնվում էին պալատը, շուկան, գլխավոր մզկիթը, երբեմն՝ միջնաբերդը («արկ»): Քաղաքի պարսպից դուրս արհեստավորական արվարձաններն էին: Կամարներն ու թաղերը հետզհետե դարձել են սլաքային, առաջացել են ջլաղեղնավոր թաղերի ու տրոմպային փոխանցմամբ գմբեթների բազմաթիվ տարբերակներ: XII դ. կազմավորվել է իրանական մզկիթի տիպը, սրահներով շրջապատված ուղղանկյուն բակ, առանցքադիր, դեմ հանդիման չորս այվանով, որոնցից մեկի հետևում գմբե թավոր դահլիճն էր (Զավարի մզկիթը, էրդասաանի մոտակայքում, 1135, Սպա հանի գլխ. մզկիթը): Մզկիթին կից մինարեթն էր, սկզբում՝ քառակուսի հատա կագծով, ութնիստ բնով, XI դարից՝ բոլորաձև, դեպի վեր նվազող տրամագծով, ձևավոր շարվածքի գոտիներով, շթաքարե պսակով և փոքր գմբեթավոր աշտարակի ավարտով (Բաստամի մինարեթը, 1120): Դամբարանները աշտարակաձև էին (բոլորակ կամ աստղաձև հատակագծով, կոնաձև ծածկով) և գմբեթավոր խորանար դաձև: XIII—XIV դդ., Հուլավյան իշխանության ժամանակաշրջանում, ճարտարապետությունը կրել է մի շարք փոփոխություններ, կոմպոզիցիոն (այվանների պատերին արվում են կամարակապ բացվածքներ, խորշեր, իսկ շքամուտքի այվանը ավարտվում է գմբեթաբդով, պաշտամունքային կառույցներում առանձին կանգնած մինարեթը փոխարինվում է շքամուտքի գլխին կառուցված երկու գեղակազմ աշտարակներով, ճակատների U ինտերիերի բոլոր աարրերը դառնում են նեղ, խիսավերձիգ են), կառուցվածքային (մշակվում են թաղակիր կամարների համակարգի տարբերակներ, բարձրասլաք բջջային գմբեթ են): Դեկորին բնորոշ է հագեցված բազմագունությունը, օրնամենտալ որմնանկարչությունը, փորագրված, ներկված արհեստական մարմարը, ջնարակած խեցին, շթաքարեկազմ (ստալակտիտային) քիվերը, թաղերը են: Հիմնական շինանյութը հում և թրծված աղյուսն է: Այս շրջանում կազմավորվել են պաշտամունքային մեծաչափ անսամբլներ բազմատիպ շենքերով՝ մզկիթ, մինարե, խանակա կամ մեդրեսե (Նեթենզի համալիրը, 1304—25), կառուցվել են քարավանատներ, կամուրջներ, բաղնիքներ, նաև Իրանի ողջ պատմության երեք խոշորագույն կառույցները՝ Ղազան խանի (1295—1305) և Օլջայթու-Խոդաբնդեի (1305—13, ճարտ. Ալի-Շահ) դամբարանները, Ալի-Շահի մզկիթը Թավրիզում: Թեմուրյանների պետության կազմում Իրանի (XIV— XV դդ.) պաշտամունքային կառույցները պսակվում են թմբուկավոր խեցե, երկնագույն երեսպատ գմբեթով, շքամուտքը կողահարվում է մինարեներով, ճակատներն ամբողջովին երեսպատվում են ջնարակած խեցեգորգով (Դոհարշադ մզկիթը Մաշհադում, 1405—18, ճարտ՝. Ղավամ ադ-Դին Շիրազի): XVI դարից Սեֆյան Իրանի ճարտարապետությունը աչքի է ընկնում չափազանց մեծ մասշտաբով, պերճաշուքությամբ, ծավալների զանգվածեղությամբ, բազմազան նրբագեղ մանրամասներով, գունեղ, բարդ դեկորով: Վերջնականապես կազմավորվել է քարվանսարայի տիպը: Հատկապես ծավալվել է քաղաքաշինությունը. սկզբնավորվել է քաղաքային վիթխարի անսամբլի գաղափարը (Նոր Սպահանը՝ հսկայական Մեյդանե-Շահ հրապարակով և Չհարրաղ բուլվար մայրուղիով): XVIII—XIX դդ., Իրանի տնտեսության անկման հետ շինարարությունը կտրուկ կրճատվել է: XX դ. կառուցվել են նոր տիպի շենքեր (Թեհրանի համալսարանը, 1930-ական թթ., ճարտ.՝ Ա. Դոդար), կիրառվում են երկաթբետոն, մետաղ, ապակի: 1950-ական թթ-ից կառուցվել են կառավարական, մեմորիալ շինություններ, հյուրանոցներ, հիվանդանոցներ, դպրոցներ: Իրանի ճարտարապետները համադրում են ժամանակակից սկզբունքները ազգային ճարտարապետական ավանդներին. Իբն Սինայի (1952, Համադան), Նադիր շահի (1961, Մաշհադ) դամբարանները, ՕմարԻ» այյամի գերեզմանը: Իրանում վերջին շրջանում մեծ թափ է ստացել քաղաքաշինությունը, մայրաքաղաք Թեհրանը հարստացել է բազմաթիվ կառույցներով, նրա բնակչության թիվը 2015-ին անցավ 13.6 միլիոնը[12]:

