Սպահան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Սպահան
اصفهان
Ispahan 1.jpg
Կոորդինատներ: 32°38′0″ հս․ լ. 51°29′0″ ավ. ե. / 32.63333° հս․. լ. 51.48333° ավ. ե. / 32.63333; 51.48333
Երկիր Իրան Իրան
Ոստան Սպահան
Մակերես 493,82 կմ²
ԲԾՄ 1574 մետր
Պաշտոնական լեզու Պարսկերեն
Բնակչություն 1 583 609 մարդ (2006)
Ազգային կազմ պարսիկներ, հայեր, ասորիներ
Կրոնական կազմ Իսլամ, զրադաշտականություն, ՀԱԵ, Ասորի եկեղեցի
Ժամային գոտի UTC+3:30
Հեռախոսային կոդ 0311
Պաշտոնական կայք isfahan.ir
##Սպահան (Իրան)
Red pog.png

Սպահան[1] (պարս․՝ اصفهان - esfahān), Իրանի՝ մեծությամբ երրորդ քաղաքն է, մայրաքաղաքից 340 կմ դեպի հարավ։ Բնակչությունը՝ 1583 հազար մարդ (2006)։ Սպահանը եղել է մի կարևոր կենտրոն պարսկահայության համար, հատկապես` Նոր Ջուղա թաղամասը։


Քաղաքում կան մեծ թվով հուշարձաններ, որոնք վերաբերվում են 16-19-րդ դարերի իսլամական ճարտարապետության շրջանին: Հատկապես հայտնի են Նախշե ջահան կամ Իմամի հրապարակը և Ուրբաթօրյա մզկիթը, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում: Իրանում քաղաքն անվանում են Նեսֆ-է-ջահան, ինչը նշանակում է աշխարհի կեսը:

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպահան քաղաքի անվանումը (պարս. اصفهان‎) միջին պարսկերեն Սպահան (Spahān) անվանման արաբացված տարբերակն է, որը գալիս է հին արաբերենից և նշանակում է spādaբանակ: .

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը տեղակայված է Զայանդեռուդ գետի հովտում` Զագրոս լեռնաշղթայի ստորոտին: Քաղաքի կլիման համեմատաբար մեղմ է, արտահայտված սեզանային փոփոխություններով: Սպահանից դեպի հյուսիս, մինչև 90 կմմ գոություն չունի որևէ լեռնային արգելք և հյուսիսային քամիները փչում են հենց այդ կողմից: Սպահանը տեղակայված է Իրանը հյուսիսից հարավ և արևմուտքից արևելք հատող գլխավոր երթուղիների վրա:

Ծովի մակարդակից բարձրությունը կազմում է 1590 մետր: Տեղումների միջին տարեկան քանակը կազմում է 355 մմ. Ջերմաստիճանը տատանվում է 2-ից 28 С°. Ֆիքսված ջերմաստիճանային մաքսիմումը` 42 С°, մինիմումը`19 С°. Սպահանի հարավային և արևմտյան շրջաններն ունեն լեռնային ռելյեֆ, արևելքում և հյուսիսում բերքատու հարթավայրեր են:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատմական շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպահանի պատմությունը հասնում է մինչև պալելոլիթ. Վերջին հնագիտական պեղոմների ընթացքում հայտնաբերվել են գտածոներ, որոնք վերաբերում են պալեոլիթին, մեզոլիթին, նեոլիթին, բրոնզե և երկաթե դարերին.

Էլամից մինչև արաբական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին սպահանը եղել է (Էլամ) պետության մի մասը: Ասպադանա անվանմամբ, քաղաքը դարձավ Մադայի (Միդիա) թագավորության վիլայեթների գլխավոր քաղաքներից մեկը, երբ այնտեղ հաստատվեցին իրանական մադացիները: Արդյունքում նահանգը դարձավ Աքեմենյանների դինաստիայի մի մասը, իսկ Արշակունիների կողմից Իրանը Մակեդոնիայի տիրապետությունից ազատելուց հետո` [Պարթևական թագավորության մի մասը: Սպահանը մեծ նահանգի կենտրոնն էր, որը կառավարում էին Արշակունիները: Սասանյանների ժամանակ Սպահանը կառավարվում էր արքունական բարձր պաշտոններ զբաղեցնող ազնվական ընտանիքների անդամների կողմից: Այդ շրջանում Սպահանը համարվում էր կարևոր ռազմական կենտրոն` հզոր պաշտպանական կառույցներով: Քաղաքի մերձակայքում բնակվում էին մեծ թվով հրեաներ և քրիստոնյաներ: Իրանի վերջնական պարտությունից հետո, քաղաքը գրավեցին արաբները:

Իսլամական շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպահանը, ինչպես և Իրանի մյուս քաղաքները, ընկավ արաբական տիրապետութան տակ մինչև Աբբասյանների ժամանակաշրջանը: X դարում, Բուվայհիների ժամանակ Սպահանը վերագտնում է իր նշանակությունը: Մելիք-շահ սուլթանի օրոք (1072-1092) Սպահանը դարձավ Սելջուկների պետության մայրաքաղաքը: XI դարում Սպահանում ապրել է հայտնի իրանցի փիլիսոփա` Աբու Ալի իբն Սինան` Ավիցեննան :

XIII դարում մոնղոլները թալանեցին քաղաքը: 1387 թ տեղի ունեցավ Լենկթեմուրի արշավանքը: Քաղաքը գրավվեց, սակայն անմիջապես տեղի ունեցավ ընդվզում` դարբին Ալի Քոչապի ղեկավարությամբ: Ժողովրդի զայրույթը թափվեց Լենկթեմուրի զինվորների ու հարկավաքների գլխին: Ընդվզումը ճնշելու ժամանակ Լենկթեմուրը ցուցաբերեց ծայրաստիճան դաժանություն. կոտորվեց շուրջ 70 հազար մարդ, իսկ նրանց կտրված գլուխներից կառուցվեցին աշխատարկներ: Սակայն իր աշխարհագրական լավ դիրքի շնորհիվ, Սպահանը արագ վերականգնվեց և սկսեց ծաղկել, հատկապես Սեֆյանների օրոք:

Սպահանի ոսկե շրջանը սկսվեց XVI դարում` Շահ Աբբասի օրոք (1587—1629): Շահը Սպահանը դարձրեց Սեֆյանների մայրաքաղաքը, որն այդպես մնաց 100 տարուց ավելի: Շահ Աբբասի օրոք Սպահանում կային այգիներ, գրադարաններ ու մզկիթներ, որոնք ապշեցնում էին եվրոպացիներին: Իրանիցները քաղաքն անվանեցին Նեսֆ-է-ջահան, ինչը նշանակում է «աշխարհի կեսը, այդպիսով ցանկանալով ասել, որ Սպահանը տեսնելը նշանակում է տեսնել աշխարհի կեսը: Սպահանն այդ ժամանակ աշխարհի խոշորագույն քաղաքներից էր` մոտավորապես 600 հազար բնակչությամբ: Քաղաքում կային 163. մզկիթներ, 48 դպրոց, 1801 կրպակ և 263 հասարակական բաղնիք:

1722 թվականին Սպահանը գրավեցին աֆղանցիները, որոնք թալանեցին այն: Քաղաքի մեծ մասը վերածվեց ավերակների: Այս հարձակումը, ինչպես նաև առևտրի համար ավելի էժան ծովային ճանապարհների բացումը, պատճառ դարձավ, որպեսզի քաղաքն աստիճանաբար անկում ապրի: XVIII դարի կեսին Սպահանը դադարեց լինել Իրանի մայրաքաղաքը:

Նոր ժամանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսօր Սպահանը Իրանի` մեծությամբ երրորդ քաղաքն է: Այստեղ արտադրվում են խալիներ, տեքստիլ, մետաղ և ձեռագործ աշխատանքներ: Սպահանի պողպատի գործարանը խոշորագույններից է տարածաշրջանում: Այն կառուցվել է 1960-70թթ:

Սպահան մեգապոլիսը ներառում է Նաջաֆաբադ, Խանե-Իսֆահան, Խոմեյնի-Շահր, Շահին-Շահր, Զերին-Շահր և Ֆուլադե-Մոբարաքե քաղաքները: Քաղաքում գործում է միջազգային օդանավակայան, իսկ 20415թ. հոկտեմբերի 15-ին բացվել է մետրոյի առաջին ուղղությունը: Սպահանում գործում է խոշոր նավթամշակման գործարան, մետալուրգիական կոմբինատ, Ռազմաօդային ուժերի կայան, և ՀԵՍԱ ավիարտադրող ընկերությունը: Աստեղ հավաքվում է ուկրաինա-իրանական Իր-ԱՆ-140 ինքնաթիռը:

2007թ Սպահանում անցկացվել է դպրոցականների ֆիզիկայի միջազգային XXXVIII օլիմպիադան:

Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետական կրոնը իսլամի Շիա ուղղությունն է։ Քաղաքում բնակվում են նաև մեծ թվով քրիստոնյաներ և այլ կրոնական փոքրամասնություններ

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]