Կերպարվեստ[խմբագրել]

Iranian Wedding Ceremony.jpg
Հայկական Սուրբ Ստեփանոս Եկեղեցին Իրանի Հյուսիսում

Իրանի տարածքում հայտնաբերված արվեստի հուշարձանները հնագույն ժամանակներից են (մ.թ.ա. V—IV հազարամյակների խեցեղեն, գլիպտիկա են): Մ.թ.ա. III-II հազարամյակներում Իրանի հարավ-արևմուտքում զարգացել է Ելամի արվեստը: Մ.թ.ա. XII—VII դդ. Իրանի կենտրոնական մասի արևելքում հայտնաբերված նրբագեղ բրոնզյա իրերը հայտնի են «Լուրիստանի բրոնզ» անվամբ: Հետագայում առաջատար է դարձել Միդիայի մշակույթը: Աքեմենյան շրջանի Իրանի արվեստին բնորոշ Է շենքերը գարդարող բարձրաքանդակը (Պերսեպոլիս, Շոշ): Բարձր զարգացման է հասել մետաղի գեղարվեստական մշակումը (դրվագված և փորագրված արծաթյա անոթներ, ոսկերչական իրեր): Սասանյան թագավորության շրջանում հիմնական տեղ է տրվել քանդակագործությանը՝ բոլորաքանդակ, ժայռակոփ բարձրաքան դակներ, որոնք աչքի են ընկնում պլաստիկ արտահայտչականությամբ: Համաշխարհային հռչակ են վայելել դեկորատիվ-կիրառական արվեստի գործերից բրդյա և մետաքսյա գործվածքները, մետաղյա իրերը (արծաթյա սկահակներ, թասեր՝ դրվագված, ձուլածո կամ Փորագրված): VII—XIII դդ. պահպանվել են որմնանկարների մնացորդներ, արհեստական մարմարի բարձրաքանդակներ, մանրանկարչության նմուշներ: Սելջուկյան շրջանի (XI—XII դդ,) բրոնզյա իրերը ծանրանիստ են, ճոխ զարդարված: IX—XIII դդ. խեցեղենը աչքի է ընկնում տեխնոլոգիական և գեղարվեստական հատկանիշների բազմազանությամբ: Զարգացել է ապակե գործությունը: Մոնղոլական արշավանքները (XIII դ. 1-ին կես) դանդաղեցրել են մշակույթի առաջընթացը, սակայն XIII դ. 2-րդ կեսից վերածնվել են արվեստի բոլոր տեսակները: XIV—XV դդ. առաջին պլան է մղվել մանրանկարչությունը: XIV դ. 1-ին կեսից գործել է Թավրիզի մանրանկարչության դպրոցը, XIV—XV դդ.՝ Շիրազի մանրանկարչության դպրոցը, որին բնորոշ էին կոմպոզիցիայի մոնումենտալություն, հստակ ու նրբագեղ գծանկար, գունային հնչեղ համադրություն, կերպարների ազատ շարժում («Էսքանդարի անթոլոգիա», 1410, Կյուլպենկյանի հավաքածու, Էիսաբոն): XV դ. կարևոր նշանակություն է ստացել Հերաթի մանրանկարչության դպրոցը: Ստեղծվել են մանրանկարներից կազմված ալբոմներ, զարգացել են դիմանկարչական մանրանկարչությունը, թեթե գունազարդված գծանկարչությունը: XVI—XVII դդ. անվանի նկարիչներից առանձնանում են Աղա Ռզան, Ռգա Աբասին, Մոհամադ Զտմանը: Համաշխարհային շուկայում լայն համարում են ստանում գեղանկարչորեն հարուստ գործվածքները, գորգերը, խեցեգործական և մետաղյա իրերը, լաքը, ոսկերչական առարկաները: XVIII դ. վերջից Իրանի արվեստում զգալի է դարձել եվրոպական ազդեցությունը, սկզբնավորվել է ջրաներկով և յուղաներկով գեղանկարչությունը (Սանի-օլ-Մոլք, Մահմուդ Մալեք աշ-Շոար), շարունակվել են մանրանկարչության ավանդույթները (Լոթֆ Ալի): XX դ. սկզբից զարգացել են եվրոպական տիպի քանդակագործությունը, գեղանկարչությունը և գրաֆիկան (հատկապես գրքի նկարազարդումը և ռեկլամային պլակատը): Ռեալիստական արվեստի ուղիով են ընթանում Քեմալ օլ-Մոլքը (1920-ին Թեհրանում հիմնել է գեղանկարչության և քանդակագործության դպրոց), Հասան Ալի Վազիրին (գեղանկարիչ և քանդակագործ), Մոհսեն Մողադդամը (գեղանկարիչ), Աբուլքասիմ Սադեղին (քանդակագործ) և ուրիշներ: Աշխատավոր ժողովրդի կյանքին են նվիրված Աբդուլլա Ամերիի, Լեյլի Մատին Դավթարիի երփնագրերը, Հուշանգ Փեգեշք-Նիյայի Փորագրությունները: Մանրանկարիչները (Հոսեյն Բեհզադ և ուրիշ ներ) ձգտում են վերականգնել հին վարպետների ավանդույթները: Մոդեռնիստական հոսանքների հետնորդներ են Բեհջադ Մադրը, Աշոա Մինասյանը, Ահմադ Իսֆանդիարին և ուրիշներ: 1959-ին Թեհրանում հիմնադրվել է Դեկորատիվ արվեստների բարձրագույն դպրոց: Իրանում ստեղծվել է հայկական արվեստի մի ամբողջ դպրոց: Այնտեղ է սաեղծագործել խոշոր մանրանկարիչ Հակոբ Ջուղայեցին: Հայկական արվեստի տարբեր նմուշներ են պահպանվել Նոր Ջուղայում, Թավրիզում, Շիրագում և այլուր, որոնք կարևոր են XVII—XVIII դդ. հայ արվեստի պատմության համար: Նշանակալից են հատկապես Մինասի և Հովհաննես Մրքուզի ստեղծագործությունները: XIX դ. 70-ական թթ. Թեհրանում պալատական նկարիչ էր Հակոբ Հովնաթանյանը: ժամանակակից իրանահայ նկարիչների արվեստում նկատելի են դեռես XVII դ. սկզբնավորված Փոխազդեցությունների ավանդույթները:

Երաժշտություն[խմբագրել]

Պարսկական Քամանչա

Իրանի բազմադարյա ավանդույթ ունեցող պրոֆեսիոնալ (դասական) և ժողովրդական երաժշտությունը մոնոդիկ է: Հիմքում ունի 7 հիմնական և բազմաթիվ լրացուցիչ դաստգյահ-հնչյունաշարերի յուրատեսակ լադային համակարգ՝ բաղկացած 24 աստիճանից: Երաժշտության գլխավոր ձևերն են՝ թեսնիֆ (յուրատեսակ բալլադ), քասիդ (ձոն), ղազել (քնարական երգ), շատ տարածված է մակամը: Նվագարաններից են՝ սագ, թառ, քամանչա (լարային), զուռնա (փողային), զարբ (հարվածային): Իրանի հնագույն երաժշտության վերաբերյալ տվյալներ համարյա չեն պահպանվել: VII դ. սկզբին Իասրով II Ափարվեգ կամ Ապրուեզ երաժշտասեր արքայի հովանավորությամբ Տիզբոնում նախաձեռնել են երգ-երաժշտության կանոնավորմանը, հրավիրվել են երաժիշտներ (այդ թվում նաև Հայաստանից): Արաբ, նվաճումներից հետո նկա տելի են փոխազդեցությունները: IX դ. ծաղկել է պալատական արվեստը: XIII դ. գործել է տեսաբան, կոմպոզիտոր և կատարող Ուրմավին: XV դ. պահպանվել են տեղեկություններ նոտագրության մասին: XIX դ. 2-րդ կեսից Իրանի երաժշտությունը ազդվել է եվրոպականից. Թեհրանում, կայսերական քոլեջին կից բացվել է երաժշտական դպրոց: XX դ. 20-ական թթ. կոմպոզիտոր, վիրտուոզ թառահար, Թեհրանի համալսարանի պրոֆեսոր Ալի Նաղի Վազիրին սկզբնավորել է ազգային երաժշտության ուսուցումը, հրատարակել երաժշտական տեսության դասագիրք, բացել երաժշտական դպրոց, որ տեղ սովորել են Իրանի առաջին պրոֆեսիոնալ երաժիշտները: 1930-ական թթ. սկզբին Թեհրանում բացվել են բարձրագույն երաժշտական դպրոց (1940-ական թթ. վերջերից՝ կոնսերվատորիա), մասնավոր երաժշտական դպրոցներ: ճանաչված կոմպոզիտորներից և երաժշտագետներից են՝ Աբդուլհասան Սեբան, Ռ. Ֆարղանեն, Հ. Սանջարին, կատարողներից ու օպերայի և բալետի արտիստներից՝ Ֆ. Սեբան, 5. Աշոտ-Հարությունյանցը, Ս. Թաջբախշը, Ա. Մելքոնյանը, Փարսին: Իրանում գործում են օպերայի և բալետի թատրոն (1967, Թեհրան), հեռուստատեսության բալետի խումբը, ֆիլհարմոնիա (1953), 2 սիմֆոնիկ նվագախումբ, կոնսերվատորիաներ, բալետի և երաժշտական դպրոցներ: Դարեր շարունակ Իրանում հռչակ են վայելել հայազգի ժողովրդական երգիչները, աշուղները: Նորագույն շրջանի իրանահայ երաժշական մշակույթի նշանավոր ներկայացուցիչներից են Ն. Դալանդերյանը, Լ. Գրիգորյանը, Հ. Դրիգորյանը, Ռ. Գրիգորյանը, Լ. Բազիլը, Ա. Ջամբագյանը, Մ. Մելիք-Ասլանյանը, Լ. ճգնավորյանը, Հ. Վարդանյանը և ուրիշներ: Հայ երաժիշտ արվեստագետների ջանքերով Իրանի տարբեր քաղաքներում ստեղծվել են երգչախմբեր: 1928-ին Թեհրանում հիմնվել է «Կոմիտաս» երկսեռ երգչախումբը (հիմնադիր՝ Հ. Գրիգորյան), 1945-ին՝ «Գուսան» երգչախումբը (հիմնադիր՝ Ն. Դալանդերյան), 1946-ին՝ «Գուսան» երգչախումբը և նվագախումբը (հիմնադիր՝ Լ. Դրիգորյան), 1960-ին՝«Հայ երգ» (հիմնադիրներ՝ Լ. Բազիլ և Ա. Հովհաննիսյան), 1963-ին՝ «Անուշ» (հիմնադիր՝ Հ. Դասպարյան), 1951-ին Աբադանում՝ «Գուսան» (հիմնադիր՝ ժ. Մինասյան) երգչախմբերը: Շատ հայ ջութակահարներ, դաշնակահարներ, երգիչներ, դիրիժորներ դասավանդում են Թեհրանի կոնսերվատորիայում, հանդես գալիս տարբեր նվագախմբերում և օպերային թատրոնում: Հայտնի են դաշնակահարուհի Տ. Աշոտ-Հարությունյանցը, երգչուհիներ Թ. Փիլոսյանը, Ա. Թերզյանը, երգիչ Ա. Աղաբեկյանը, ջութակահարներ Վ. Իաջայանը, Հ. Մանուկյանը և ուրիշներ: Գործում են «Արարատ» և «Հայ երգ» երաժշտական ընկերությունները:

Թատրոն[խմբագրել]

Պարսկական թատրոն Դելի քաղաքում

Թատերարվեստի տարրեր են պարունակել Իրանի հին ծիսակատարությունները: Հիշատակություններ կան բազիգերների հին թատրոնի մասին, որ մոտ է եղել գուսանների արվեստին: Կենցաղավարել են մնջախաղը, ստվերների և տիկնիկային թատրոնները: X դ. զարգացել են միստերիաները, որոնց գրառումներից XVII— XVIII դդ. սկզբնավորվել է պարսկական ողբերգության թազիյե տեսակը: Մինչե XX դ. 30-ական թթ. ներկայացումներ են տվել թափառաշրջիկ դերասանները՝ մասխարաբազները: 1890-ին, Թեհրանում, պոլիտեխնիկական դպրոցին կից ստեղծվել է պալատական թատրոն, 1911—12-ին կազմակերպվել են Ազգային, 1917-ին՝ Իրանական կոմեդիայի թատրոնները, 1932-ին՝ թատրոն-ստուդիա (ղեկավար բեմա նկարիչ Ս. Քերմանշահի). 1945—49-ին, Թեհրանում գործել է «Ֆիրդուսի» թատրոնը, 1963-ին ստեղծվել դրամատիկական ստուդիա: Մշտական թատերախմբերից են՝ «Թատրոնն այսօր» (ղեկավար Մ. Ջաֆֆարի), «Ազգային» (ղեկավար Մ. Զավանմարդ) և Արվեստի ու մշակույթի մինիստրության խումբը: Իրանի ճանաչված դերասաններից են՝ Մոստաֆա և Մախին Օսկույիները, Մոհամադ Ալի Քեշավարզը, Ռոհմեդին Իասրովին: 1968—69-ին «Թալար մուզե» թատրոնում բեմադրվել են Ա. Օստրովսկու, Մ. Գորկու, Ա. Արբուզովի, Բ. Բրեխտի և արևմտաեվրոպական այլ դրամատուրգների պիեսները: Թեհրանում գործում են նաև «Շահրիվարի 25-ի», «Քասրա», «Նասր», «Ջամեյե Բարբոդ», Մաշհադում՝ Ազգային թատրոն, Սպահանում՝ «Սեպահան», Համադանում՝ «Բուալի» և այլ թատրոններ: Հայ թատերական կյանքն Իրանում սկզբնավորվել է 1879-ին՝ Թեհրանում (Մ. Փափազյանի նախաձեռնությամբ): 1880-ից ներկայացումներ են տրվել Թավրիզում, 1888-ից՝ Նոր Ջուղայում: 1888-ին և 1890-ին Թավրիզում և Թեհրանում պիեսներ են բեմադրել Ս. և Ա. Սաֆրազյանները (այդ թվում «Պեպո»-ն՝ Աստ. Փանվելյանի ադրբեջաներեն թարգմանությամբ): XX դ. սկզբին Իրանի հայաշատ քաղաքներում ներկայացումներ են տվել Թիֆլիսից, Բաքվից ժամանած հայկական թատերախմբերը (այդ թվում Աբելյան-Արմենյան թատերախումբը): 1919—21-ին Իրանում են աշխատել Սիրանուշը, Արմենյան ամուսինները, Ա. Հովհաննիսյանը: Իրանի և իրանահայ թատրոնին մեծ ծառայություններ է մա տուցել Վ. Փափազյանը (1934): Իրանում հայկական թատրոնի զարգացմանը մեծապես նպաստել են Մ. Թաշճյանը, Մ. Մարությանը, Ս. Արզումանյանը, Ռ. և Լ. Աթայանները, Մ. Մանուկյանը, Եֆբարը և ուրիշներ: 1940—50-ական թթ. Թավրիզում գործել են «Շիրվանզադե», «Հ. Աբելյան», «Մասունցի Դավիթ», ինչպես և Դրա մատիկական, Դրամա-օպերետային թատերախմբեր: Թատերական կապերն ամրապնդելու գործում նշանակալից դեր են կատարել երգիչ, բանաստեղծ և դերասան Ա. Հովհաննիսյանը, Մ. և Ն. Մարվարյանները, է. Բալասանյանը:

Կինո[խմբագրել]

1930-ին նկարահանվել է առաջին «Աբի Ռաբի» (ռեժիսոր՝ Էխանիյան) խաղարկային ֆիլմ-ֆարսը: 1946-ին Թեհրանում կազմակերպվել է «Միթրաֆիլմ» առաջին կինո ստուդիան: 1950-ական թթ. ամենահաջողված՝ «Նավահանգստի գողը» (1954, ռեժիսոր Ա. Շիրազի) ֆիլմը ստեղծվել է իտալական նեոռեալիզմի ազդեցությամբ: 1960-1970-ական թթ. թողարկվում են դիցաբանական և պատմական թեմաներով ֆիլմեր, կոմեդիաներ, մելոդրամներ՝ «Մազանդարանի վագրը» (ռեժ. Ս. Խաչիկյան), «Սպասումի ափը» (ռեժիսոր Ս. Ցասեմի) են: 1955-ից Թեհրանում անց են կացվում միջազգային, 1964-ից՝ ազգային կինոփառատոներ: 1964-ին հիմնադրվել է Կինե մատոգրաֆիայի բարձրագույն խորհուրդը: Իրանի կինեմատոգրաֆիայի զարգացմանը նպաստել են ռեժիսորներ Մ. Մոհսենին, Մ. Ցասեմին, Շ. Ռաֆիան, Մ. Խաչիկյանը և ուրիշներ: Կինոդերասաններից են՝ Վոսուղին, Ֆարդին, Արմանը, ժալեն, Շիվան, Շոխլան, Դիլքեշը, Մադրը և ուրիշներ: Կինոստուդիաներից են (1971)՝ «Պարս-ֆիլմ»-ը, «Ասիա-ֆիլմ»-ը, «Ասրե-Թալայի»-ն, «Միսագիե»-ն, «Քարավան»-ը: Թողարկվում է 100-ից ավելի կինոնկար:

Այցելեք նաև[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

Wiktfavicon en.svg Ընթերցեք «Իրան» բառի բացատրությունը հայերեն Վիքիբառարանում։